Դիմիտրի Ռոստովցու ամրոցի հիմնադիրներին (հուշարձան)

«Դիմիտրի Ռոստովցու ամրոցի հիմնադիրներին» (ռուս.՝ Основателям крепости Димитрия Ростовского), հուշարձան Դոնի Ռոստովի կենտրոնում, որը նվիրված է քաղաքի հիմնադիրներին՝ Ռոստովի ամրոցի շինարարության ղեկավար Ալեքսանդր Ռիգելմանին, առաջին պարետ Իվան Սոմովին, մաքսային կառավարիչ Վասիլի Խաստատովին, Դոնի զորքի հրամանատար Դանիլ Եֆրեմովին և նրա համհարզ դոլոմանովյան կազակին։

Դիմիտրի Ռոստովցու ամրոցի հիմնադիրներին (հուշարձան)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումդեկտեմբերի 15, 2009
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Քանդակագործ Սերգեյ Օլեշնյայի և ճարտարապետ Վլադիմիր Ֆոմենկոյի[1] հեղինակած արձանի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 15-ին՝ հարմարեցվելով Դոնի Ռոստովի 260-ամյա հոբելյանին։ Քանդակագործական կոմպոզիցիան տեղադրված է այն վայրում, որտեղ գտնվել է սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցը[2]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանն իրենից ներկայացնում է բրոնզից ձուլված հինգտոննանոց զանգվածեղ քանդակագործական կոմպոզիցիա, որը պատկերում է հինգ անձի։ Պատկերված է ապագա ամրոցի շինարարության ծրագրի քննարկման պահը։ Այդ ամրոցից էլ սկսվել է Դոնի Ռոստովի պատմությունը[2]։ Նախագիծը կատարված է ավելի շուտ քաղաքային քանդակի ոճով, քան ավանդական հուշարձանի։ Ոչ մեծ պատվանդանը միայն փոքր-ինչ է բարձրանում փողոցի մակարդակից։ Ընդ որում, պատվանդանը ներկառուցված է ոչ բարձր քառաստիճան սանդուղքի մեջ, որը տանում է դեպի հարթակ, որից այն բարձր է ընդամենը մի քանի տասնյակ սանտիմետրով։ Ատաման Եֆրեմովը պատկերված է ռազմավարային թնդանոթին նստած, իսկ կազակի ձեռքին ծածանվող դրոշ է։ Կոմպոզիցիայի մյուս հերոսները քիչ կռացած են 12-անկյունանի ամրոցի ռելիեֆային պլանի վրա[3]։

Քննադատություն խմբագրել

Հուշարձանի կողմից իրական պատմության արտացոլումը դարձել է քննադատության առարկա, քանի որ ամրոցի նախագիծը երբեք չի քննարկվել, այլ կատարվել է Սանկտ Պետերբուրգում ինժեներ Վեդենեևի կողմից, մի քանի անգամ վերափոխվել է, հնարավոր է նաև, Ա. Ռիգելմանի մասնակցությամբ։ Ռիգելմանն ուղարկվել է Դոն որպես ինժեներ-շինարար, որը պարտավոր էր կյանքի կոչել ամրոցի՝ վերևներում հաստատված նախագիծը և այն որևէ մեկի հետ քննարկելու լիազորություններ չի ունեցել[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Основателей Ростова-на-Дону увековечат в бронзе(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Памятник «Основателям крепости Димитрия Ростовского»» (ռուսերեն). Ростовская областная детская библиотека имени В. М. Величкиной. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. «Памятник основателям крепости святого Димитрия Ростовского установят в Донской столице». Дон-ТР. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. «Основателям крепости Дмитрия Ростовского». Памятники Дона. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.