Դին Հենդերսոն (անգլ.՝ Dean Henderson, մարտի 12, 1997(1997-03-12)[1], Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Շեֆիլդ Յունայթեդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Football pictogram.svg
Դին Հենդերսոն
Dean Henderson
DeanHenderson2018.jpg
Հենդերսոնը Շեֆիլդ Յունայթեդի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dean Bradley Henderson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1997(1997-03-12)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
(վարձավճարով Մանչեսթեր Յունայթեդից)
Համար 1
Պատանեկան կարիերա
2005-2011 Անգլիա Կարլայլ Յունայթեդ
2011-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2016   Անգլիա Ստոկպորտ Կաունտի 9 (0)
2016-2017   Անգլիա Գրիմսբի Թաուն 7 (0)
2017-2018   Անգլիա Շրուսբերի Թաուն 38 (0)
2018-2019   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 46 (0)
2019-ներկա   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 16 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ16 1 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 5 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 6 (0)
2018-2019 Անգլիա Անգլիա Մ21 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 16-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 16-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Մանչեսթեր ՅունայթեդԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Հենդերսոնը սկսել է Կարլայլ Յունայթեդում[3]։ 2011 թվականին՝ 14 տարեկան հասակում նա միացավ Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի օգոստոսին[4]։ 2016 թվականի հունվարի 12-ին Հենդերսոնը 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող Ստոկպորտ Կաունտիին[5]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանիտոն Բորոյի դեմ խաղում[6][7]։ Փետրվարի 22-ին Մանչեսթեր Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնի վարձավճարը թիմի դարպասապահների վնասվածքների պատճառով։ Մարտին անգլիացին վերադարձավ Ստոկպորտ Կաունտի՝ այստեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 9 հանդիպում։

2016 թվականի օգոստոսի 31-ին Հենդերսոնը մինչև 2017 թվականի հունվարի սկիզբ վարձավճարով միացավ Գրիմսբի Թաունին[8][9]՝ դառնալով թիմի երկրորդ դարպասապահը[10]։ Իր դեբյուտը Լիգա Երկուում նշեց դեկտեմբերի 26-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 31-ին Գրիմսբին երկարաձգեց Հենդերսոնի վարձավճարը մինչև հունվարի վերջ[13]։ Հունվարի 25-ին անգլիացու վարձավճարը կրկին երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[14][15]։ Այնուամենայնիվ, Մանչեսթեր Յունայթեդի երրորդ դարպասապահ Ժոել Պերեյրայի վնասվածքից հետո, փետրվարի 3-ին Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնին[16][17][18]։ Գրիմսբի Թաունի կազմում Հենդերսոնը անցկացրեց 7 հանդիպում՝ 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[19]։

2017 թվականի հուլիսի 10-ին Հենդերսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Շրուսբերի Թաուն[20][21][22]։ Իր դեբյուտը Անգլիայի երրորդ դիվիզիոնում նշեց օգոստոսի 5-ին՝ Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[23][24]։ 2018 թվականի մայիսի 27-ին Հենդերսոնը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում, սակայն Շրուսբերին պարտվեց 2-1 հաշվով[25][26]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 48 հանդիպում[27]՝ բաց թողնելով 39 գնդակ և ընդգրկվելով Լիգա Մեկի խորհրդանշական հավաքականում[28][29]։

2018 թվականի հունիսի 14-ին Հենդերսոնը 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ[30][31][32]։ Հունիսի 18-ին նա վարձավճարով միացավ Շեֆիլդ Յունայթեդին[33][34][35]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անգլիացին անցկացրեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սուոնսի Սիթիի դեմ խաղում[36]։ 2018-19 մրցաշրջանում Հենդերսոնը անցկացրեց 46 հանդիպում[37]՝ 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ և օգնելով իր թիմին 2007 թվականից հետո առաջին անգամ տեղափոխվել Պրեմիեր Լիգա[38][39][40]։ Նա ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[41] և դարձավ Չեմպիոնշիպի լավագույն դարպասապահ[42][43]։

