Դիեգո Դեմե

գերմանացի ֆուտբոլիստ

Դիեգո Դեմե (գերմ.՝ Diego Demme, նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1][2], Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Football pictogram.svg
Դիեգո Դեմե
Diego Demme
Diego Demme.JPG
Դեմեն 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]
Հասակ 172 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 4
Պատանեկան կարիերա
2008-2010 Գերմանիա Արմինիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Գերմանիա Արմինիա 20 (0)
2012-2014 Գերմանիա Պադերբորն 07 58 (0)
2014-2020 Գերմանիա ՌԲ Լայպցիգ 179 (1)
2020-ներկա Իտալիա Նապոլի 1 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 20-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 20-ի, 2020

Ակումբային կարիերաԽմբագրել

Արմինիա ԲիլեֆելդԽմբագրել

Իր կարիերան Դեմեն սկսել է Արմինիայում։ Առաջին պայմանագիրը ակումբի հետ կնքել է 2008 թվականին[4]։

Իր դեբյուտը Արմինիայի կազմում նշել է 2010 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում[5]։ Դեմեի խաղը բարձր գնահատվեց[6], և նա սկսեց ավելի հաճախ խաղալ թիմի հիմնական կազմում, սակայն կիսապաշտպանությունում մրցակցության[7] պատճառով գերմանացին անցկացրեց ընդամենը 10 հանդիպում 2010-11 մրցաշրջանում[8]։ Մրցաշրջանի ավարտին Դեմեն 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[4]։

2011-12 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը Դեմեն անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 8-ին՝ Աալենի դեմ խաղում[9]։ Այս մրցաշրջանում նա սկսեց ստանալ շատ վնասվածքներ և հաճախ մնում էր պահեստայինների նստարանին[10][11]։

Արմինիայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Դեմեն անցկացրեց 23 հանդիպում բոլոր մրցաշարերում։

ՊադերբորնԽմբագրել

2012 թվականի հունվարի 9-ին Դեմեն տեղափոխվեց Պադերբորն՝ կնքելով 2 տարվա պայմանագիր և ստանալով 4 համարի մարզաշապիկը[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 25,000 եվրո[14]։ Իր դեբյուտը Պադերբորնի կազմում Դեմեն նշեց 2012 թվականի փետրվարի 3-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[15]։ Այս մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ խաղալով աջ և ձախ պաշտպանների դիրքում, և անցկացրեց 12 հանդիպում բոլոր մրցաշարերում[16][17]։

2012-13 մրցաշրջանում Դեմեն սկսեց խաղալ կիսապաշտպանությունում[18][19]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Էրցգեբիրգեի դեմ խաղում գերմանացին ստացավ կարմիր քարտ և որակազրկվեց 3 խաղով[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ֆրանկֆուրտի դեմ խաղում Դեմեն վերադարձավ որակազրկումից[21], սակայն նոյեմբերի սկզբին ստացավ կոճի վնասվածք և դուրս մնաց 2 շաբաթով[22]։ Դեկտեմբերի սկզբում Յենս Վեմերի վնասվածքի պատճառով գերմանացին սկսեց խաղալ աջ պաշտպանի դիրքում[23][24], սակայն մարտին նա նորից վերադարձավ կիսապաշտպանություն[25][26]։ Այս մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 30 խաղ բոլոր մրցաշարերում։

2013-14 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 19 հանդիպում Պադերբորնի կազմում[27]։ Դեմեի հեռանալուց հետո Պադերբորնը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում և տեղափոխվեց Բունդեսլիգա։

ՌԲ ԼայպցիգԽմբագրել

2014 թվականի հունվարի 7-ին Դեմեն տեղափոխվեց 3-րդ դիվիզիոնում հանդես եկող ՌԲ Լայպցիգ՝ կնքելով պայմանագիր նախատեսված մինչև 2018 թվականը[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 350,000 եվրո[30]։

Իր դեբյուտը Լայպցիգի կազմում Դեմեն նշեց 2014 թվականի հունվարի 25-ին՝ Վակեր Բուրգհաուզենի դեմ խաղում[31]։ Շուտով գերմանացին դարձավ թիմի հիմնական կազմi խաղացող[32][33]՝ անցկացնելով 16 հանդիպում, իսկ ՌԲ Լայպցիգը տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա[34]։

2014-15 մրցաշրջանում Դեմեն հաստատվեց Լայպցիգի հիմնական կազում[35][36][37] և անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում։

2015-16 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ օգնելով Լայպցիգին տեղափոխվել Բունդեսլիգա[38][39]։

2016-17 մրցաշրջանը Դեմեն սկսեց Լայպցիգի հիմնական կազմում[40][41]։ Դեկտեմբերին նա երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը[42]։ 2017 թվականի փետրվարի 19-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում Դոմինիկ Կայզերի վնասվածքի պատճառով Դեմեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[43][44][45]։ 2017 թվականի ապրիլի 15-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում գերմանացին խփեց իր առաջին գոլը Լայպցիգի կազմում[46][47]։ Մրցաշրջանի մնացած 4 խաղերում Դեմեն խաղադաշտ դուրս եկավ որպես Լայպցիգի ավագ[48][49]։ 2016-17 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 33 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Դեմեն և Վիլի Օրբանը Կայզերից հետո թիմի երկրորդ ավագ դառնալու հավակնորդներն էին[49]։ Թիմի ավագ դարձավ Օրբանը[50]։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Մոնակոյի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Դեմեն նշեց իր դեբյուտը եվրոպական առաջնություններում[51]։ Օրբանի բացակայելու պատճառով 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Հանովերի դեմ խաղում Դեմեն իր առաջին խաղը անցկացրեց ավագի թևկապով այդ մրցաշրջանում[52]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[53]։ ՌԲ Լայպցիգի կազմում Դեմեն անցկացրեց 214 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[54][55][56]։

ՆապոլիԽմբագրել

2020 թվականի հունվարի 11-ին Դեմեն 12 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[57][58][59][60]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ փոխարինելով Ֆաբիան Ռուիսին Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում[61]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հունվարի 18-ին՝ փոխարինելով Ալանին Ֆիորենտինայի դեմ խաղում[62][63]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Դեմեն իրավասություն ուներ խաղալ Գերմանիայի և Իտալիայի ազգային հավաքականների կազմում, և նա հայտարարեց, որ կընդունի այն թիմի հրավերը, որն առաջինը առաջարկի իրեն խաղալ հավաքականում[64]։

Դեմեն առաջին անգամ Գերմանիայի ազգային հավաքական հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Դանիայի և Սան Մարինոյի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղում[65]։ Դեմեն հայտավորվեց 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[66], սակայն չկարողացավ մասնակցել առաջնությանը վնասվածքի պատճառով[67]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արմինիա 2010–11 Բունդեսլիգա 2 10 0 0 0 0 0 10 0
2011–12 3. Լիգա 10 0 1 0 2 0 13 0
Ընդհանուր 20 0 1 0 0 0 2 0 23 0
Պադերբորն 2011–12 Բունդեսլիգա 2 12 0 0 0 12 0
2012–13 29 0 1 0 30 0
2013–14 17 0 2 0 19 0
Ընդհանուր 58 0 3 0 0 0 0 0 61 0
ՌԲ Լայպցիգ 2013–14 3. Լիգա 16 0 0 0 16 0
2014–15 Բունդեսլիգա 2 30 0 3 0 33 0
2015–16 28 0 0 0 28 0
2016–17 Բունդեսլիգա 32 1 1 0 33 1
2017–18 30 0 1 0 10 0 41 0
2018–19 26 0 5 0 8 0 39 0
2019–20 17 0 2 0 5 1 24 1
Ընդհանուր 179 1 12 0 23 1 0 0 214 2
Նապոլի 2019–20 Սերիա A 1 0 1 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 258 1 17 0 23 1 2 0 300 2

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[68]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

ՌԲ Լայպցիգ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Germany - D. Demme - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  4. 4,0 4,1 Westfälische Neue։ «Demme muss vorerst Armine bleiben»։ DSC Arminia Bielefeld (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  5. «Arminia Bielefeld vs. Greuther Fürth - 4 December 2010 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  6. FRITZ VON JÖRG։ «Arminias Youngster sollen Kohlen aus dem Feuer holen»։ DSC Arminia Bielefeld (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  7. Germany kicker online, Nürnberg,։ «Buchner macht dem FCI Hoffnung: FC Ingolstadt 04 - Arminia Bielefeld 1:0 (1:0)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  8. Westfälische Neue։ «Frink und Lauritzen neu im Arminia-Aufsichtsrat»։ DSC Arminia Bielefeld (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  9. Germany kicker online, Nürnberg,։ «Lechleiter untermauert Arminias Fehlstart: Arminia Bielefeld - VfR Aalen 0:1 (0:1)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  10. Germany kicker online, Nürnberg,։ «Schönfeld in guter Form»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  11. Germany kicker online, Nürnberg,։ «Schuler wünscht sich Ruhe»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  12. «Sofortiger Wechsel - Aktuelles - SC Paderborn 07»։ www.scp07.de։ Վերցված է 2018-01-15 
  13. Germany kicker online, Nürnberg,։ «Demme zieht in die Nachbarschaft»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  14. Westfälische Neue։ «SC Paderborn zahlt 25.000 Euro für Ex-Arminen Diego Demme»։ SC Paderborn 07 (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  15. «Paderborn vs. Union Berlin - 3 February 2012 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  16. Germany kicker online, Nürnberg,։ «Proschwitz & Co mischen Frankfurt auf: SC Paderborn 07 - Eintracht Frankfurt 4:2 (2:2)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  17. Germany kicker online, Nürnberg,։ «Krebs und Groß nähren die Hoffnung: Karlsruher SC - SC Paderborn 07 2:0 (1:0)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  18. Germany kicker online, Nürnberg,։ «Allagui beendet ein verrücktes Fußballspiel: Hertha BSC - SC Paderborn 07 2:2 (0:1)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  19. Germany kicker online, Nürnberg,։ «Schmidts Ideen werden umgesetzt»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  20. «Erzgebirge vs Paderborn»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  21. «FSV Frankfurt vs Paderborn»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  22. Germany kicker online, Nürnberg,։ «Schmidt strebt nächsten Auswärtsdreier an»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  23. Germany kicker online, Nürnberg,։ «Kern behält die Nerven und trifft vom Punkt: SC Paderborn 07 - MSV Duisburg 0:2 (0:0)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  24. SCHULTE VON WERNER։ «Experimente in Paderborns Abwehr sind passé»։ SC Paderborn 07 (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  25. Westfälische Neue։ «Kaltschnäuzige Kölner schlagen kampfstarke Paderborner»։ SC Paderborn 07 (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  26. BEINEKE VON FRANK։ «SC Paderborn kämpft gegen die Ladehemmung»։ SC Paderborn 07 (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  27. KLEIMANN VON HARTMUT։ «SC Paderborns Demme sieht 13. Einsatz als Chance»։ SC Paderborn 07 (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  28. Germany kicker online, Nürnberg,։ «Demme zu RB - Bakalorz schließt die Lücke»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  29. «Als Ersatz für Bastian Schulz: Bullen holen Demme aus Paderborn»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  30. «Blitz-Transfer: Diego Demme wechselt vom SC Paderborn zu RB Leipzig»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  31. LiveScore SofaScore.com։ «RB Leipzig SV Wacker Burghausen live score, video stream and H2H results - SofaScore.com»։ www.sofascore.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  32. «RB Leipzig: Demme ist Balljäger statt Ballzauberer»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  33. Germany kicker online, Nürnberg,։ «Bullen-Abwehr bleibt sattelfest - Lauf geht weiter»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  34. Germany kicker online, Nürnberg,։ «Aufstieg! Kaiser setzt Leipzig die Krone auf: RB Leipzig - 1. FC Saarbrücken 5:1 (4:0)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  35. LVZ-Online։ «RB Leipzig: Notstand in der Kreativabteilung – Zorniger pariert Neururers Giftpfeile»։ www.lvz.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  36. Germany kicker online, Nürnberg,։ «Leipzig: Ohne Demme in den Abnutzungskampf?»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  37. «Teigl gegen Heidenheim gesperrt, Heidinger verletzt: Neuer Job für Demme»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  38. Germany kicker online, Nürnberg,։ «Forsberg legt den Grundstein für den Aufstieg: RB Leipzig - Karlsruher SC 2:0 (0:0)»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  39. «RB Leipzig seal promotion to Bundesliga for first time in club's six-year history»։ Eurosport։ 2016-05-08։ Վերցված է 2018-01-15 
  40. Germany kicker online, Nürnberg,։ «Demme und Ilsanker sind Hasenhüttls Herzstück»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  41. Germany kicker online, Nürnberg,։ «Hasenhüttls Vorfreude: Es war eine Ewigkeit»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  42. Germany kicker online, Nürnberg,։ «Leipzig überzeugt - Demme verlängert»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2018-01-15 
  43. «Borussia M'gladbach v RB Leipzig Match Report, 19/02/2017, Bundesliga | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  44. LVZ-Online։ «Erster Auswärtssieg des Jahres – RB Leipzig zähmt die Gladbacher Fohlen und beendet Mini-Krise»։ www.lvz.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  45. «Demme hofft auf Jogi-Anruf - „Habe Stärken, die nicht so viele haben“»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  46. «RB Leipzig v Freiburg Match Report, 15/04/2017, Bundesliga | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  47. Tenbusch Ronald (2017-04-15)։ «RB Leipzig: Diego Demme bezahlt historisches Tor mit einem Zahn»։ DIE WELT։ Վերցված է 2018-01-15 
  48. «RB Leipzig: Orban und Compper fehlen gegen Ingolstadt»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  49. 49,0 49,1 «Orban oder Demme - Wer ist der bessere Bullen-Kapitän?»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  50. «Und Gulacsi bleibt die Nr.1 - Orban beerbt Kaiser als Kapitän»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  51. UEFA.com։ «UEFA Champions League - Leipzig-Monaco»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  52. «RB Leipzig vs Hannover»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  53. «Zenit St. Petersburg - RB Leipzig, Nov 5, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  54. «RasenBallsport Leipzig - Demme to Napoli»։ redbulls (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  55. «Official: Diego Demme leaves RB Leipzig»։ Bulinews (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  56. admin։ «Officially: Napoli signed Diego Demme from RB Leipzig | En24 News» (en-US)։ Վերցված է 2020-01-20 (չաշխատող հղում)
  57. «Official: Demme joins Napoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-20 
  58. «Demme signs for Napoli»։ BeSoccer (en-EN)։ 2020-01-11։ Վերցված է 2020-01-20 
  59. «Diego Demme completes Napoli move»։ FOX Sports Asia (en-US)։ 2020-01-12։ Վերցված է 2020-01-20 
  60. Maric Nedim (2020-01-11)։ «Official: Napoli sign Diego Demme»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2020-01-20 
  61. «SSC Napoli - AC Perugia Calcio, Jan 14, 2020 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  62. «SSC Napoli - ACF Fiorentina, Jan 18, 2020 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  63. «Serie A: Napoli-Fiorentina 0-2 FT, as Chiesa and Vlahovic scored for Iachini's team»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  64. «Leipzigs Demme träumt von der Nationalmannschaft»։ bild.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-01-15 
  65. uefa.com։ «FIFA World Cup 2018 - Germany-San Marino – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  66. «Leipzig's Demme, Hoffenheim's Demirbay and Wagner, Hertha's Plattenhardt and Gladbach's Stindl all included in Germany squad for Confederations Cup | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  67. «RB Leipzig's Diego Demme out of Confederations Cup with Germany | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  68. 68,0 68,1 «Diego Demme | Stats, Career information and Matches | World Football»։ www.worldfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել