Դերենիկ Արշակյան

հայ էներգետիկ, գիտնական

Դերենիկ Թորգոմի Արշակյան (հոկտեմբերի 20, 1936(1936-10-20), Եղվարդ, Հայաստան), հայ էներգետիկ, գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989):

Դերենիկ Արշակյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1936(1936-10-20) (87 տարեկան)
Եղվարդ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Դերենիկ Արշակյանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 20-ին, Եղվարդում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958 թվականից մինչև 1961 թվականն աշխատել է ՀՀ ԳԱԱ էներգետիկայի և հիդրավլիկայի ինստիտուտում։ 1961 թվականից մինչև 1964 թվականը սովորել է Մոսկվայի կառավարման պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1967 թվականին ստացել է ավագ գիտաշխատողի, 1968 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։ 1971 թվականին կազմակերպել և ղեկավարել է հետազոտություններ միջուկային էներգետիկայի զարգացման գծով։ 1973 թվականին նախկին ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման նախարարության «Էներգիա» գիտաարտադրական միավորումում կազմակերպել է ատոմային էներգետիկայի հայկական գիտահետազոտական բաժինը («Հայատոմ» ԳՀԻ)։ 1985 թվականին Արշակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1989 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1983 թվականից մինչև 1996 թվականը ղեկավարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի վառելիքաէներգետիկ համալիրի օպտիմալ կառուցվածքի զարգացման բաժինը։ Որպես էներգետիկայի Եվրոպական հանձնաժողովի անկախ փորձագետ` մասնակցել է ԱՊՀ և եվրոպական երկրների էներգետիկայի զարգացման առաջարկությունների փորձաքննության աշխատանքներին[1][2][3]։

Աշխատությունները վերաբերում են էներգետիկայի զարգացման հարցերին։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների և ուսումնական ձեռնարկների[4]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՊՃՀ-ում գործող դոկտորական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • Կրժիժանովսկու անվան մրցանակ (1963, որպես «Սևանի պրոբլեմի համալիր հետազոտությունները» հեռահար աշխատության համահեղինակ)

Երկեր խմբագրել

  • Ջերմային էլեկտրակայանների նախագծումը։ Մեթոդական ցուցումներ կուրսայինների և դիպլոմայինների նախագծման համար, Խարազյան Ռ. Ս, Արշակյան Դերենիկ Թորգոմի, ՀՍՍՀ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մինիստրություն, Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1972[5]:
  • Оптимизация теплоснабжающей системы в различных климатических условиях, 1980.
  • Ջերմային էլեկտրական կայաններ։ Ուսումնական ձեռնարկ պոլիտեխնիկական ինստիտուտի համար, Արշակյան Դերենիկ Թորգոմի, Երևան, «Լույս», 1981[6]։
  • Հայաստանի էներգետիկան. անցած ուղին և զարգացման հեռանկարները։ (Գիտագործնական մտորումներ), Արշակյան Դերենիկ Թորգոմի, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2002[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 170։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
  3. «Էներգետիկայի երախտավորը». www.avangard.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  5. Խարազյան, Ռ Ս (1972). Արշակյան, Դերենիկ Թորգոմի (ed.). Ջերմային էլեկտրակայանների նախագծումը։ Մեթոդական ցուցումներ կուրսայինների և դիպլոմայինների նախագծման համար. ՀՍՍՀ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մինիստրություն, Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  6. Արշակյան, Դերենիկ Թորգոմի (1981). Ջերմային էլեկտրական կայաններ։ Ուսումնական ձեռնարկ պոլիտեխնիկական ինստիտուտի համար. Երևան: Լույս.
  7. Arshaki︠a︡n, Derenik Torgomovich (2002). Հայաստանի էներգետիկան. անցած ուղին եւ զարգացման հեռանկարները։ (Գիտագործնական մտորումներ). ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ. ISBN 9785808005044.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերենիկ Արշակյան» հոդվածին։