Դիմիտրիոս Միրտոպուլոս

Դիմիտրիոս Միրտոպուլոս ((հուն․՝ Δημήτρης Μητρόπουλος, անգլ.՝ Dimitri Mitropoulos, փետրվարի 18 (մարտի 1), 1896[1][2], Աթենք, Հունաստան[3] - նոյեմբերի 2, 1960(1960-11-02)[1][2][4][…], Միլան, Իտալիա[3]), հույն դիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր։

Դիմիտրիոս Միրտոպուլոս
Dimitri Mitropoulos.jpg
Բնօրինակ անունհուն․՝ Δημήτρης Μητρόπουλος
Ծնվել էփետրվարի 18 (մարտի 1), 1896[1][2]
Աթենք, Հունաստան[3]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Greece (1822-1978).svg Հունաստան
Մահացել էնոյեմբերի 2, 1960(1960-11-02)[1][2][4][…] (64 տարեկան)
Միլան, Իտալիա[3]
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Ժանրերակադեմիական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա, Աթենքի կոնսերվատորիա[5] և Վարվակիյոսի դպրոց
ԱնդամակցությունPanhellenic Musician Union?
Ստորագրություն
Ստորագրություն
Dimitri Mitropoulos Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Աթենքի կոնսերվատորիայում, 1930 թվականից նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր (կոմպոզիցիայի դասարան)։ 1937 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ 1949 թվականից Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, 1950-1958 թվականներին գլխավոր դիրիժոր, 1954-1958 թվականներին՝ «Մետրոպոլիտեն օպերա»-ի դիրիժոր։ Ելույթներ է ունեցել Ֆլորենցիայի, Զալցբուրգի փառատոներին, Միլանում («Լա Սկալա»), Վիեննայում (պետ․ օպերա) և այլ քաղաքներում։ 1934-թվականին հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ Միրտոպուլոսի օպերային երկացանկում տեղ են գտել Վ․ Ա․ Մոցարտի, Ջ․ Վերդիի, Զ․ Պուչչինիի, Մ․ Ռավելի, Դ․ Միյոյի, Պ․ Չայկովսկու («Եվգենի Օնեգին»), Մ․ Մուսորգսկու («Բորիս Դողունով») օպերաները։ Գրել է «Քույր Բեաթրիս» օպերան (1920), սիմֆոնիկ պոեմ, «Concerto grosso», լարային կվարտետ, դաշնամուրային երկեր, երաժշտություն թատերական ներկայացումների համար։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 613