Դինամո (մարզահամալիր, Եկատերինբուրգ)
«Դինամո» մարզահամալիր (ռուս.՝ Спорткомплекс «Динамо»), բազմաֆունկցիոնալ մարզական համալիր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը ներառում է 6400 մարդ տարողությամբ մարզադաշտ, մակույկների կայան[1], երկու ուղյակով լողավազանով վարչական շենք[2], մարզական դահլիճներ[3][4][5] և հրաձգարան[6]։ Մականախաղի «Դինամո» (Եկատերինբուրգ) ակումբի տնային խաղերի անցկացման վայրն է, «Դինամո» (Եկատերինբուրգ) ֆուտբոլային ակումբի նախկին մարզադաշտը 1936-1950 թվականներին։
Տեսակ | մարզադաշտ և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Ճարտարապետական ոճ | Կոնստրուկտիվիզմ |
Տարողություն | 6400 |
Բնակիչ | Dinamo-Stroitel Yekaterinburg? և Q4161849? |
Հիմնադրված է | 1934 |
Ճարտարապետ | Veniamin Sokolov? |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Պաշտոնական կայք |
Կառուցվել է 1929-1934 թվականներին ճարտարապետ Վենիամին Դմիտրիևիչ Սոկոլովի նախագծով։
Հասցեն` Երյոմինի, 12։
Պատմություն
խմբագրել«Դինամո» ջրադահուկային կայանը (սկզբնապես այսպես էր կոչվում կառույցը) կառուցվել է 1934 թվականին ճարտարապետ Վենիամին Դմիտրիևիչ Սոկոլովի նախագծով[7][8][9]։
1920-1930-ական թվականներին Սվերդլովսկը, որպես Ուրալի արդյունաբերական և հասարակական կենտրոն, ապրում էր շինարարական աննախադեպ աճի ժամանակաշրջան։ Հասարակական շենքերի ճարտարապետությունը պետք է արտացոլեր համընդհանուր մշակութային հեղափոխությունը, այնպես որ անհնար էր ավանդական ոճերի` ամպիրի, մոդեռնի կամ կլասիցիզմի օգտագործումը։ Բացի այդ, երկիրն ուներ տնտեսական դժվարություններ, շինանյութերի ընտրությունը սահմանափակ էր, և նախագծերին ներկայացվում էին տնտեսական խիստ պահանջներ[9]։
«Դինամո» ակումբի (Ֆիզկուլտուրայի տուն) նախագծման ժամանակ Վ. Սոկոլովը ձգտում էր հեռանալ մարզական ակումբներին ներկայացվող ձևավորված ճարտարապետական կարծրատիպերից։ Ստեղծագործական որոնումների արդյունքը եղավ նավի տեսքով տան կերպարը։ Հիմնական շենքի դիմաց կառուցվեց դեպի ջուրը տանող գրանիտե զառիթափ, հարևանությամբ գտնվում էր ջրային կայանը` ջրացատկի հրապարակներով, լողավազաններով և մանկական լողարաններով։ Լճակի մյուս ափին տրիբունաներն էին[9]։
Հետագայում` խորհրդային և հետխորհրդային տարիներին, լճակի ափին լողափ էր։ Ափը և պուրակը վերակառուցվել են 2000-ական թվականներին[9]։
1980 թվականին քաղաքի իշխանությունները ցանկացել են քանդել Ֆիզկուլտուրայի տունը և տեղում կառուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր, սակայն քաղաքի բնակիչները կարողացել են պահպանել սիրված հուշարձանը[9]։
«Դինամո» պուրակը քաղաքացիների սիրված վայրերից է։ «Դինամո» մարզադաշտը մինչ օրս գործում է, խաղադաշտում հաճախ մարզվում են ֆուտբոլիստները։ Տրիբունաների տակ գտնվող տարածքում կա փակ լողավազան։ Նավ-տանը գործում են տարբեր մարզական կազմակերպություններ և մասնավոր ընկերություններ[9]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Դինամո» մարզադաշտը 2017 թվականին
-
«Դինամո» մարզահամալիրը հեռվից
-
«Դինամո» մարզադաշտ (տեսք վերևից)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Л. Смирнов. «Екатеринбург, ул. Еремина, д. 12. Объект культурного наследия федерального значения «Спортивный комплекс «Динамо»: водная станция; стадион», 1929 год, архитектор В.Д. Соколов»». mugiso.midural.ru. Объекты культурного наследия Екатеринбурга. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Бассейн «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Тренажёрный зал, фитнес «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Залы борьбы «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Танцкласс «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Стрелковый тир «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Л. Смирнов (26 сентября 2004). «Художник своего времени: Вениамин Дмитриевич Соколов». www.1723.ru. Екатеринбург + Свердловск. 1723—2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Спорткомплекс «Динамо»». semantic.uraic.ru. Информация о Свердловской области. 13 марта 2012. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Дом физкультуры «Динамо»».
Գրականություն
խմբագրել- Стариков А. А., Симиненко В. И., Поздникин В. М. Знаменитые памятники архитектуры Свердловской области. — Екатеринбург: Сократ, 2007. — С. 124-129. — 164 с. — ISBN 978-5-88664-273-5