Դմիտրի Բելյաևի քաղաքային դաստակերտ
Դմիտրի Բելյաևի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Дмитрия Беляева), շենք Մոսկվայի կենտրոնում (Ռյումինի նրբանցք, տուն 2)։ Վերակառուցվել է ավելի հին շենքից 1903 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Գալեցկու նախագծով[2] արդուզարդ վաճառող, Մոսկվայի ժառանգական պատվավոր քաղաքացի Դմիտրի Ֆեոդորովիչ Բելյաևի պատվերով։ Ունի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտի կարգավիճակ[3]։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր, կալվածք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Tagansky District? |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն և մոդեռն |
Հիմնադրված է | 1903 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Գալեցկի |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
ՃարտարապետությունԽմբագրել
Երկհարկանի առանձնատունը կառուցված է մոդեռն ոճով[4]։ Շենքի ճակատը երեսպատված է մոխրագույն-կանաչ կերամիկական սալիկներով։ Պատուհանների երկու շարքը բաժանված է հորիզոնական գոտիով։ Կենտրոնական ելունը աննշան առաջ է եկած, այն պսակված է համատարած ատտիկոսով։ Ձախից գտնվում է կախովի մետաղական հովարով շքամուտքը։ Մուտքային որմնանցքի երկու կողքերին տեղադրված են կալունակների վրա փոքր սյուներ։ Այգու կողմից ճակատը զարդարում է կոր կիսաէլիպսաձև շրջանակի մեջ «Կակաչները մայրամուտին» խճանկարային մեծանկարը[5]։
Մոսկվյան մոդեռնը գնահատողների համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում առանձնատան մետաղյա ցանկապատը նրբանցքի կողմից և այգու դռնակը[5]։ Այդ ցանկապատը կարող էր պատրաստած լինել անձամբ ճարտարապետ Ա. Ա. Գալեցկին կամ, վարկածներից մեկի համաձայն, պատրաստվել է Ֆեոդոր Շեխտելի անհայտ նկարներից մեկի հիման վրա[6]։ Ցանկապատն ունի անսովոր արտահայտիչ զարդանախշ, որը, ենթադրվում է, ոգեշնչված է բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտի աշխատանքներով, մասնավորապես, «Մտրակի հարվածով»[5]։ Շենքի ներսում պահպանվել են առաստաղների բնօրինակ ծեփվածքը և մի շարք այլ դեկորատիվ տարրեր[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ Нащокина М. В. Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 417. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
- ↑ «Городская усадьба Д. Ф. Беляева, XIX — нач. XX вв., арх. А. А. Галецкий»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին։ Վերցված է 2018-06-06
- ↑ Сергей Романюк Покровка. От Малой Дмитровки в Заяузье. — М.: Litres, 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, [М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 427. — 512 с. — ISBN 5-274-01624-3
- ↑ Нащокина М. В. Архитекторы московского модерна. Творческие портреты. — Изд. 3-е. — М.: Жираф, 2005. — С. 137. — 536 с. — 2500 экз. — ISBN 5-89832-043-1
- ↑ И.Л. Бусева-Давыдова, М.В. Нащокина, М.И. Астафьева-Длугач Архитектурные прогулки по Москве. — М.: Ворон, 1996. — С. 193. — ISBN 5-901024-01-X