Դիլարամի մատ, անհայտ հեղինակի միջնադարյան մանսուբ (շախմատային դիրք Ստամբուլի թանգարանում պահվող 1140 թվականի մագաղաթից)[1], որում մատը ստացվում է երկու նավակների զոհաբերությամբ։ Որոշ հրատարակություններում որպես հեղինակ նշվում է շատրանջի արաբ վարպետ աս-Սուլին[2].

«Դիլարամի մատ»
abcdefgh
8
Chessboard480.svg
b8 black rook
g8 black king
f6 white pawn
g6 white pawn
a4 white king
c4 black knight
g4 white knight
h4 white rook
h3 B l
b2 black rook
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սպիտակները սկսում են և հաղթում

ՊատմությունԽմբագրել

Անվանումը ծագում է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսի ալ-Թահիթալի 1503 թվականի շախմատային մի ձեռագրում ներկայացվող սիրային պատմությունից։ Դիլարամը (պարսկերեն՝ «հանգիստ սիրտ») շախմատի մոլի սիրահար վեզիրի կինն էր։ Մի օր նա խաղում է ուժեղ մրցակցի հետ։ Նրա բախտը չի բերում, և նա տանուլ է տալիս ողջ ունեցվածքը։ Այդժամ, տարվելով խաղով, նա անում է վերջին խաղադրույքը՝ գեղեցկուհի Դիլարամին։ Վճռորոշ այդ պարտիայում նրա գործերը կրկին վատ են դասավորվում։ Սպիտակ արքային վտանգ է սպառնում բոլոր կողմերից։ Բայց խաղին հետևող Դիլարամն այդ դիրքում նկատում է հրաշագեղ փրկություն և բացականչում է. «Զոհաբերի՜ր երկու ռուխը (արաբերեն՝ «նավակ») և փրկի՜ր ինձ»[3]։ Այդ հուշումից հետո վեզիրը գտնում է գեղեցիկ կոմբիանցիան և հաղթում.

1.Նh8+ Ա։h8
2.Аf5+ Աg8
3.Նh8+ Ա։h8
4.g7+ Աg8
5.Ձh6×

h3 դաշտում ալֆիլ (А) է («ալֆիլ»՝ արաբերեն «փիղ»), որը փղի «նախնին» է և կարող էր անկյունագծով ցատկել միայն մեկ դաշտի վրայով, ձիու պես ցատկելով նաև այլ խաղաքարերի վրայով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ֆ. Ս. Բոնդարենկո, Շախմատային էտյուդի կազմավորումը։ Կիև, 1980, էջեր 13—14
  2. Շախմատ։ Հանրագիտարանային բառարան, էջ 113
  3. A History of Chess, bottom of p.311, by H.J.R. Murray, publ. Oxford at the Clarendon Press