«Դերասանուհին» (ռուս.՝ «Актриса»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Տրաուբերգը 1942 թվականին Կենտրոնական միացյալ կինոստուդիայում։

Դերասանուհին
ռուս.՝ Актриса
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ[1]
Թվական1943
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Տրաուբերգ[1]
Սցենարի հեղինակՆիկոլայ Էրդման
ԴերակատարներԳալինա Սերգեևա
ՕպերատորԱնդրեյ Մոսկվին
ԵրաժշտությունՕսկար Սանդլեր

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1943 թվականի ապրիլի 22-ին։

Սյուժե խմբագրել

Օպերային դերասանուհի Զոյա Վլադիմիրովնա Ստրելնիկովային Օպերետի թատրոնի հետ միասին տարհանում են թիկունք։ Այնտեղ Ստրելնիկովան գտնում է սենյակ և բնակվում է է խիստ Ագաֆյա Լուկինիչնայի մոտ, որի որդին (մայոր, գումարտակի հրամանատար) ռազմաճակատում է։ Սենյակի տիրուհին կարծում է, որ պատերազմի ժամանակ զվարճանք չպետք է լինի։

Տանտիրուհու կշտամբանքներից հետո Ստրելնիկովան հեռանում է թատրոնից և դառնում դայակ զինվորական հոսպիտալում, որտեղ ծանոթանում է վիրավոր մայոր Պյոտր Նիկոլաևիչ Մարկովի հետ (ինչպես հետագայում պարզվում է, Ագաֆյա Լուկինիչնայի որդին), որի աչքերը վնասված են։

Մի անգամ Մարկովը խոստովանում է, որ ինքը օպերետի կրքոտ սիրահար է և նույնիսկ սիրահարվել է մի մենակատարի։ Ստրելնիկովան նույնպես սիրահարվում է Մարկովին։ Մի օր Մարկովը խնդրում է միացնել այն ձայնապնակը, որը պահել է պահարանում, որտեղ կար նաև Ստրելնիկովայի ձայնագրությունը։ Նա պատահաբար ջարդում է ձայնապնակը և որպեսզի չվշտացնի Մարկովին, ինքն է կատարում երգը։ Այդ ժամանակ բոլորը գլխի են ընկնում, որ դայակն իրականում հայտնի դերասանուհին է։

Ապաքինվելուց հետո Մարկովը մեկնում է ռազմաճակատ։ Ստրելնիկովան համերգներով մեկնում է առաջնագիծ։

Դերերում խմբագրել

  • Գալինա Սերգեևա – Զոյա Վլադիմիրովնա Ստրելնիկովա
  • Բորիս ԲաբոչկինՊյոտր Նիկոլաևնա Մարկով
  • Զինաիդա Մորսկայա – Ագաֆյա Լուկինիչնա
  • Վլադիմիր Գրիբկով – Անատոլի Սերգեևիչ Օբոլենսկի
  • Միխայիլ Ժարովարտիստ Ժարով (կամեո)
  • Յուրի Կորշուն – Վասիլի Իվանով, վիրավոր
  • Կոնստանտին Սորոկին – Զայցև, վիրավոր
  • Նիկոլայ Տեմյակով – թատրոնի տնօրեն
  • Վլադիմիր Շիշկին – Շուրիկ

Լուսագրերում նշված չեն խմբագրել

  • Ալեքսանդրա ԴենիսովաՎերա Բորիսովնա
  • Ալեքսանդրա Դանիլովա – բուժքույր
  • Մանեֆա Սոբոլևսկայա – բուժքույր
  • Իննա Ֆեոդորովա – բուժքույր
  • Գեորգի Գումիլևսկի – վիրավոր
  • Գեորգի Սվետլանի – վիրավոր, բալալայկա նվագող
  • Միխայիլ Կուզնեցով – մարտիկ մերձռազմաճակատային համերգի ժամանակ
  • Վլադիմիր Ուրալսկի – մարտիկ
  • Յուրի Բոգոլյուբով – պատեֆոնով տղա
  • Զոյա Զեմնուխովա – աղքատ աղջիկ
  • Գրիգորի Շպիգել – Բորիս Յակովլևիչ, նվագակցող Ստրելնիկովա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստ՝ Նիկոլայ Էրդման, Միխայիլ Վոլպին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Տրաուբերգ
  • Ռեժիսորներ՝ Միխայիլ Շապիրո, Նադեժդա Կոշևերովա
  • Օպերատոր՝ Անդրեյ Մոսկվին
  • Նկարիչ՝ Եվգենի Ենեյ
  • Հնչյունային օպերատոր՝ Իլյա Վոլկ
  • Երաժշտությունը՝ Օֆֆենբախի, Կալմանի և այլոց ստեղծագործություններից Ալեքսեյ Ռյաբովի և Օսկար Սանդլերի խմբագրությամբ[2]
  • Երգ՝ Օսկար Սանդլեր
  • Պարային բեմադրություն՝ Ալեքսանդր Ռումնև
  • Տնօրեն՝ Միխայիլ Լևին
  • Կոմպոզիտոր՝ Օսկար Սանդլեր
  • Ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ Ֆրիդրիխ Էրմլեր

Ֆիլմը վերականգնվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականին։

  • Վերականգնման ռեժիսոր՝ Դավիթ Քոչարյան,
  • Հնչյունային օպերատոր՝ Յուրի Լեոնտև։

Երաժշտական ուղի խմբագրել

Ֆիլմում օգտագործվել են հետևյալ երաժշտական հատվածները՝ Սիլվայի երգը Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետից, Նինոնի «Կարամբոլինա, Կարամբոլետա» երգը Վերա Կրասովիցկայայի կատարմամբ[3] Իմրե Կալմանի «Մոնմարտրի մանուշակը» օպերետից, Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» օպերետից Պերիկոլայի քառյակները։ Մեջբերվում է նաև Մարիցայի և Կոլոման Զուպանի զուգերգը Իմրե Կալմանի «Մարիցա» օպերետից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0035620/
  2. «Дунаевский в Казахстане».
  3. «Карамболина» из фильма «Актриса» ՅուԹյուբում

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Актриса»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  • ««Актриса»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  • ««Актриса»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  • ««Актриса»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.