Դիմիտրանա Իվանովա

բուլղարացի ֆեմինիստ, ուսուցիչ, լրագրող, կրթության բարեփոխիչ, սուֆրաժիստ, կանանց իրավունքների ակտիվիստ

Դիմիտրանա Իվանովա (բուլղար․՝ Димитрана Иванова, ծննդյան անունը՝ Димитрана Petrova, փետրվարի 1, 1881(1881-02-01), Ռուսե, Բուլղարիայի իշխանություն - մայիսի 29, 1960(1960-05-29), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի ֆեմինիստ, ուսուցիչ, լրագրող, կրթության բարեփոխիչ, սուֆրաժիստ, կանանց իրավունքների ակտիվիստ։ 1926-1944 թվականներին նախագահել է Բուլղարիայի կանանց միությունը։

Դիմիտրանա Իվանովա
բուլղար․՝ Димитрана Иванова
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1881(1881-02-01)
ԾննդավայրՌուսե, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էմայիսի 29, 1960(1960-05-29) (79 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1927)
Մասնագիտությունուսուցչուհի, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
ԱշխատավայրԲուլղարիայի կանանց միություն
ԱնդամությունԿանանց միջազգային միություն
 Dimitrana Ivanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դիմիտրանան ծնվել է 1881 թվականին Ռուսեում, առևտրականի ընտանիքում։ Սովորել է տեղի աղջիկների դպրոցում, այնուհետև՝ աղջիկների ավագ դպրոցում։ 1896 թվականին Սոֆիայի համալսարանում կանայք կարող էին միայն դասախոսություններ լսել, մինչև 1901 թվական նրանք չէին կարող կանոնավոր կերպով որպես ուսանող հաճախել համալսարան, թեև դրանից հետո էլ առկա էին դժվարություններ, քանի որ աղջիկների ավագ դպրոցը համալսարանի ընդունեության համար առաջարկում էր 6-րդ կամ 7-րդ դասարանի կրթություն։ Այս պատճառաբանությամբ Դիմիտրանա Իվանովային չընդունեցին Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն նա առաջին կինն էր, որ մանկավարժություն և փիլիսոփայություն ուսանեց Ցյուրիխի համալսարանում։ Երբ 1900 թվականին Դիմիտրանան վերադարձավ Բուլղարիա, աշխատանքի անցավ որպես ուսուցիչ, որն այդ ժամանակ կանանց հասանելի միակ մասնագիտությունն էր (մինչև 1904 թվականն այս մասնագիտությունն արգելված է եղել ամուսնացած կանանց համար)։ 1914 թվականին Դիմիտրանան ամուսնացել է ուսուցիչ Դոնչու Իվանովի հետ՝ միաժամանակ շարունակելով իր մասնագիտական գործունեությունը (ամուսնացած կին ուսուցիչների արգելքը հանվել է 1904 թվականին)։ 1921 թվականին Դիմիտրանան թույլտվություն է ստացել ընդունվելու Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1927 թվականին[1]։

Գործունեություն խմբագրել

1926 թվականին Իվանովան հաջորդում է 1901 թվականին հիմնադրված Բուլղարիայի կանաց միության նախագահ Յուլիա Մալինովային և պաշտոնավարում մինչև 1944 թվականը։ 1935-1940 թվականներին Իվանովան եղել է Կանանց միջազգային միության անդամ։ Հանրային բանավեճերի արդյունքում հայտնի է դարձել որպես հակասական գործիչ։ Իր պաշտոնավարման ընթացքում, որպես Բուլղարիայի կանաց միության նախագահ, կարևորել է երկու հարց՝ կանանց իրավագիտություն ուսանելու թույլտվությունը և կանանց ընտրելու իրավունքը։

Իվանովան ձերբակալվել է 1944 թվականին, երբ կոմունիստները գրավեցին Բուլղարիան, և բոլոր քաղաքացիական «բուրժուական» կազմակերպությունները վերացվեցին։ Իվանովան ազատ է արձակվել 1945 թվականին կոմունիստական շարժման մեջ ներգրավված իր կապերի միջամտության շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daskalova, Krassimira. «The women's movement in Bulgaria in a life story». Women's History Review. 13 (1): 91–104. doi:10.1080/09612020400200384.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրանա Իվանովա» հոդվածին։