Դմիտրի Դոնսկոյի տաճար (Նիժնի Տագիլ)

Մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի Սուրբ ավետման տաճար հուշարձան (ռուս.՝ Храм-памятник во имя Святого Благоверного Великого князя Дмитрия Донского), Նիժնի Տագիլ քաղաքի Ձերժինսկի շրջանում գտնվող Նիժնիտագիլի թեմի ռուսական ուղղափառ եկեղեցու տաճար։ Կառուցվել է «Ուրալվագոնգործարանի» գլխավոր մուտքի մոտ, Արևելյան մայրուղու 28/6 հասցեում[1][2]։

Դմիտրի Դոնսկոյի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Տագիլ
Դավանանքուղղափառություն
ԹեմՆիժնի Տագիլի թեմ
Հիմնական ամսաթվերը2000
Հիմնադրված2000
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Իր անվանման համար տաճարը պարտական է «Դմիտրի Դոնսկոյ» տանկային շարասյանը, որը պատրաստվել է Նիժնի Տագիլի գործարանում հավատացյալների հանգանակած միջոցների հաշվին։ 2000 թվականին Սուրբ Դմիտրի Դոնսկոյի տաճարի կառուցմամբ Ուրալվագոնգործարանի ղեկավարությունը որոշեց հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ովքեր դրամական միջոցներ էին հավաքել «Դմիտրի Դոնսկոյ» տանկային շարասյան ստեղծման համար և մարտնչել այդ տանկերով։

Տաճարը կառուցվել է «Ուրալվագոնգործարանի» կենտրոնական մուտքի մոտ, 2000 թվականի սեպտեմբերի 25-ին։ Տաճարի հիմքում դրված առաջին քարը օծվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի երկրորդի կողմից։ 2003 թվականի հունիսի 1-ին կառուցված տաճարը օծվել է Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի եպիսկոպոս Վիկենտիի կողմից և այդ ժամանակից էլ այնտեղ սկսվել են ծառայություններ մատուցվել։ 2004 թվականին հուշարձան-տաճարը «Ուրալվագոնգործարանի» ղեկավարությունից ստացավ Հուշամատյան, որում թվարկված էին գործարանի հետ կապված ավելի քան 33000 խորհրդային քաղաքացիների անուններ, որոնք Ստալինի ժամանակ ենթարկվել էին բռնաճնշումների և հալածանքների։ 2010 թվականի ապրիլի 17-ին հանդիսավոր պայմաններում մասնակցությամբ պատրիարք Կիրիլի, նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Վիննիչենկոյի, Սվերդլովսկի մարզի վարչակազմի, «Ուրալվագոնգործարանի» գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոյի և Եկատերինբուրգի ու Վերխնոտուրսկի արքեպիսկոպոսի Դմիտրի Դոնսկոյի հուշարձան տաճարը հանձնվեց Եկատերինբուրգի թեմին։

Նկարագիր խմբագրել

Դմիտրի Դոնսկոյի հուշարձան-տաճարը կառուցվել է 11-14-րդ դարերի ռուսական ճարտարապետության ավանդույթներով, իշխանական խաչագմբեթային եկեղեցու ձևով։ Այն իրենից ներկայացնում է քառասյուն, միագմբեթ եռաելուստ աղյուսից պատրաստված եկեղեցի։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Վյաչեսլավ Նիկոլաևիչ Իժիկովը։ Տաճարի գեղանկարչությունը իրականացված է հնագույն գեղանկարիչ Դիոնիսոսի ոճով։ Տաճարի մուտքի մոտ տեղադրված են եռակամար դարբնագործական եղանակով պատրաստված դռներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Церковь Димитрия Донского в Нижнем Тагиле». temples.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  2. «Храм во имя св. блгв. кн. Димитрия Донского (г. Нижний Тагил) | Официальный приходской сайт». donskoy-ntagil.cerkov.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել