Դիո՛նե (հին հունարեն՝ Διώνη, համապատասխանում է միկեն. di-u-ja, Դիվիա[1]), հին հունական դիցաբանությունում[2] անձրևի անձնավորումը, տիտանուհի։

Զևսն ու Դիոնեն մետաղադրամի վրա

Հեսիոդոսի մոտ օվկիանուհի, տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը[3] (Hesiod. Theog. 353) կամ Գեայի և Ուրանոսի կամ Եթերի[4] դուստրը։ Տիտանուհի՝ ըստ օրփեոսականների[5], որը Դոդոնեում համարվում էր Զևսի կինը և Ափրոդիտեի մայրը (ըստ Հոմերոսի)[4][6][7][8]։ Հոմերոսի մոտ նա բնակվում էր Օլիմպոսում և օգնում էր իր դուստր Ափրոդիտեին։ Այլ աստվածությունների թվում նա էլ է ներկա եղել Ապոլլոնի և Արտեմիսի ծնունդին Դելոսում (Հոմերոսի հիմներ)[4]։

Նաև համարվել է Դիոնիսոսի մայրը[4]։

Զոհասեղանը գտնվել է Օյկունտեում (Կարիա)[9]։

Դիոնեն ավելի ուշ նույնացվել է Հերայի հետ[7]։

Աստղագիտության մեջ խմբագրել

Դիցաբանական կերպարի անունով է կոչված Դիոնե (106) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թվականին, նաև Սատուրնի արբանյակ Դիոնան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С..380(ռուս.)
  3. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209։
  4. 4,0 4,1 4,2 4,3 A Dictionary of Greek and Roman biography and mythology, DABAR, Dion, Dio'ne
  5. Орфика, фр. 114 Керн
  6. Гомер. Илиада V 370; Еврипид. Елена 1096; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 3; 3, 1
  7. 7,0 7,1 Античный мир. Словарь-справочник
  8. Аполлодор. Мифологическая библиотека. Книга I
  9. Феокрит. Идиллии VII 116