Դմիտրի Անտիլևսկի

բելառուս ֆուտբոլիստ

Դմիտրի Սերգեևիչ Անտիլևսկի (բելառուս․՝ Дзмітрый Сяргеевіч Анцілеўскі, հունիսի 12, 1997(1997-06-12)[1], Մինսկ, Բելառուս), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Դմիտրի Անտիլևսկի
բելառուս․՝ Дзмітрый Анцілеўскі
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1997(1997-06-12)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուս
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԲԱՏԷ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-մ.հ. Բելառուս ԲԱՏԷ 4 (0)
Ազգային հավաքական
2013 Բելառուս Բելառուս (մինչև 17) 3 (0)
2015 Բելառուս Բելառուս (մինչև 19) 3 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մինսկի ՄՏԶ-ՌԻՊՕ ակումբի մանկական դպրոցի սան է, ավելի ուշ ընդգրկվել է Բորիսովի ԲԱՏԷ ակումբի կազմում։ 2014 թվականին սկսել է հանդես գալ երկրորդ կազմում. այդ և հաջորդ տարի Բորիսովի ակումբի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային։ 2015 թվականին սկսել է ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ 2015 թվականի նոյեմբերի 29-ին նշել է իր նորամուտը ԲԱՏԷ-ի հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով մասնակցելով Բելառուսի գավաթի խաղարկության՝ Միշկևիչիի «Գրանիտ» ակումբի դեմ խաղի (3:1) երկրորդ խաղակեսի մեջտեղում[2]։

2016 թվականի մրցաշրջանի սկիզբը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ ավելի ուշ սկսել է հանդես գալ երկրորդ կազմում՝ երբեմե խաղալով հիմնական կազմում։ 2016 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր չի խաղացել հերթական վնասվածքի պատճառով։ Ապաքինվելուց հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին, նշել է իր նորամուտը բարձրագույն լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Գրանիտ» ակումբի դեմ խաղի վերջում։ Ավելի ուշ նա անցկացրել է ևս մի քանի խաղ թիմի հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2014 դուբլ ԲԱՏԷ   23 3
2015 դուբլ ԲԱՏԷ   22 10
2016 Դ1 ԲԱՏԷ   4 0

Կարիերան հավաքականում խմբագրել

2013-2015 թվականներին խաղացել է Բելառուսի պատանեկան (մինչև 17 և մինչև 19 տարեկաններ) հավաքականներում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բելառուսի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել