Դղյակի եկեղեցի (Քյոնիգսբերգ)

Քյոնիգսբերգի դղյակի եկեղեցի, Քյոնիգսբերգի ամրոցի լյութերական եկեղեցի։

Դղյակի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և նախկին էություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՔյոնիգսբերգ
Դավանանքլյութերականություն
ԹեմPrussian Union of Churches?
Հիմնական ամսաթվերը1593
Հիմնադրված1593
Փակված է1968
Քարտեզ
Քարտեզ
 Schlosskirche (Kaliningrad) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է կոմս Գեորգ Ֆրիդրիխի օրոք ճարտարապետ Վլասի Բերվարտի կողմից։ Հիմնարկեքը կատարվել է 1584 թվականին, շինարարությունը շարունակվել է մինչև 1597 թվականը։ Գլխավոր ճակատը կառուցված է Վերածննդի ոճով։

1701 թվականին Դղյակի եկեղեցում կատարվեց առաջին պրուսական թագավոր Ֆրիդրիխ I-ի թագադրությունը, չնայած Պրուսական թագավորության մայրաքաղաքը դարձավ Բեռլինը։ Դղյակի լյութերական եկեղեցում 1861 թվականին կատարվեց կայսր Վիլհելմ I Հոհենցոլեռնի թագադրությունը[1][2][3][4][5]։

Եկեղեցին զգալիորեն վնասվեց 1945 թվականին Քյոնիգսբերգի գրոհի ժամանակ, փլատակներն ապամոնտաժվեցին 1968 թվականին։

Զանգակատուն խմբագրել

Սկսվել է կառուցվել 1260 թվականին, որպես բերգֆրիդ, ոչ բնակելի պաշտպանական աշտարակ- միջնաբերդ, 1387 թվականից աշտարակը ծառայում է որպես զանգակատուն։ 1686 թվականին զանգակատունը ուներ 82 մետր բարձրություն։ Կարիլյոնը նվագում է Վուլպիուսի «Քրիստոսը իմ կյանքն է» մեղեդին (գերմ.՝ Ach bleib mit deiner Gnade) և Իզակի մեղեդին (գերմ.՝ Nun ruhen alle Wälder): 1944 թվականի օգոստոսի 30-ին անգլիական ռմբակոծությունից հետո աշտարակը այրվեց, այնուհետև զգալիորեն վնասվեց 1945 թվականի ապրիլին քաղաքի գրոհի և հրետակոծության հետևանքով, իսկ 1955 թվականին վերջնականապես պայթեցվեց, մինչև ամրոցի մնացած ավերակների վերջնական ոչնչացումը։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Adolf Boetticher: Die Bau- und Kunstdenkmäler der Provinz Ostpreußen. Heft VII. Die Bau- und Kunstdenkmäler in Königsberg. = Памятники в Прушкуве. Памятники в Кенигсберге, Кёнигсберг 1897.
  • Bernhart Jähnig:750 Jahre Königsberg - 750 лет Калининград / Кенигсберг, Марбург 2008.
  • Baldur Köster: Königsberg : Architektur aus deutscher Zeit = Кенигсберг: Немецкая архитектура, Хузум 2000.
  • Дмитрий Навалихин: К вопросу реконструкции центра города Калининграда, Москва 1958.
  • Markus Podehl: Architektura Kaliningrada = Архитектура Калининград , Марбург 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Адольф Бёттихер: Памятники в Прушкуве. Памятники в Кенигсберге, Кёнигсберг 1897, С. 40.
  2. Бернард Йениз:750 лет Калининград / Кенигсберг, Марбург 2008, С. 385-416.
  3. Бальдур Кёстер: Кенигсберг: Немецкая архитектура, Хузум 2000, С. 231.
  4. Дмитрий Константи́нович Навалихин: Дмитрий Константинович Навалихин, Москва 1958.
  5. Маркуш Подел:Архитектура Калининград , Марбург 2012 , С. 23.

Արտաքին հղումներ խմբագրել