Դե Վաալ այգի
Դե Վաալ այգի (անգլ.՝ De Waal Park), հանրային այգի և ժառանգության վայր Քեյփթաունի Օրանժեզիխտ (Oranjezicht) արվարձանում։ Այգում կան ավելի քան 120 տեսակ ծառեր[1]։ Այստեղ կարելի է հանդիպել շների հետ զբոսնող անցորդների։ Այգին ուղղանկյունաձև է։ Հարավից սահմանակից է Մոլտենո ամբարտակին, մյուս երեք կողմերն էլ սահմանակից են ճանապարհներին։ Այգու հարավարևմտյան անկյունում են գտնվում թենիսի չորս կորտերը, որոնք պատկանում են Գարդենս թենիս ակումբին։ Ամռանն այգում կազմակերպում են կիրակնօրյա բացօթյա համերգեր։
![]() | |
Տեսակ | քաղաքային զբոսայգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Քեյփթաուն |
Հիմնվել է | 1895 |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Մակերես | 7,267 ± 0,001 հեկտար |
Պատմություն Խմբագրել
Դե Վաալ այգին Քեյփթաունի առաջին և ամենամեծ այգին էր Քոմփանիս այգիներից հետո, երբ այն բացվեց 1895 թվականին։
1877 թվականին Քեյփթաունի քաղաքային խորհուրդը Վան Բրեդա ընտանիքից, որին պատկանում էր Օրանժեզիխտ ագարակը, հողատարածք գնեց և տարածքը բաժանեց երեք մասի։ Նախ Քեմփ փողոցից ներքև կառուցեցին երկու փոքր ջրամբարներ, այնուհետև Բելվեդերե ճանապարհից ներքև կառուցեցին Մոլտենո ջրամբարը, որը քաղաքին ապահովում է էլէկտրականությամբ։ Ջրամբարների միջև ձևավորվեց բնական պարկ։
Դեյվիդ Քրիստիան Դե Վաալը, որն այդ ժամանակ քաղաքային խորհրդական էր և Կապի գաղութի օրենսդրական խորհրդի անդամ, որոշեց զարգացնել այգին։ Նրա նախաձեռնությամբ Քեյփթաունում և պարկում տնկվեցին հազարավոր ծառեր։ 1889-1890 թթ., որպես Քեյփթաունի քաղաքապետ, նա զարգացրել է այգին, և այն հանրության համար պաշտոնապես բացվել է 1895 թվականին։
Նախնական փուլում այգին կոչվում էր «Հոբելյանական այգի», բայց շուտով անվանափոխվել է՝ ստանալով ներկայիս անունը։
1899 թվականին կառուցվել են աղյուսե պատնեշներով երկու դարպասները և մոդեռն ոճի երկաթակուռ կամարները[2], դեպի Քեմփ փողոց ձգվող պատը, որը 1900 թվականին ընդարձակվեց դեպի Վերին Օրանժ փողոց։ Մոլտենո ճանապարհն ընդարձակվեց դեպի ներքև՝ Քեմփ փողոցին հանդիպակաց և որոշվեց այգին ցանկապատել ճանապարհի կողմից՝ տնկելով Dovyalis caffra:
Փակ հարթակ-տաղավարը կառուցվել է 1904-1905 թթ. Քեյփթաունի ցուցահանդեսի համար, որը տեղի էր ունենում Green Point-ում և ցուցահանդեսի ավարտից հետո տեղափոխվել այգի։ Մի քանի տարի այն օգտագործվել է հանրային ելույթների համար ։
Դե Վաալ այգու վիկտորեական շատրվանը բնական արտեզյան ջրհոր է և սնուցում է Օրանժեզիխտի No. 2 Ներքին ջրամբարը։
1968 թվականի մարտի 22-ին այգին հռչակվել է Ազգային հուշարձան և համարվում է Տարածքային նշանակության ժառանգության օբյեկտ[3]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Հյուսիսարևելյան անկյուն
-
Դե Վաալ այգին 1898 թվականին
-
Այգու կենտրոնը, 2015 թ.
-
Բենդստանդը և Սիգնալ հիլը, 1905 թ.
-
Էդվարդյան տաղավար, 2012 թ.
-
Հյուսիսարևմտյան դարպաս
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ FODWP։ «Trees & Bees»։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2015-ին։ Վերցված է 13 Sep 2015
- ↑ Fransen Hans (2004)։ The Old Buildings of the Cape։ Jeppestown: Jonathan Ball Publishers։ ISBN 1868421910
- ↑ SAHRA։ «De Waal Park Gardens Cape Town»։ SAHRA։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 29, 2012-ին։ Վերցված է մայիսի 20, 2012
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դե Վաալ այգի կատեգորիայում։ |