Դիդախե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Տիրոջ ուսմունքը 12 առաքյալների միջոցով փոխանցված» կամ Տասներկու առաքեալների վարդապետութիւնը (հուն․՝ Διδαχὴ Κυρίου διὰ τῶν δώδεκα ἀποστόλων), կրճատ՝ Դիդախե, վաղ քրիստոնեական անանուն երկ։ Թվագրվում է մ.թ. I դարի վերջով - II դարի սկզբով։ Երկում շարադրվում է քրիստոնեական վարդապետությունը, ներկայացվում է եկեղեցական կյանքը՝ մկրտությունը, պահքը, աղոթքները, առաքյալների և եպիսկոպոսների մասին կանոններ։ Ինչպես ` Պետրոսի ապոկալիպսիսը , եգիպտացիների ավետարանը Դիդախեն համարվում է «սուրբ գրություն»։ Եվսեբիոս Կեսարացին այն դասում է « ոչ վավերական » (նոտա) առաքելական գործերի մեջ։ Սբ. Աթենասը խորհուրդ է տալիս այն կարդալ տաճարների կողմից , որը հավասար է Հին Կտակարանի ապոկրիֆներին։ «Դիդախեն» Վաղ քրիստոնեական եկեղեցու կյանքում լայն տարածում է ունեցել։ Կղեմես Ալեքսանդրացին այն դասում էր Նոր Կտակարանի Սուրբ Գրքերի կանոնի շարքին՝ որևէ կասկած չունենալով երկի առաքելական պատկանելության մեջ։
Երկար ժամանակ համարվում էր կորսված։ Գտնվել է Կոստանդնուպոլսի եկեղեցական գրադարաններից մեկում Նիկոմիդիայի միտրոպոլիտ Թեոփիլոս Վիրենիոսի կողմից 1873 թ.-ին։ Հրատարակվել է 1883 թ.-ին։ Ամբողջական կերպով պահպանվել է միայն 1056 թ.–ով թվագրվող մեկ հունարեն ձեռագրի մեջ։ Տեքստն ունի 3 մաս և վերջաբան։
Բարոյական ուսուցում
խմբագրելՊարունակում է երկու ճանապարհների՝ կյանքի և մահվան մասին արտաքրիստոնեական ուսմունքը, որը ծանոթ է հունական և հուդայական աղբյուրներից։ Կյանքի ուղին առաքինությունների ուղին է, որ պահանջում է սիրել Աստծուն՝ մեր Արարչին, և սիրել մեր մերձավորներին այնպես, ինչպես ինքներս մեզ ենք սիրում, խուսափել սպանությունից, շնությունից, գողությունից, մոգությունից, դաժանությունից, չարախոսությունից, քինախնդրությունից և այլն, լինել հեզ, ողորմած, աղքատասեր, աստվածապաշտ, վեհանձն ստորադասների նկատմամբ և այլն, դաստիարակել երեխաներին Աստծու նկատմամբ սիրով և երկյուղով։ Հեղինակը թելադրում է ետ մնալ մեղքերից և քայլել Աստծու ճանապարհներով։
Ծիսական ցուցմունքներ
խմբագրելԽոսվում է մկրտության, պահքի, աղոթքի և Ս. Հաղորդության մասին։ Մկրտությունը պետք է կատարել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Մկրտությունից առաջ թե՛ մկրտվող և թե՛ մկրտողը պետք է ծոմ պահեն։ Պահքը պետք է պահել չորեքշաբթի և ուրբաթ օրերին և ոչ՝ երկուշաբթի և հինգշաբթի։ Պետք է աղոթել այնպես, ինչպես Տերն է սահմանել ավետարանում։ Խոսքը Տերունական աղոթքի մասին է։
Կարգապահական բաժին
խմբագրելԽորհուրդներ է տալիս զանազանելու իրական առաքյալներին և մարգարեներին կեղծ առաքյալներից ու մարգարեներից։ Ցուցումներ է տալիս վավերական քարոզիչներին արժանի կերպով ընդունելու և ճանապարհելու համար։ Հանձնարարում է ձեռնադրել եպիսկոպոսների ու սարկավագների և նրանց մատուցել նույն պատիվը, ինչ շրջող քարոզիչներին և ուսուցիչներին։ Հստակ է, որ «Դիդախեի» ժամանակ չկար եպիսկոպոս-քահանա-սարկավագ նվիրապետական կառույցը։ «Դիդախեն» ավարտվում է մի վերջաբանով, որ պարունակում է վախճանաբանական պատկերներ և միշտ արթուն մնալու թելադրություններ, քանի որ չգիտենք այն ժամը, երբ Տերը պիտի գա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդախե» հոդվածին։ |