Դինո Գրանդի (իտալ.՝ Dino Grandi, հունիսի 4, 1895(1895-06-04)[1][2], Մորդանո, Իտալիայի թագավորություն - մայիսի 21, 1988(1988-05-21)[1][2], Բոլոնիա, Իտալիա) - Մորդանոյի առաջին կոմս, իտալացի ֆաշիստ քաղաքական գործիչ, եղել է արդարադատության նախարար, արտաքին գործերի նախարար, խորհրդարանի նախագահ։ Բենիտո Մուսոլինիի տապալման կազմակերպիչն էր։

Դինո Գրանդի
իտալ.՝ Dino Grandi
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1895(1895-06-04)[1][2]
ԾննդավայրՄորդանո, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 21, 1988(1988-05-21)[1][2] (92 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Իտալիա
ԳերեզմանCertosa di Bologna
Քաղաքացիություն Իտալիա[3] և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[4]
ԵրկերGrandi's Order of the Day?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններminister of Foreign Affairs of the Kingdom of Italy?, minister of Justice of the Kingdom of Italy?, դեսպան, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և national councillor to the Chamber of Fasci and Corporations?
ԿուսակցությունԱզգային ֆաշիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄեծ ֆաշիստական խորհուրդ
 Dino Grandi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1895 թվականի հունիսի 4-ին Մորդանոյում (Բոլոնիայի մարզ)։ Սովորել է եվրոպական հնագույն՝ Բոլոնիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է տնտեսագիտություն և իրավունք; Համալսարանն ավարտել է 1919 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու հետ կապված ընդհատումից հետո։

Նախընտրելով իրավաբանի կարիերան՝ Իմոլա քաղաքում գործի է անցել որպես փաստաբան։ Սկզբնական շրջանում թեև գաղափարական, քաղաքական հայացքներով համակրում էր ձախերին, սակայն Բենիտո Մուսոլինիի հետ 1914 թվականին ունեցած երկու հանդիպումներից այնքան ուժեղ էր տպավորվել, որ դարձավ նրա հավատարիմ կողմնակիցը և սկսեց եռանդուն կերպով պաշտպանել համաշխարհային պատերազմին Իտալիայի ներգրավման հայեցակետը։

Քսանհինգ տարեկանում արդեն ամենաակտիվ սևվերնաշապկավորներց էր, երեսուներեք տարեկանում դարձավ Իտալիայում 1921 թվականի մայիսին անցկացված ընտրությունների արդյունքում պատգամավոր ընտրված երեսունութ ֆաշիստներից մեկը[5], Մինչ այդ՝ 1920 թվականին նրան հաջողվել էր խուսափել ձախ ահաբեկիչների լարած դարանից, որոնք ավերեցին նրա գրասենյակը։

Գրանդին մասնակցել է 1922 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստական կվադրումվիրների՝ դեպի Հռոմ կազմակերպած հայտնի երթարշավին, որի արդյունքը եղավ վարչապետ Լուիջի Ֆակտայի ու նրա ղեկավարած կառավարության հեռացումը իշխանությունից և իշխանության գլուխ ֆաշիստների գալը։ Դինո Գրանդին տեղ է զբաղեցրել նոր կառավարության կազմում. սկզբում ներքին գործերի նախարարության քարտուղարն էր, հետո նշանակվեց արտաքին գործերի նախարար (1929-1932 թթ.), այնուհետև՝ Իտալիայի դեսպան Մեծ Բրիտանիայում (1932-1939 թթ.):

Գրանդին լավ հարաբերություններ էր պահպանում ֆաշիստների ծայրահեղ արմատական, մոլի խմբավորումների հետ, միշտ իրեն շրջապատում էր սևվերնաշապկավորներով։ Այս ուժի վրա հենվելով էլ՝ քննադատում էր Մուսոլինիի՝ ձախերի հետ զինադադար կնքելու փորձերը և քիչ էր մնում՝ կասկածվեր Մուսոլինիին Գաբրիելե դ՛Անունցիով փոխարինելու փորձերի մեջ։

1939 թվականին նա Լոնդոնից ետ կանչվեց Իտալիա, քանի որ փորձ էր արել կազմակերպելու իր երկրի և Բրիտանիայի միջև համաձայնագրի կնքումը՝ դրանով իսկ կանխելով Իտալիայի ներգրավումը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Ենթարկվելով Հիտլերի ճնշմանը՝ Մուսոլինին Գրանդիին ազատեց Մեծ Բրիտանիայում Իտալիայի դեսպանի պաշտոնից, որոշ ժամանակ անց նշանակեց արդարադատության նախարար։ Թագավորն էլ իր կողմից նրա սիրտը շահելով՝ նրան շնորհեց Մորդանոյի կոմսի տիտղոս։

