Դմիտրի Գոլուբով

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Սերգեևիչ Գոլուբով (հունիսի 24, 1985(1985-06-24)[1], Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Դմիտրի Գոլուբով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1985(1985-06-24)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 Ռուսաստան Ուրալան 0 (0)
2004 Ռուսաստան Տեքստիլշիկ (Կամիշին) 30 (6)
2005-2008 Ռուսաստան Մոսկվա 20 (3)
2006  Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 11 (1)
2008  Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 37 (15)
2009-2011 Ռուսաստան Բալտիկա 93 (28)
2011-2012 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 24 (17)
2012 Ռուսաստան Ալանիա 4 (0)
2013-2015 Ռուսաստան Ուֆա 49 (17)
2015  Ռուսաստան Տոմ 15 (0)
2016 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 7 (1)
2016-2017 Ղազախստան Ակտոբե 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.2.2019:

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է «Ուրալանում», բայց թիմի կազմում չի մասնակցել ոչ մի խաղի, իսկ հետո տեղափոխվել է Կամիշինի «Տեքստիլշչիկ» ակումբ։ 2005 թվականին տեղափոխվել է «Մոսկվա», որտեղ նորամուտը կատարել է 2005 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում՝ հանդիպման վերջում դառնալով գոլի հեղինակ[2]։ 2006 թվականին վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ։ 2008 թվականին մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է Ուլյանովսկի «Վոլգա» ակումբ[3]։ 2009-2011 թվականներին հանդես է եկել Կալինինգրադի «Բալթիկա» ակումբում, որտեղ նորամուտը կատարել է մարտի 28-ին՝ մասնակցելով Նովոռոսիյսկի «Չերնոմորեց» ակումբի դեմ տնային խաղին[4]։ Ակումբում իր առաջին գոլը խփել է հունիսի 2-ին Լիպեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում, որը դարձել է հաղթական[5]։ Այդ մրցաշրջանում Գլուբովը «Բալթիկայի» կազմում խփել է ութ գոլ։ 2010 մրցշրջանում դարձել է թիմի լավագույն ռմբարկու՝ խփելով 15 գոլ։ ՖԱԼ առանության 2011/12 մրցաշրջանի երկրորդ տուրից առաջ տեղափոխվել է Բրյանսկի «Դինամո» ակումբ, որտեղ 9 խաղում խփել է 11 գոլ։

2012 թվականի հունիսին տեղափոխվել է «Ալանիա» ակումբ[6]։ 2013 թվականին տեղափոխվել է Ուֆա ֆուտբոլային ակումբ[7][8]։ 2014 թվականի մայիսի 18-ին Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունքի համար անցկացված փլեյ-օֆֆի առաջին խաղում ձևակերպել է պոկեր՝ գրավելով «Տոմ» ակումբի դարպասը հանդիպման 4-րդ (11 մ.), 10-րդ, 24-րդ և 61-րդ րոպեներին։ Այդ խաղում «Ուֆան» իր դաշտում հաղթել է 5:1 հաշվով և գրեթե ապահովել իր առաջին անցումը Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգա։ Տոմսկում անցկացված պատասխան խաղում «Ուֆան» զիջել է 1:3 հաշվով (թիմի միակ գոլն առաջին խաղակեսում խփել է Գոլուբովը) և երկու խաղերի արդյունքում անցել է Պրեմիեր լիգա։

2015 թվականի հուլիսին Դմիտրի Գոլուբովը վարձավճարով տեղափոխվել է «Տոմ» ակումբ։ Նորամուտը Տոմսկի ակումբի կազմում կատարել է 2015 թվականի հուլիսի 25-ին՝ «Բայկալի» դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Крылья Советов» разгромили «Москву» — «Спорт-Экспресс», 16 октября 2005
  3. Голубов отправился в аренду в ульяновскую «Волгу» Արխիվացված 2008-06-04 Wayback Machine — «Чемпионат.ру», 26 марта 2008
  4. Балтика (Калининград) — Черноморец (Новороссийск) Արխիվացված 2011-05-13 Wayback Machine — «Чемпионат.ру», 28 марта 2009
  5. Балтика (Калининград) — Металлург Лп (Липецк) Արխիվացված 2009-06-12 Wayback Machine — «Чемпионат.ру», 6 июня 2009
  6. ««Алания» усилилась Дмитрием Голубовым». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  7. «Дмитрий Голубов официально стал игроком «Уфы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  8. «Уфа» приобрела форварда «Алании» Голубова

Արտաքին հղումներ խմբագրել