Դժոխքի հանդեպ
«Դժոխքի հանդեպ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1916 թվականին[1]։
Դժոխքի հանդեպ | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Հրատարակվել է | 1916 |
Վիքիդարան | Դժոխքի հանդեպ |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1916 թվականի փետրվարին, հայկական ջարդերի ծանր ազդեցության տակ։
«Արզրումի անկումից հետո» վերնագրով Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մեկ ինքնագիր-պատառիկ։ Նույն տեղում (№ 1266) պահվում է նաև «Հորիզոն» օրաթերթի կտրոնը, որտեղ Թումանյանը 12-րդ տողը փոխել է[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1916 թվականի փետրվարի 28-ին «Հորիզոն» օրաթերթում (№ 46), այնուհետև մասնակի կրճատումներով Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 148)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հորիզոն» օրաթերթից, հեղինակի կատարած փոփոխությամբ[1]։