Դվնիկ (Մշո գավառ)

(Վերահղված է Դըվնիկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվնիկ (այլ կիրառումներ)

Դվնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, արգավանդ դաշտում՝ Թիլ-Ցրոնք ճանապարհի վրա։

Գյուղ
Դվնիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԴըվնիկ, Թըվնիկ, Թվնիկ, Տևնիկ, Տվնիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն600 մարդ (1890)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Դվնիկ (Մշո գավառ) (Աշխարհ)##
Դվնիկ (Մշո գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծագույն մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։

1890 թ.-ին ուներ 50 կամ 80 տուն՝ 600 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կար Ս. Սիոն անունով հայկական եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Դվնիկն ուներ դպրոց, որը 1870 թ.-ին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում ուսանում էր 20 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 148

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 446