Բացել գլխավոր ցանկը

Դիատոմային ջրիմուռներ (լատ.՝ Diatomeae, Bacillariophyta), ջրիմուռների բաժին։ Հայտնի է մոտ 10 հազար բրածո և ժամանակակից, ՀՀ-ում՝ 150 տեսակ, որոնք պատկանում են Պինուլարիա (լատ.՝ Pinnularia), Ամֆորա (լատ.՝ Amphora), Նավիկուլա (լատ.՝ Navicula), Մելոզիրա (լատ.՝ Melosira) և այլ ցեղերի։ Տարածված են լճերում, լճակներում, գետերում, առուներում, խոնավ հողում և այլն։

ՆկարագրությունԽմբագրել

Միաբջիջ, մանրադիտակային օրգանիզմներ են՝ միայնակ կամ գաղութային (շղթայաձև, թելանման, ժապավենաձև, աստղաձև և այլն), դեղնագորշ, անշարժ կամ ակտիվ շարժվող։ Բջիջներն արտաքուստ պատված են երկփեղկ, կարծր սիլիկահողային զրահով (նմանվում է կափարիչով ծածկված տուփիկի, որի վերին մասը կոչվում է էպիտեկա, ստորինը՝ հիպոտեկա

Քիմիական բաղադրությունԽմբագրել

Դիատոմային ջրիմուռների մահանալուց հետո դրանց զրահները կուտակվում են ջրի հատակին և առաջացնում սիլիկահողային ապար՝ դիատոմիտ, որը կիրառվում է քիմիական, բժշկ. արդյունաբերության և շինարարության մեջ։ Արտաքին միջավայրի հետ նյութափոխանակությունն իրականացվում է զրահի պատերում գտնվող անցքերի միջոցով։ Բջիջը միակորիզ է, քրոմատոֆորները՝ տարբեր ձևերի, չափերի և քանակների։ Պարունակում են քլորոֆիլ a և c, կարոտին (A-նախավիտամին), քսանտոֆիլ և դիատոմին գունակները։ Պաշարանյութերն են յուղը, վոլյուտինը, խրիզոլամինարինը։ Բազմանում են վեգետատիվ և սեռական ճանապարհներով։ Սնունդ են ջրային շատ օրգանիզմների համար։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Հարուստ և բազմազան է դիատոմային ջրիմուռների կազմը Սևանա և Մեծամոր (Այղր) լճերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։