Դմիտրի Մալև (ռուս.՝ Дмитрий Васильевич Малев, սեպտեմբերի 24, 1948(1948-09-24) - օգոստոսի 26, 2015(2015-08-26)), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Դմիտրի Մալև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 24, 1948(1948-09-24)
Վախճանի օր օգոստոսի 26, 2015(2015-08-26) (66 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1976 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերենի և արաբերենի։

  • 1995 թվականից մինչև 2000 թվականը Լիբիայում եղել է ՌԴ խորհրդական-դեսպանորդ։
  • 2000-ից մինչև 2002 թվականը եղել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2002 թվականի հունվարից մինչև 2004 թվականի մարտը Մարոկոյում եղել է ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2004 թվականից մարտի 25-ից մինչև 2011 թվականի հունվարի 27-ը Գվինեայում եղել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2004 թվականի հուլիսի 13-ից մինչև 2011 թվականի հունվարի 17-ը Սիերա Լեոնեում եղել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2011 թվականից թոշակառու է։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի դեկտեմբերի 5)
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել