Դիմիտր Աթանասով Յարանով (բուլղար․՝ Димитър Атанасов Яранов, 21 հոկտեմբերի, 1909, Սալոնիկ, Օսմանյան կայսրություն - 14 օգոստոսի, 1962, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի աշխարհագրագետ և երկրաբան։

Դիմիտր Յարանով
բուլղար․՝ Димитър Атанасов Яранов
Ծնվել էհոկտեմբերի 21, 1909(1909-10-21)
Սալոնիկ, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 14, 1962(1962-08-14) (52 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Բուլղարիա Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
ՄասնագիտությունԱշխարհագրություն, երկրաբանություն
Հաստատություն(ներ)Մակեդոնիայի գիտական ինստիտուտ, Սոֆիայի համալսարան, Սորբոնի համալսարան
Գործունեության ոլորտաշխարհագրություն
ԱնդամակցությունԲուլղարիայի աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Հումբոլդտի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, ֆրանսերեն և գերմաներեն
Երեխա(ներ)Աթանաս Յարանով
ՀայրԱթանաս Յարանով

Կենսագրություն խմբագրել

Դիմիտր Յարանովը ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 21-ին Սալոնիկում (նախկինում՝ Օսմանյան կայսրությունում, ներկայում՝ Հունաստանում)։ Նրա հայրը՝ Աթանաս Յարանովը, եղել է տնտեսագետ։ Դիմիտր Յարանովն ավարտել է Սոֆիայի համալսարանի աշխարհագրության բաժինը, ստաժավորում է անցել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Սոֆիայի համալսարանում Դիմիտր Յարանովը դասավանդել է ֆիզիկական աշխարհագրություն և ստացել պրոֆեսորի կոչում։ Դասախոսություններ է կարդացել նաև Փարիզի Սորբոնի համալսարանում, Սկոպյեում և Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Եղել է Արևմտյան Աֆրիկա, Սահարա, Միջերկրածովյան տարածաշրջան, Փոքր Ասիա և այլուր մեկնած մի շարք արշավախմբերի անդամ։

Դիմիտր Յարանովն զբաղվել է Բուլղարիայի Իսկիր, Կիրջալի, Պասարել, Բելմեկեն Սեստրիմո և շատ այլ ջրամբարների ուսումնասիրությամբ։ Աշխատել է երկրաբանական հետազոտությունների համակարգում, ղեկավարել է Բուլղարիայի Երկրաբանական ու հանքաբանական հետազոտություների գլխավոր վարչությանը կից Երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի տեկտոնիկայի բաժինը։ Բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Македонски преглед» ամսագրում, 1938 թվականից եղել է Մակեդոնիայի գիտական ինստիտուտի քարտուղար։ 1940 թվականին՝ Վարդարյան Մակեդոնիայում Բուլղարական բաժնետիրական կոմիտեների ձևավորումից հետո, երկրաբան Դիմիտր Յարանովն ու տնտեսագետ Նիկոլա Ստոյանովը հանդիպել են Մինիստրների խորհրդի նախագահ Բոգդան Ֆիլովի հետ և քննարկել իրադարձությունների հետագա զարգացումը Հարավսլավիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավվելու և պարտություն կրելու դեպքում։

1942 թվականին Դիմիտր Յարանովը կրկին ընտրվել է Մակեդոնիայի գիտական ինստիտուտի քարտուղար, ինչպես նաև նշանակվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Բուլղարիայի ներկայացուցչության նախագահ, որպեսզի հավաքի ու ամփոփի այդ տարածաշրջանի ժողովրդագրական վրճակագրական տվյալները։ 1942 թվականից մինչև 1944 թվականը Դիմիտր Յարանովը եղել է մշակութային կցորդ Բեռլինում։ 1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից հետո Դիմիտր Յարանովին վտարել են Սոֆիայի համալսարանից՝ նրան մեղադրելով գերմանական ու բուլղարական ֆաշիստների հետ համագործակցելու մեջ[1]։ 1946 թվականին Մակեդոնիայի գիտական ինստիտուտը հրատարակել է «Մակեդոնիան որպես բնական ու տնտեսագիտական ամբողջություն» (բուլղար․՝ Македония като природно и стопанско цяло) խոշոր աշխատությունը, որի հեղինակը, ամենայն հավանականությամբ, եղել է Դիմիտր Յարանովը (պատմաբաններ Գեորգի Դասկալովի ու Ալեքսանդր Գրեբենարովի կարծիքով՝ Դիմիտր Յարանովը գիրքն իր անունով չի հրատարակել քաղաքական պատճառներով)։ Այդ աշխատության մեջ ընդհանրապես չեն հիշատակվում բուլղարացի բնակչությունն ու մակեդոնական բուլղարացիները (մանրամասն հիշատակությունները կարող էին բացասաբար անդրադառնալ Բուլղարիայի ու Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հարաբերությունների վրա)[2]։

Դիմիտր Յարանովը մահացել է 1962 թվականի օգոստոսի 14-ին Սոֆիայում։

Դիմիտր Յարանովի որդին` Աթանաս Յարանով կրտսերը, դարձել է նկարիչ[3][4]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Съдът над историците. Българската историческа наука. Документи и дискусии 1944-1950. София, 1995, с. 51, 56, 61-62, 84-91.
  2. Гребенаров, Александър. Легални и тайни организации на македонските бежанци в България (1918-1947), МНИ, София, 2006, стр. 261, 281, 291 - 294, 368, 381
  3. Енциклопедия България. Том 7, Академично издателство "Проф. Марин Дринов", София, 1996.
  4. Професор Димитър Яранов. Фрагменти от една удивителна биография

Արտաքին հղումներ խմբագրել