Դիմիտր Միխալչև
Դիմիտր Միխալչև (բուլղար․՝ Димитър Георгиев Михалчев, դեկտեմբերի 25, 1880, Կրկլարելի, Թուրքիա - հունվարի 18, 1967, Սոֆիա, Բուլղարիա), 20-րդ դարի բուլղարացի փիլիսոփա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
Դիմիտր Միխալչև բուլղար․՝ Димитър Георгиев Михалчев | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1880 Կրկլարելի, Թուրքիա |
Մահացել է | հունվարի 18, 1967 (86 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[1] |
Dimitar Mihalchev Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Լոզենգրադ քաղաքում (թուրքերեն՝ Կիրկլարելի)։ 1901-1905 թվականներին փիլիսոփայություն է ուսանել Սոֆիայի համալսարանում և այդ թվականներին ակտիվորեն համագործակցել է «Мисъл» ամսագրի հետ։ 1909 թվականին հրատարակել է իր «Philosophische Studien. Beitrage zur Kritik des modernen Psychologismus» (Լայպցիգ, 1909) մենագրությունը։ Գրքի առաջաբանը գրել է գերմանացի փիլիսոփա Ռեմկեն՝ բուլղարացի փիլիսոփային համարելով իր «ամենաակնառու աշակերտը» և «Բալկանների Կանտը»։ 1910-1915 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի փիլիսոփայության դոցենտ, 1920-1946 թվականներին (փոքր ընդմիջումներով) ղեկավարել է փիլիսոփայության ամբիոնը։ Միխալչևի հայացքները մեծ ազդեցություն են ունեցել Բուլղարիայի փիլիսոփայության զարգացման համար, որը հատկապես նկատելի է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Միխալչևը դեմ է եկել ռասիզմի պատմա-փիլիսոփայական դիտմանը։ 1923-1927 թվականներին եղել է Պրահայում Բուլղարիայի դեսպանը, 1934-1936 և 1944-1946 թվականներին՝ Բուլղարիայի դեսպանը ԽՍՀՄ-ում։ 1944-1947 թվականներին նախագահել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիան։ 1953 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիան կազմակերպել է «Ավանդական տրամաբանությունը և նրա նյութապաշտական հիմնավորումը» Միխալչևի ձեռագրերի հանրային քննարկումը։
Հեղինակ է շուրջ հարյուր բուլղարերեն, գերմաներեն, ռուսերեն, չեխերեն և այլ լեզուներով աշխատությունների։ Միխալչևի հայացքները քննադատվել են բուլղաարցի փիլիսոփաներ Տ. Պավլովի, Ս. Գանովսկու, Ա. Կիսելինչևի և այլոց կողմից։ Եվրոպայում Միխալչևի փլիսոփայության հետևորդներ են եղել Նիկոլա Իլիևը (1886-1937), Խրիստո Նիկոլովը (1889-1957), Ալեքսանդր Իկոլովը (1898-1970)։
Երկեր խմբագրել
- Димитър Михалчев. Избрани съчинения. С., 1981, Изд-во „Наука и изкуство“, 620 с., Библ. Българско философско наследство.
- Георги Белогашев. „Димитър Михалчев и „идеята за интегрална Югославия“. – Философски алтернативи, 2010, № 2
- Георги Белогашев. Философията като основна наука. изд. „Пропелер“. С., 2015. ISBN 978-954-392-295-6
- Ясен Захариев. „Записките от лекциите по философия на историята при Димитър Михалчев“. – Философски алтернативи, 2010, № 6,
- Димитър Цацов. Димитър Михалчев и философските традиции в България през ХХ век. С., АИ „Марин Дринов“, С., 2004, ISBN 954-430-918-7.
- Димитър Цацов. Философският път на Димитър Михалчев. С., 2002, Парадигма, ISBN 954-9536-62-9
- Димитър Цацов. Основнонаучната философска школа в България. Първата половина на ХХ век. АИ „Проф. Марин Дринов“, С., 2006, ISBN 954-322-113-8
- Димитър Цацов. Основонаучната философска школа в България. Втората половина на ХХ век. АИ „Проф. Марин Дринов“, С., 2011, ISBN 978-854-322-387-9.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Գրականություն խմբագրել
- Философская энциклопедия. Т. 3. М., 1964. — С. 469.
- Краткая история болгарской философской мысли. Перевод с болгарского Р. Е. Мельцера и И. С. Морозовой. М., 1977. По именному указателю.
- Одиннадцать веков болгарской философской мысли. София: Издательство Болгарской Академии Наук, 1973.- С. 87-93.
- Цацов Д. Димитър Михалчев и философските традиции в България през XX век. София: Академично издательство «Марин Дринов», 2004. — ISBN 954-430-918-7.
- Андреев К., Субашки В. Димитър Михалчев — философ, социолог, общественник. София, 1975.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտր Միխալչև» հոդվածին։ |