Լոնդոնում դիվանագիտական աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում Գրանդին մտերիմ կապեր էր հաստատել մի շարք ազդեցիկ ազնվատոհմ կանանց հետ, որոնց թվում էր նաև Հնդկաստանի փոխարքա Ջորջ Քերզոնի դուստրը՝ Ալեքսանդրա Քրզոնը։

Մուսոլինիի տապալումը և դեպքերը դրանից հետո խմբագրել

Գրանդին դեմ էր 1938 թվականին Իտալիայում հակասեմիտական, խտրական օրենքների ընդունմանը, հետագայում՝ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին Իտալիայի ներգրավմանը։ 1943 թվականին նրան հեռացրին կառավարության կազմից՝ անընդհատ սաստկացող իր քննադատական ելույթների պատճառով։

Երբ Դաշնակիցների զորքերը ներխուժեցին Սիցիլիա, և պատերազմն իր ավերիչ հետքերն սկսեց թողնել Իտալիայի վրա, Գրանդին ու ֆաշիստական գերագույն խորհրդի անդամները 1943 թվականի հուլիսի 24-ին հանդիպում ունեցան։ Մուսոլինիի այն հայտարարությունից հետո, որ գերմանացիները մտադիր են տարհանել երկրի հարավի բնակչությանը, Գրանդին նախկին զինակիցներին առավ իր խոսքի թեժ ու տևական կրակի տակ։ Դրանից հետո նա Վիկտոր Էմանուել Երրորդ թագավորին խնդրեց ամբողջությամբ վերականգնել իր նախկին իրավունքները՝ սահմանադրությամբ նախատեսված իշխանությամբ հանդերձ[6]։

Մուսոլինիին իշխանությունից հեռացնելու հարցը քվեարկության դրվեց հուլիսի 25-ի գիշերվա ժամը 2-ին։ 19 «կողմ», 8 «դեմ» ձայների հարաբերությամբ Մուսոլինիի գահընկեցությունը իրականություն դարձավ։ Այդ որոշմանը, Գրանդիի հետ մեկտեղ, կողմ էին քվեարկել կառավարության կարևոր դեմքերից Ջուզեպե Բոտաին և Էմիլիո դե Բոնոն։ Նույն օրն ևեթ Մուսոլինին ու թագավորը կալանավորվեցին։ Գրանդին միաժամանակ, հաշտեցման նպատակով, բանակցեց ձախաթևյան շարժման ղեկավարության, մասնավորապես՝ Լիվոռնոյում կենտրոնացած արհմիությունների կոնֆեդերացիայի հետ, դրանով իսկ ուղի հարթելով նացիստական Գերմանիայի դեմ իտալացիների դիմադրության շարժման համար։

Շուտով ֆաշիստական կուսակցությունը Իտալիայում լուծարվեց, և Գրանդին, զրկվելով կուսակցական ու կառավարական իշխանական լծակներից, լիովին կորցրեց ազդեցությունը երկրում։ Մինչ Դաշնակիցների զորքերը գրավում էին Իտալիայի հարավը, երկրի հյուսիսում, հիտլերականների աջակցությամբ, ֆաշիստական մի նոր կառավարություն հաստատվեց , որի դատարանը Վերոնայում 1944 թվականի հունվարի 8-10-ը կայացած դատական նիստերում իրականացրած դատաքննությունից հետո Գրանդիին՝ որպես դավաճանի, հեռակա կարգով դատապարտեց մահվան։ Գրանդին հասցրել էր դեռ 1943 թվականի օգոստոսին անցնել գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության ներքո գտնվող Իսպանիա, որտեղից այնուհետև տեղափոխվեց Պորտուգալիա, ապա՝ Արգենտինա, Բրազիլիա։ 1960-ական թվականներին նա վերադարձավ Իտալիա։

Դինո Գրանդին մահացել է Բոլոնիայում, 1988 թվականի մայիսի 21-ին։ Դեպքերի բերումով՝ այդ նույն կամ դրան մոտ օրերին մահացան Իտալիայի ֆաշիստական կուսակցության առաջնորդներից ևս երկուսը՝ Պիանո Ռոմուալդին և Ջորջո Ալմիրանտեն։

Աշխատություններ խմբագրել

  • Dino Grandi, Il mio paese, Bologne, Il Mulino, 1985.

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Giuseppe Alessandri, Il diplomatico. Dino Grandi, Florence, Zella Editore, 2007.
  • Renzo De Felice, Mussolini l'alleato, vol. I, tome II, Einaudi, 1990.
  • Pietro Ciabattini, Il Duce, il Re e il loro 25 luglio, Lo Scarabeo, 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. LIBRIS — 2013.
  4. https://storia.camera.it/deputato/dino-grandi-18950604
  5. Dino Grandi Dizionario biografico degli italiani, Volume 58, 2002
  6. R. De Felice p.1236

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Գրանդի» հոդվածին։