Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը
«Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1960 |
բարձրություն | 150 սանտիմետր |
լայնություն | 140 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավն ունի 150 սմ բարձրություն, 140 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1][2]։
Նկարագրություն խմբագրել
Կոմպոզիցիոն աշխատանքներում կերպարների հոգեբանական բնութագրման խորացման հետ զուգընթաց Էդուարդ Իսաբեկյանը 1950-ական թթ. ընթացքում մեծ ոգևորությամբ ու հմտությամբ աշխատում է ժամանակակիցների դիմանկարների վրա։ Արտահայտչական մեծ ուժ ունեցող Դերենիկ Դեմիրճյանի կոմպոզիցիոն դիմանկարը յուրատիպ ասք է ժամանակի խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկի մասին։
Դեմիրճյանի դիմանկարը Իսաբեկյանը ավարտել է 1960 թվականին, սակայն գրողի կերպարը նրա ուշադրության կենտրոնում է եղել դեռևս 1945 թ-ից, երբ աշխատում էր նրա լավագույն երկերից մեկի՝ «Վարդանանք»-ի նկարազարդումների վրա։ Գրքի ստեղծագործաբար ընթերցումը, երկարատև զրույցները հեղինակի հետ ազնիվ ոգևորության անսպառ աղբյուր են հնադիսացել նկարչի համար։
Իսաբեկյանը Դեմիրճյանին պատկերել է հարազատ բնության գրկում՝ բարձր լեռներով շրջապատված ձորում։ Բնության ահեղ, բայց միաժամանակ բանաստեղծական այս տեսարաններն են Դեմիրճյանին մղել դեպի հայ ժողովրդի հերոսական անցյալ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Դերենիկ Դեմիրճյանի դիմանկար.1960, կտ. յուղ.,150/140, ՀԱՊ»։ izi.TRAVEL։ Վերցված է 2017-01-03
- ↑ Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը