«Դիմակի Որդին» (անգլ.՝ Son of the Mask), 2005 թվականի ֆանտաստիկ կինոկատակերգություն, «Դիմակ» ֆիլմի շարունակությունը: Ջիմ Քերրին հրաժարվեց մասնակցել, և սցենարիստները ստեղծեցին նոր հերոս և հրավիրեցին դերասան Ջեյմի Քենեդիին՝ գլխավոր դերում: Նախորդ ֆիլմի վերջում դիմակ-դորի դերը, որն օգտագործվել էր որպես կամեո, այստեղ ընդլայնվեց: Նաև այստեղ, հերոսը երբ դիմակ դարձավ, ստանում է պլաստիկ մազեր, որը Ջիմ Քերիի մազերի ոճն էր։ Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Դիմակ 2. Հաջորդ սերունդը»:

Picto infobox cinema.png
Դիմակի որդին
Son of the Mask
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրկինոկատակերգություն[1][2] և ֆենթեզի ֆիլմ[1][2]
Թեմամարդու հղիություն
ՀիմքThe Mask?
Թվական2005, մարտի 10, 2005[3] և փետրվարի 18, 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորLawrence Guterman?[1][4][5]
ՊրոդյուսերԲոբ էնգըլման
Սցենարի հեղինակԼենս Քեզեյ
ԴերակատարներՋեյմի Հարվի[2][4][6][5], Ալան Քամինգ[2][4][6][5], Traylor Howard?[2][6][5], Սթիվեն Ռայթ[6][5], Քել Փեն[6][5], Բոբ Հոսկինս[6][5], Ben Stein?[6][5], Magda Szubanski?[6][5], Ryan Johnson?[6][5], Մերի Մաուսեր[7], Matt Passmore?[7], Դեյմոն Հերրիման[7] և Լարրի Սեդար[7]
ՕպերատորԳրեգ Գարդիներ
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրFringe City? և Edge City?
Նկարահանման վայրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Գերմանիա
{{{2}}} Ավստրալիա
ԿինոընկերությունDark Horse Entertainment?
Տևողություն86 րոպե
Բյուջե$ 84 000 000[8]
Շահույթ$ 57 552 641[8]
ՆախորդԴիմակը
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Անիմացիոն-նկարիչ Թիմ Ավարին գտնում է Լոկիի դիմակը: Դիմակը օգնում է նրան իրականացնել իրականության երազանքները և հասնել լիակատար ազատության: Դիմակի առաջին տեղադրումը օգնում է նրան Էլվի անունով մի որդի ունենալ, ով ժառանգել էր հնագույն արվեստի գերբնական հատկությունները: Լոկիի հայրը՝ Օդին աստվածը պատվիրում է նրան, որ սպառնալիքի տակ գտնվող մահկանացու դիմաը վերցնի: Գործը բարդացնում է ծնված երեխան: Լոկին փորձում է վերցնել դիմակը, առաջին փորձը նրա մոտ չի ստացվում:

Կինը՝ Տանյան հեռանում է մի որոշ ժամանակ, և թողնում Թիմին որդու հետ։ Ստացվում է, որ Էլվիին չի սիրում իր հորը, նա ամեն կերպ փորձում էր հասցնել խելագարության, որպեսզի կարողանա իր ունակությունները իմի բերել։ Իսկ Թիմի շունը՝ Օթիսը չէր սիրում Էլվիին և ցանկանում է վերականգնել տերերի ուշադրությունը իրեն հանդեպ, և նա գիշերները դնում է դիմակը և փորձում ոչնչացնել նրան (երկու փորձերն էլ անհաջող էին)։ Բայց շուտով Թիմը կարողանում հաշտվել որդու հետ, երբ Էլվի փրկում է նրան Լոկիից:

Հետո Լոկին առևանգում է Էլվիին և պահանջում է դիմակի հետ փոխարինել: Սակայն շուտով Լոկին և Էլվին այնքան ընկերացան, որ Լոկին երեխային չտվեց: Սակայն Օթիսը վերցնում է դիմակը (Օթիսը իր ատամները մցնում է Լոկիի աճուկի մեջ), և Թիմը կրկին դնում է այն: Շուտով Թիմ-Դիմակը և Լոկին սկսում են բռնցքամարտել, և Թիմը հաղթում է: Էլվին կարող էր վերադառնալ Լոկիի մոտ, բայց Թիմը ցույց տվեց, որ սիրում է նրան, իսկ Էլվին վերջապես նրան հայր անվանեց: Օդինը ստանում է դիմակը և Լոկին խուսափում է պատժից:

Թիմը հանդես է գալիս նոր անիմացիոն շարքով, որը հիմնված էր Օթիսի և Էլվիի միջև տարաձայնությունների վրա, որտեղ շունը և երեխան մրցում են հոր ուշադրության համար։ Իսկ Տանյան կրկին հղի էր:

ԴերերումԽմբագրել

ԿարծիքներԽմբագրել

Քննադատները ֆիլմը չափազանց բացասական են գնահատել, հիմնականում Ջիմ Քերրիի բացակայության և էժան էփեկտների համար: 7 առաջադրումներ և ստացել են մեկ մրցանակ՝ Ոսկե ազնվամորի։

Հետաքրքիր ֆաստերԽմբագրել

  • Սկանդինավյան դիցաբանության մեջ Լոկին Օդինի որդին չէր, այլ նրա «կատակերգական նմանակը»:
  • Ֆիլմի բյուջեն 84 մլն դոլար էր, ինչը 4 անգամ ավելի էր քան առաջին «Դիմակինը»: Սակայն մեղադրանքները գրեթե 6 անգամ պակաս էին (57,5 միլիոն դոլար, «Դիմակի» 357-ի դիմաց):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել