Ֆինանսներ
Philippine-stock-market-board.jpg
Հանրային ֆինանսներ

Միջազգային ֆինանսներ
Պետական բյուջե
Տեղական բյուջե


Մասնավոր ֆինանսներ

Կորպորատիվ ֆինանսներ
Տնային տնտեսությունների ֆինանսներ
Կազմակերպության բյուջե


Ֆինանսական շուկա

Դրամական շուկա
Արժույթի շուկա
Արժեթղթերի շուկա
Ֆոնդային բորսա
Ժամկետային շուկա


Ֆինանսական գործիքներ

Բյուջե
Բյուջետային հաշվառում
Հարկեր
Ֆինանսավորում
Ֆինանսական պլանավորում
Ֆինանսական ակտիվներ
Պահումներ  • Արժույթ  • Դրամ
Արժեթուղթ
Ֆինանսական գործակիցներ
Ֆինանսական մենեջմենթ
Ֆինանսական վերահսկողություն


Ֆինանսական ինստիտուտներ

Արժութային խորհուրդ
Կենտրոնական բանկ
Բանկ
Ոչ բանկային վարկային կազմակերպություն
Վարկային կոոպերատիվ
Ապահովագրական ընկերություն
Վարկային կազմակերպություն
Վարկային հիմնադրամ
Հեջ ֆոնդ
Փոխադարձ հիմնադրամ
Կենսաթոշակային հիմնադրամ
Ղեկավար կազմակերպություն
Պետական գանձարան


Ֆինանսական իրավունք


Դեֆոլտ կամ պարտազանցում (անգլ.՝ default), պարտապանի՝ պարտքը վճարելու պարտավորությունների կատարման անկարողություն՝ ինչպես դրա տոկոսների, այնպես էլ փոխառված միջոցների մայր գումարի մասով։ Ընկերության կամ ֆիզիկական անձի կողմից դեֆոլտի հայտարարման դեպքում սկսվում է սնանկության ընթացակարգը, որի ընթացքում սահմանվում են պարտքի վերադարձման, դրա լրիվ կամ մասնակի դուրսգրման ընթացակարգերը[1]։

Դեֆոլտի տեսակներԽմբագրել

Դեֆոլտը կարող է լինել երկու տեսակի.

  1. Տեխնիկական դեֆոլտ․ պարտավորությունները տվյալ պահին մարելու անկարողություն, սակայն հետագայում դրանք կատարելու հնարավորությամբ։ Եթե տեխնիկական դեֆոլտի շրջանակում, որը սահմանափակված է կոնկրետ ժամկետներով, պարտավորությունները չեն կատարվում, ապա տեղի է ունենում սովորական կամ հասարակ դեֆոլտ։ Տեխնիկական դեֆոլտը հաճախ հանգեցնում է վարկառուի սնանկության[2]։
  2. Վերջնական դեֆոլտ (սովորական, հասարակ)․ բոլոր պարտքերի վճարման կամ պարտավորությունների կատարման անկարողություն։ Սա նշանակում է վարկառուի սնանկություն։ Կան դեֆոլտի ենթատեսակներ ըստ օբյեկտների, այսինքն՝ վարկառուների՝ ֆիզիկական անձի, ընկերության, պետության (սուվերեն) դեֆոլտ։
  • Եթե դա ընկերություն է, ապա նշանակվում է արբիտրաժային կառավարիչ, որը որոշում է հետագա քայլերը (ընկերության վաճառք՝ ամբողջությամբ, ընկերության վաճառք՝ մաս-մաս և այլն)։
  • Եթե ֆիզիկական անձի չկատարում է, ապա այդ վարկառուի դեմ գործողությունները, երբ դեֆոլտը հայտարարվել է, կարգավորվում է օրենսդրությամբ, բայց ամենից հաճախ շարքային քաղաքացին պաշտպանված է օրենքով։
  • Եթե պետությունը հայտարարում է դեֆոլտ («սուվերեն դեֆոլտ»), ապա պարտքերն ու վեճերը ենթակա են կարգավորման միջազգային մակարդակով։

Պարտքի առարկայի մասով կարող է հայտարարվել պարտատոմսերի (պարտատոմսային փոխառության պայմանագրի պայմաններով՝ տոկոսները կամ մայր գումարը ժամանակին չվճարելը), մուրհակների, ուղղակի դրամական փոխառությունների, բանկային չեկերի մասով դեֆոլտ։

Պետության դեֆոլտԽմբագրել

Պետության դեֆոլտը տեղի է ունենում, եթե պետությունը ժամանակին չի կարողանում կատարել իր պարտավորությունները ներքին կամ արտաքին վարկատուների նկատմամբ։ Սուվերեն պարտքի վերակառուցումը ստանդարտացված ընթացակարգ չունի. յուրաքանչյուր երկրի համար առանձին կազմվում է անհատական մարման ծրագիր և հաճախ գործընթացը կարող է տարիներ տևել։ Այնուամենայնիվ պարտքի մարման ծրագիրը չի երաշխավորում վարկատուների միջոցների ամբողջական վերադարձ՝ վարկառուի կողմից։

Պետության կողմից դեֆոլտի հայտարարումը նվազեցնում է երկրի վարկային վարկանիշները. երկրի համար դժվար կամ անհնար է դառնում նոր վարկեր ներգրավելը, որպես հետևանք՝ արտաքին կապիտալի սահմանափակ ազդեցությունը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։

Պետության կողմից դեֆոլտի հայտարարման օրինակներից են՝ Ռուսաստանի դեֆոլտը 1998 թվականին[3], Արգենտինայի դեֆոլտը 2001 թվականին[4], Մեքսիկայի դեֆոլտը 1982 թվականին, Ուրուգվայի դեֆոլտը 2003 թվականին[5], Հյուսիսային Կորեայի դեֆոլտը 1987 թվականին[6], 2015 թվականի հուլիսի 1-ին Հունաստանի տեխնիկական դեֆոլտը[7]։

Պետական պարտքերով դեֆոլտի հայտարարումԽմբագրել

Պետական պարտքի դեֆոլտ կարող է հայտարարվել.

  1. Արտաքին պարտքի գծով․ այլ երկրների, միջազգային հիմնադրամների, օտարերկրյա կորպորացիաների նկատմամբ։ Որպես կանոն, այն ձևակերպված է հատուկ արժեթղթերով՝ պետական պարտատոմսերով։
  2. Ներքին պարտքի գծով․ տեղական բանկերի, հիմնադրամների, ներդրողների և բնակչության նկատմամբ, ներառյալ՝ կենսաթոշակների, սոցիալական նպաստների, պետական ծառայողների աշխատավարձերի վճարումը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Դեֆոլտ․ բացելով փակագծերը»։ Banks.am (ամհարերեն)։ Վերցված է 2022-04-10 
  2. «Дефолт»։ www.audit-it.ru։ Վերցված է 2022-04-10 
  3. Новости Р. И. А. (20110824T1245)։ «Дефолт 1998 года в России: причины, хронология, последствия. Справка»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2022-04-10 
  4. «Аргентинский кризис: первое предупреждение для России»։ NEWSru.com (ռուսերեն)։ 2001-12-21։ Վերցված է 2022-04-10 
  5. ИноСМИ Il Messaggero (20110801T1436)։ «Четыре дефолта за последние 20 лет: Мексика, Россия, Аргентина и Уругвай»։ ИноСМИ (ռուսերեն)։ Վերցված է 2022-04-10 
  6. «North Korea Is Told of Loan Default»։ The New York Times Company 
  7. «Греция не выплатила в срок свой долг МВФ»։ tass.ru։ Վերցված է 2022-04-10