2019 թվականի հուլիսի 26-ին Հենդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2022 թվականը[44][45] և վարձավճարով վերադարձավ Շեֆիլդ Յունայթեդ[46][47][48]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ Բորնմութի դեմ խաղում[49][50]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Հենդերսոնը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[51]։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[52][53]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում։ Անգլիան հաղթեց առաջնությունը[54][55]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Վենեսուելային[56][57]։ 2019 թվականին Հենդերսոնը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[58][59][60]՝ անցկացնելով 2 հանդիպում[61], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[62][63][64]։

Անգլիայի ազգային հավաքական Հենդերսոնը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 8-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Թոմ Հիթոնին Չեխիայի և Բուլղարիայի դեմ խաղերի համար[65][66][67], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[68][69]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ[70]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստոկպորտ Կաունտի (վարձավճար) 2015–16 6-րդ դիվիզիոն 9 0 0 0 9 0
Գրիմսբի Թաուն (վարձավճար) 2016–17 Լիգա Երկու 7 0 0 0 0 0 7 0
Շրուսբերի Թաուն (վարձավճար) 2017–18 Լիգա Մեկ 38 0 2 0 8 0 48 0
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) 2018–19 Չեմպիոնշիպ 46 0 0 0 0 0 46 0
2019–20 Պրեմիեր Լիգա 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 62 0 0 0 0 0 0 0 62 0
Կարիերայի ընդհանուր 116 0 2 0 0 0 8 0 126 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Շեֆիլդ Յունայթեդ

ՄիջազգայինԽմբագրել

Անգլիա Մ20

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ20 առաջնություն. 2017[55]

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «England - D. Henderson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-12-16 
  3. Otway Jack (2017-02-03)։ «Manchester United Uncovered: Five things you need to know about Dean Henderson»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  4. «Dean Henderson signs new Manchester United contract» (en-US)։ 2015-08-25։ Վերցված է 2019-12-16 
  5. «United keeper to sign for the Hatters»։ www.stockportcounty.com։ 2016-12-27։ Վերցված է 2019-12-16 
  6. «Stockport County vs. Nuneaton Borough - 16 January 2016 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-12-11 
  7. «Nuneaton Town First Team vs. Stockport County (A), 16th January 2016 - Nuneaton Town First Team - Nuneaton Town FC»։ www.nuneatontownfc.com։ 2016-02-13։ Վերցված է 2019-12-16 
  8. «Dean Henderson leaves Manchester United for Grimsby Town loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  9. «Manchester United's Dean Henderson has signed for Grimsby Town on loan» (en-US)։ 2016-08-31։ Վերցված է 2019-12-16 
  10. Dawson Rob (2016-09-26)։ «How are Manchester United's loan stars doing at their new clubs?»։ men։ Վերցված է 2019-12-16 
  11. «Grimsby Town - Accrington Stanley, Dec 26, 2016 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  12. «Grimsby Town 2-0 Accrington Stanley»։ www.grimsby-townfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  13. «Dean Henderson extends Manchester United loan»։ www.grimsby-townfc.co.uk։ 2017-01-03։ Վերցված է 2019-12-16 
  14. «Club Statement - Dean Henderson»։ www.grimsby-townfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  15. «Man Utd's Henderson extends Grimsby loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-26։ Վերցված է 2019-12-16 
  16. «Henderson Recalled By Manchester United»։ www.grimsby-townfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  17. «United recall Henderson from Grimsby loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-02-03։ Վերցված է 2019-12-16 
  18. Rathborn Jack (2017-02-03)։ «Man United recall starlet after 'significant injury' to goalkeeper»։ mirror։ Վերցված է 2019-12-16 
  19. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-16 
  20. «Dean Henderson Joins Town»։ www.shrewsburytown.com (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  21. «Dean Henderson: Manchester United goalkeeper joins Shrewsbury Town on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  22. «Shrewsbury have signed Manchester United goalkeeper Dean Henderson on loan» (en-US)։ 2017-07-11։ Վերցված է 2019-12-16 
  23. «Shrewsbury Town - Northampton Town, Aug 5, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  24. «Shrewsbury Town 1-0 Northampton Town»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  25. «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  26. «Rotherham skipper Richard Wood scored twice in the League One play-off final as they beat Shrewsbury in extra time to win promotion to the Championship.»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  27. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-16 
  28. 28,0 28,1 «PFA League One Team of the Year: Wigan & Blackburn quartets included»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  29. «David De Gea named in PFA Team of the Year»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  30. «Dean Henderson signs new contract at man utd»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  31. Fay Richard (2018-06-14)։ «Manchester United goalkeeper signs new contract at the club»։ men։ Վերցված է 2019-12-16 
  32. «Henderson signs new United deal until 2020»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-06-14։ Վերցված է 2019-12-16 
  33. «United move for Premier stopper»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  34. «Manchester United goalkeeper Dean Henderson joins Sheffield United on loan»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  35. «Dean Henderson: Manchester United keeper joins Sheffield United on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  36. «Sheffield United - Swansea City, Aug 4, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  37. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-16 
  38. «Sheffield United promoted to Premier League after Leeds draw»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  39. «Sheffield United promoted to the Premier League»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  40. 40,0 40,1 «Sheffield United promoted to Premier League»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  41. 41,0 41,1 «McGoldrick scoops top award»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  42. 42,0 42,1 «Golden Glove for Deano»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  43. Futaa։ «Dean Henderson wins Championship Golden Glove for Sheffield United»։ www.futaa.com։ Վերցված է 2019-12-16 
  44. «Dean Henderson signs new Man Utd deal and joins Sheff Utd on loan»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  45. «OFFICIAL: Dean Henderson extends Man United deal & joins Sheffield United on loan»։ Tribuna.com։ Վերցված է 2019-12-16 
  46. «Hendo's back»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  47. «Dean Henderson Signs New 3-Year Man Utd Contract & Rejoins Sheffield Utd on Loan»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-26։ Վերցված է 2019-12-16 
  48. «Sheffield United sign Henderson on loan»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  49. «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  50. «Billy Sharp rescues late point for Sheffield United at Bournemouth»։ The Guardian։ Վերցված է 2019-12-16 
  51. Association The Football։ «England player profile: Dean Henderson»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  52. Bascombe Chris (2017-06-09)։ «Lewis Cook: World Cup success might win Premier League managers' trust»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-27 
  53. «England's triumph must form the bedrock of future tournament success»։ The Independent (անգլերեն)։ 2017-06-11։ Վերցված է 2019-04-27 
  54. Connor Neil, Tyers Alan (2017-06-11)։ «England U20s seal World Cup glory as Dominic Calvert-Lewin scores and Freddie Woodman saves penalty»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-27 
  55. 55,0 55,1 FIFA.com։ «England edge Venezuela to become champions»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-27 
  56. «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-25 
  57. «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (en-GB)։ 2017-06-11։ Վերցված է 2019-04-27 
  58. Association The Football։ «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07 
  59. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad»։ The Sun (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-07 
  60. Flanagan Aaron (2019-05-27)։ «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced»։ mirror։ Վերցված է 2019-08-30 
  61. UEFA.com։ «England - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-30 
  62. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30 
  63. Wallace Sam (2019-06-21)։ «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-30 
  64. «England Under-21’s all but out of Euro 2019 after Romania loss»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30 
  65. Association The Football։ «Sheffield United's Dean Henderson joins England senior squad for the first time»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  66. 161385360554578 (2019-10-08)։ «Dean Henderson called up to England squad as goalkeeper withdraws through injury»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-16 
  67. «Dean Henderson earns maiden England call-up»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-12-16 
  68. «Czech Republic - England, Oct 11, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  69. «Bulgaria - England, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  70. «Dean Henderson»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 

Արտաքին հղումներԽմբագրել