Դերեկ Շերինյան

հայ երաժիշտ, կոմպոզիտոր

Դերեկ Շերինյանը (օգոստոսի 25, 1966(1966-08-25)[1], Լագունա Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ, նվագում է ստեղնաշարային գործիքներ, առավել հայտնի է որպես հանրահայտ Dream Theater խմբի մասնակից 1994-1998։

Դերեկ Շերինյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 25, 1966(1966-08-25)[1] (57 տարեկան)
Լագունա Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրՀայաստան/ԱՄՆ
Ժանրերծանր ռոք,պրոգրեսիվ մետալ,պրոգրեսիվ ռոք,նեո-կլասիկ մետալ,մետալ ֆյուժն,կլասիկ ռոք,
Մասնագիտությունկատարող, երգահան,պրոդյուսեր,
Գործիքներստեղնաշարային գործիքներ,բեք-վոկալ
ԼեյբլInsideOutMusic, Magna Carta
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Soquel High School?
ԱնդամակցությունPlanet X?, Dream Theater, Black Country Communion, Sons of Apollo?, Jughead?, Nightmare Cinema? և Whom Gods Destroy?
ԿապվածDream Theater, Planet X, Alice Cooper, Kiss, Yngwie Malmsteen, Eddie Van Halen, John Sykes, Billy Idol, Black Country Communion
ԿայքԴերեկ Շերինյան
 Derek Sherinian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դերեկ Շերինյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 25-ին Կալիֆորնիայում։ 5 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Պատանի տարիքում Դերեկ Շերինյանը իր ունեցած երաժշտական տաղանդի շնորհիվ Բոստոնում ընդունվում է Berklee College of Music։ Անցկացնելով այդ դպրոցում 3 տարի՝ Դերեկ Շերինյանը ներկայանում է Jimi Hendrix's Band Of Gypsys խմբի նախկին թմբկահար Բադի Մայլսին։ 1987 թվականի սեպտեմբերին Բադի Մայլսը ընդունում է Դերեկին աշխատանքի ` ռոք և բլյուզ ակումբներում համերգ տալու համար։
1989 թվականին Դերեկ Շերինյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Էլիս Կուպերի հետ մեկնում է տուրնե ` ի աջակցություն վերջինիս պլատինի կոչում ստացած Trash ալբոմի։ 1989-1998 թվականներին Դերեկ Շերինյանը Էլիս Կուպերի հետ մասնակցեց 250 համերգի, ինչպես նաև 2 ալբոմի ձայնագրությանը։
1991 թվականին Դերեկ Շերինյանը ամերիկյան հանրահայտ Kiss խմբի հետ մասնակցում է տուրնեի և ձայնագրում է Alive III ալբոմը։
1994 թվականի սեպտեմբերին Դերեկ Շերինյանը Dream Theater խմբի հետ մեկնում է տուրնեի։ 6 ամիս հետո նրան առաջարկում են դառնալ Dream Theater խմբի լիակատար մասնակից։ Մասնակցելով խմբի հետ 2 համաշխարհային տուրնեի և ձայնագրելով 3 ալբոմ, Դերեկը բաժանվեց խմբի հետ։ Dream Theater խմբի հետ բաժանվելուց հետո Դերեկ Շերինյանը ավստրալիացի թմբկահար Վիրջիլ Դոնատիի և կիթառահար-վիրտուոզ Տոնի Մակալպինի հետ ձայնագրում է Planet X ալբոմը, իսկ որոշ ժամանակ անց երաժիշտները ալբոմը վերածում են նույնանուն խմբի ` Planet X, որի հետ Դերեկը ձայնագրում է 3 ալբոմ։
2001 թվականին Դերեկ Շերինյանը Black Utopia ալբոմի շրջանակներում համագործակցում է ` թմբկահարներ Սիմոն Ֆիլիպսի և Բրայան Տրիչիի, կիթառահար Սթիվ Լուկատերի, բաս կիթառահարներ Բիլի Շիհանի և Տոնի Ֆրանկլինի, ջութակահար Ջերի Գուդմենի, ռոք կիթառահարներ Ինգվի Մալմսթինի և Զակ Վայլդի և ջազ-ֆյուժն կիթառահար Ալ Դի Մեոլայի հետ։
2002 թվականին Դերեկ Շերինյանը Ինգվի Մալմսթինի և Բիլի Այդոլի հետ մասնակցում է տուրերի։
2008 թվականին Դերեկը իր Planet X խմբի հետ միասին մասնակցում է Ջիվան Գասպարյանի 80 ամյակին նվիրված համերգին։
2009 թվականին Դերեկ Շերինյանը համագործակցում է ամերիկյան Alice in Chains ռոք խմբի հետ, վերջինիս Black Gives Way to Blue ալբոմի շրջանակներում։
2010 թվականին Շերինյանը միանում է Black Country Communion ռոք-սուպերխմբին Գլեն Հյուզի,Ջեսոն Բոնհեմի և Ջո Բոնամասսայի հետ։
Հիմա Դերեկը ապրում է Հոլիվուդ Հիլզում, որտեղ նա ունի ձայնագրման ստուդիա ՝ Leopard Room։ Ստուդիայում ձայնագրվում են Դերեկի սոլո պրոյեկտները և Planet X խումբը։ Դերեկը նաև պրոդյուսերավորում է շատ սկզբնակ խմբերի։

Ալբոմներ խմբագրել

Սոլո։

KISS խմբի հետ։

Էլիս Կուպերի հետ։

Dream Theater խմբի հետ։

Planet X խմբի հետ։

Alice in Chains խմբի հետ։

Black Country Communion խմբի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերեկ Շերինյան» հոդվածին։