Դիանա Տուրբայ

կոլումբիացի լրագրողներ

Դիանա Տուրբայ Կինտերո (իսպ.՝ Diana Turbay Quintero, մարտի 8, 1950(1950-03-08), Բոգոտա, Կոլումբիա - հունվարի 25, 1991(1991-01-25), Մեդելյին, Կոլումբիա), կոլումբացի լրագրողը, ով առևանգվել է Մեդելին կոկաինային կարտելի կողմից և պատահաբար սպանվել Կոլումբիայի ոստիկանության փրկարարական գործողության ժամանակ։

Դիանա Տուրբայ
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1950(1950-03-08)
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Մահացել էհունվարի 25, 1991(1991-01-25) (40 տարեկան)
Մահվան վայրՄեդելյին, Կոլումբիա
ԳերեզմանԽաղաղության այգիներ
Քաղաքացիություն Կոլումբիա
Մասնագիտությունլրագրող
Ծնողներհայր՝ Խուլիո Սեսար Տուրբայ Այալա, մայր՝ Նիդյա Կինտերո Տուրբայ
ԵրեխաներՄիգել Ուրիբե
 Diana Turbay Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դիանա Տուրբայը ծնվել է 1950 թվականի մարտի 9-ին, Բոգոտայում։ Որպես լրագրող աշխատել է Կոլումբիայի հեռուստատեսությունում։ Նրա հայրը՝ Խուլիո Սեսար Տուրբայ Այալան, 1978-1982 թվականներին եղել է Կոլումբիայի Հանրապետության նախագահ[1]։ 1990 թվականի օգոստոսի 30-ին մի անհայտ տղամարդ հեռախոսով կապ է հաստատել Դիանա Տուրբայի հետ և խոստացել հարցազրույց կազմակերպել Մանուել Պերես Մարտինեսի հետ (իսպանացի քահանա, ինտերնացիոնալիստ հեղափոխական, Ազգային ազատագրական բանակի առաջնորդ)։ Ավելի ուշ ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ տղամարդը Մեդելինի կոկաինի կարտելի անդամ է և հավաքագրվել է Պաբլո Էսկոբարի կողմից։ Պաբլո Էսկոբարը հույս ուներ, որ նախկին նախագահի առևանգված դստեր օգնությամբ կկարողանա ճնշում գործադրել Կոլումբիայի օրենսդիրների վրա, և նրանք կչեղարկեն հանցագործներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանձնելու պայմանագիրը։ Դիանա Տուրբային առևանգել են իր օպերատոր Ռիչարդ Բեսերի հետ և պահել Մեդելինի արվարձանում գտնվող բնակարանում[2]։ 1991 թվականի հունվարի 25-ին Կոլումբիայի ոստիկանության կողմից ձեռնարկված փրկարարական գործողության ժամանակ Դիանա Տուրբայը մահացել է հրազենային վնասվածքներից (ոստիկանը պատահաբար կրակել է նրա վրա)։ Մահվան պատճառը մեջքի հատվածում արձակված գնդակն է եղել, որը մասամբ վնասել է նրա լյարդը և ձախ երիկամը[3]։

Ժողովրդական մշակույթում խմբագրել

Գրականություն խմբագրել

Դիանա Տուրբայի կյանքի ուղին պատկերված է գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հաղորդում առևանգման մասին» պատմվածքում և ցուցադրվել է «Նարկո» հեռուստասերիալում[3][4]։

Հեռուստատեսություն խմբագրել

  • Տուրբային մարմնավորել է դերասանուհի Լիզել Պոտդևինը «Պաբլո Էսկոբար. Չարի հովանավորը» հեռուստասերիալում (2012)։
  • Տուրբային մարմնավորել է Գաբրիելա դե լա Գարզան ՆեթֆլիքսՆարկո հեռուստասերիալում (2015)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Obituarios: Julio César Turbay Ayala, ex presidente de Colombia». El Mundo (Spanish). 2005 թ․ սեպտեմբերի 15.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Hoy Se Cumplen 15 Años Del Asesinato De La Periodista Diana Turbay» (իսպաներեն). Las Voces Del Secuestro. 2006 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 Stone, Robert (1997 թ․ հունիսի 15). «The Autumn of the Drug Lord». The New York Times.
  4. García Márquez, Gabriel (1997). News of a Kidnapping. Grossman, Edith (Translator. New York: Albert A. Knopf.