Դմիտրի Վլադիմիրովիչ Կարակոզով (ռուս.՝ Дмитрий Владимирович Каракозов, հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1840, Zhmakino, Սերդոբսկի ուեզդ, Ռուսական կայսրություն և Կոստրոմա, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3 (15), 1866, Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս հեղափոխական-ահաբեկիչ, որը 1866 թվականի ապրիլի 4-ին կատարել է ռուս կայսր Ալեքսանդր II-ի դեմ ուղղված անհաջող մահափորձերից մեկը։

Դմիտրի Կարակոզով
ռուս.՝ Дмитрий Владимирович Каракозов
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1840
ԾննդավայրZhmakino, Սերդոբսկի ուեզդ, Ռուսական կայսրություն կամ Կոստրոմա, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 3 (15), 1866 (25 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՎ․ Բելինսկու անվան № 1 դասական գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ
ԱնդամությունIshutin Society?
 Dmitry Vladimirovich Karakozov Վիքիպահեստում
Դմիտրի Կարակոզով, դիմանկարի հեղինակ՝ Իլյա Ռեպին (1866)

Կենսագրություն

խմբագրել

Դմիտրի Կարակոզովը ծնվել է 1840 թվականի հոկտեմբերի 23-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 4-ին) Սարատովի նահանգի Ժմակինո գյուղում (ներկայում՝ Կոլիշեյսկի շրջան, Պենզայի մարզ, Ռուսաստան)։ Սերել է մանրակալվածք ազնվականներից։

1860 թվականին ավարտել է Պենզայի 1-ին արական գիմնազիան, ապա սովորել է Կազանի (1861 թվականից) և Մոսկվայի (1864-1865, հեռացվել է վարձը չվճարելու պատճառով) համասարաններում։ Որոշ ժամանակ ապրել է գյուղում՝ հարազատների մոտ, ինչպես նաև աշխատել է որպես գրագիր Սերդոբսկի գավառի հաշտարար դատավորի մոտ։

1865 թվականին ընդգրկվել է «Կազմակերպություն» (ռուս.՝ «Организация») գաղտնի միության (Իշուտինի խմբակ) կազմում, որը գլխավորում էր իր ազգական Նիկոլայ Իշուտինը (1840-1879)։ Խմբակի մի քանի անդամների հետ միասին Կարակոզովը դարձել է անհատական ահաբեկչությունների տակտիկայի կողմնակից և կարծում էր, որ ցարի սպանությունը կարող է խթան հանդիսանալ ժողովրդին սոցիալական հեղափոխության մղելու հարցում։

1866 թվականի գարնանը նա սեփական նախաձեռնությամբ գնացել է Սանկտ Պետերբուրգ՝ նպատակ ունենալով մահափորձ կատարել կայսեր դեմ։ Իր արարքի դրդապատճառները Կարակոզովը շարադրել է «Ընկեր բանվորներին» (ռուս.՝ «Друзьям-рабочим») ձեռագիր թռուցիկում, որում ժողովրդին կոչ է արել կատարել հեղափոխություն և սահմանել սոցիալիստական կարգ ցարի սպանությունից հետո։

1866 թվականի ապրիլին Դմիտրի Կարակոզովը կրակել է Ալեքսանդր II-ի վրա Ամառային այգու դարպասների մոտ, սակայն վրիպել է։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Կարակոզովի վրիպելու պատճառը եղել է այն, որ նրա ձեռքին խփել է գյուղացի Օսիպ Կոմիսարովը, որը հետագայում արժանացել է ազնվականական աստիճանի՝ ստանալով Կոմիսարով-Կոստրոմսկի ազգանունը։

«Ընկեր բանվորներին» թռուցիկում, որը Կարակոզովը տարածել է մահափորձի նախօրեին (օրինակներից մեկը հայտնաբերվել է ահաբեկչի գրպանում ձերբակալության ժամանակ), հեղափոխականը բացատրել է իր արարքի դրդապատճառները. «Տխուր, ծանր է ինձ համար այն, որ... կործանվում է իմ սիրելի ժողովուրդը, և ահա ես որոշեցի ոչնչացնել չարագործ ցարին ու ինքս էլ մահանալ հանում իմ սիրասուն ժողովրդի։ Եթե հաջողվի իմ մտահղացումը. ես կմեռնեմ այն մտքով, որ իմ մահվամբ օգուտ եմ տվել իմ մեկ այլ թանկագին ընկերոջ՝ ռուս մուժիկին։ Իսկ եթե չհաջողվի, այնուամենայնիվ ես հավատում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կգնան իմ ճանապարհով։ Ինձ չհաջողվեց, իրենց կհաջողվի։ Նրանց համար իմ մահն օրինակ կլինի և կոգեշնչի նրանց...

