Բացել գլխավոր ցանկը

Դերբիի կենտրոնական գրադարան (անգլ.՝ Derby Central Library), 1879 թվականին Դերբիի թանգարանի և պատկերասրահի հետ հիմնադրված գրադարան՝ տեղակայված բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Նիլ Ֆրիմենի կողմից ֆլամանդական գոթական ոճով և կարմիր աղյուսով կառուցված շենքում: Կառույցը Դերբիին է հանձնել Մայքլ Թոմաս Բասը[5]: Համարվում է Դերբիի գլխավոր հանրային գրադարանը, Դերբիի քաղաքային խորհրդի կողմից ղեկավարվող քաղաքային գրադարաններից ամենամեծը:

Դերբիի կենտրոնական գրադարան
Library and Museum, Wardwick, Derby (geograph 4181880).jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Տեսակհանրային գրադարան[1][2] և գրադարանի շենք[3]
Հիմնվել է1879[3]
ՏեղադրությունԴերբի[4][3]
ՀասցեDerby Central Library, The Wardwick, Derby, DE1 1HS[1][2]
Այլ տվյալներ
Կայքderby.gov.uk/leisure-and-culture/libraries/derby-libraries/central-library/[1] և inderby.org.uk/libraries/our-libraries/central-library/
Կոորդինատներ: 52°55′20.100000099994″ հս․ լ. 1°28′46.2000001″ ամ. ե. / 52.92225000002777335° հս․. լ. 1.479500000028° ավ. ե. / 52.92225000002777335; 1.479500000028

ՊատմությունԽմբագրել

Նախքան հանրային գրադարանների մասին 1850 թվականի որոշումը, Դերբիում գոյություն ունեին մի շարք գրադարաններ, որոնց գործունեությունն իրականացնում էին գրավաճառները և ապավինում էին իրենց անդամների բաժանորդավճարների վրա:

«Մշտական» գրադարան Դերբիում հիմնադրվել է 1811 թվականին Քուին փողոցում: Գրադարանը հանրության համար բացվել է 1830-ական թվականներին: 1832 թվականին այս գրադարանն ուներ 84 անդամ[6]: 1858 թվականին գրադարանի հավաքածուն ներառում էր Դերբիի փիլիսոփայական ընկերության 4000 կտոր գրականությունը[7]: 1863 թվականին բուսաբան Ալեքսանդր Կրոալը նշանակվել է գրադարանավար և համադրող, և հաջորդ տարի թանգարանն ու գրադարանը միավորվել են, և Կրոալը 1875 թվականին նշանակվել է Սթիրլինգի Սմիթ ինստիտուտի համադրող[7][8]:

1878 թվականին Դևոնշիրի 7-րդ դուքսը իր գրքերի ու թերթերի հավաքածուն նվիրաբերեց համայնքին, և այս հավաքածուն տեղավորելու համար նոր վայրի անհրաժեշտություն առաջացավ: 1879 թվականի հունիսի 28-ին Բասն իրականացրեց Դերբիի անվճար գրադարանի և թանգարանի պաշտոնական բացման արարողությունը, որը քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց:

Նոր գրադարանի հավաքածուն ներառում էր Դևոնշիրի հավաքածուն, ինչպես նաև մշտական գրադարանի և Փիլիսոփայական ընկերության հավաքածուները: 1898 թվականի սեպտեմբերին փոխառվող հավաքածուն կազմում էր 20000 կտոր գրականություն, տեղեկատվական հավաքածուն՝ 11000[5]:

 
Բասի արձանը գրադարանի մոտ

1914 թվականին գրադարանի մոտ գտնվող համադրողի տունը քանդվեց, որպեսզի տեղ հատկացվի Բեմրոուզ գրադարանի համար ձեռք բերված շենքի ընդլայնմանը: Բեմրոուզ գրադարանը ձեռք էր բերվել հասարակության հանգանակությամբ և գտնվում էր Հենրի Հով Բեմրոուզայի ենթակայության ներքո[9]:

1964 թվականին թանգարանն ու պատկերասրահը տեղափոխեցին նոր կառույց, իսկ 19-րդ դարի շենքը մասամբ կիսում են գրադարանն ու թանգարանը: Գրադարանի սենյակներից մեկն անվանվել է Ալֆրեդի Գուդիի անունով, ով ֆինանսավորել է լրացուցիչ կառույցի շինարարությունը: Շենքի մոտ տեղադրված է Մայքլ Բասի արձանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Public libraries in England: basic datasetDepartment for Digital, Culture, Media and Sport, 2017.
  2. 2,0 2,1 http://www.inderby.org.uk/libraries/our-libraries/central-library/
  3. 3,0 3,1 3,2 British Listed Buildings Online
  4. National Heritage List for England
  5. 5,0 5,1 Kelly's Directory of Derbyshire, Nottinghamshire, Leicestershire & Rutland, London: Kelly's Directories Limited, 1899, p. 130, http://historicaldirectories.org/, վերցված է 21 July 2011 
  6. Glover Stephen (1829)։ Thomas Noble, ed.։ The history of the county of Derby։ էջ 430։ Վերցված է 21 July 2011 
  7. 7,0 7,1 Mick Stanley (December 1976), «History of the museum and its geological collections» (PDF), Newsletter of the Geological Curators Club 1 (8): 393, http://www.geocurator.org/arch/Curator/Vol1No8.pdf, վերցված է 21 July 2011 
  8. «Alexander & Annie Croall»։ Old Town Cemetery Stirling։ Վերցված է 21 July 2011 
  9. «The Local Studies Collection»։ Derby City Council։ Վերցված է 21 July 2011 

Արտաքին հղումներԽմբագրել