Դմիտրի Կարակոզովը ձերբակալվել է և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինում։ Նրա գործով հետաքննությունը գլխավորել է կոմս Միխայիլ Մուրավյովը, որը մահացել է դատավճռի հրապարակումից երկու օր առաջ։ Սկզբում ահաբեկիչը հրաժարվել է ցուցմունք տալ և պնդել է, թե ինքը գյուղացի Ալեքսեյ Պետրովի որդին է։ Հետաքննության ընթացքում հաստատվել է, որ նա ապրել է Զնամենսկի հյուրանոցի 65 համարում։ Այնտեղ կատարված խուզարկության ընթացքում գտնվել է Իշուտինին ուղղված պատռված նամակ, որն անմիջապես ձերբակալվել է, և որից էլ իմացվել է Կարակոզովի անունը։ Ըստ մի շարք տվյալների՝ հետաքննության ընթացքում Կարակոզովին զրկել են քնից։

Իշուտինի խմբակի անդամների դատավարության ընթացքում գերագույն քրեական դատարանում (1866 թվականի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը) Դմիտրի Կարակոզովն օգոստոսի 31-ի նիստում իշխան Պավել Գագարինի նախագահությամբ դատապարտվել է մահապատժի։ Դատավճռում նշվել է, որ ցարի դեմ ուղղված մահափորձ կատարելը (երկու մեղադրանքներից մեկը) Կարակոզովը «խոստովանել է՝ մեղադրական արձանագրության պատճենի՝ իրեն հանձնելու ժամանակ Գերագույն քրեական դատարանի առաջ բացատրելով, որ իր հանցագործությունն այնքան մեծ է, որ չի կարող արդարացվել նույնիսկ այն հիվանդագին նյարդային վիճակով, որում ինքը գտնվում էր այդ ժամանակ»[3]։ Դատարանը որոշել է, որ «իրեն ազնվական կոչող, բայց ազնվականությունը չհաստատված 25-ամյա Դմիտրի Վլադիմիրով Կարակոզովին, զրկելով կարգավիճակի բոլոր իրավունքներից, ենթարկել մահապատժի կախաղանի միջոցով»[3]։

Դմիտրի Կարակոզովը կախաղան է բարձրացվել Սանկտ Պետերբուրգում՝ Սմոլենսկի դաշտում (Վասիլևյան կղզիներ) մեծաթիվ բազմության ներկայությամբ։ Մահապատժից առաջ Կարակոզովին պատկերով ուրվանկար է ստեղծել նրա մահապատժին ներկա եղած Իլյա Ռեպինը։

Մահափորձից հետո կատարվել են խուզարկություններ ու ձերբակալվել են լիբերալ հրատարակություններ որոշ աշխատակիցներ, Նիկոլայ Նեկրասովի «Սովրեմեննիկ» ամսագիրը փակվել է (չնայած բանաստեղծը գրել է գովաբանական բանաստեղծություններ Մուրավյովի ու Կոմիսարովի մասին)։

Ցարի դեմ կատարված մահափորձի վայրում կառուցվել է մատուռ[4], որը քանդվել է խորհրդային իշխանության տարիներին՝ 1930 թվականին։

Հիշատակ

խմբագրել

Կարակոզովի պատվին կոչվել են փողոցներ Կրիվոյ Ռոգում, Սերդոբսկում, Մոժայսկում, Տուլայում և Պենզայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Каракозов Дмитрий Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. http://www.terrahumana.ru/arhiv/07_02/07_02_03.pdf
  3. 3,0 3,1 Приговор верховного уголовного суда // Московские ведомости. — 1866. — № 185 (4 сентября). — С. 3.
  4. «Исчезнувший Петербург: часовня святого князя Александра Невского». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.

Գրականություն

խմբագրել
  • Государственные преступления в России в XIX в. / под ред. В. Я. Богучарского. — СПб., 1906. — Т. 1.
  • Брешко-Брешковская Е. К. Из моих воспоминаний. — СПб., 1906.
  • Покушение Каракозова. Стенографический отчёт…, т. 1—2. — М., 1928.
  • Филиппов Р. В. Революционная народническая организация Н. А. Ишутина — И. А. Худякова (1863—1866). — Петрозаводск, 1964.
  • Виленская Э. С. Революционное подполье в России 1860-е годы XIX в. — М., 1965.
  • Кошель П. А. История российского терроризма. — М.: Голос, 1995.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կարակոզով» հոդվածին։