Դերասանի տուն (Տագանրոգ)

բազմահարկ բնակելի շենք Տագանրոգում

Դերասանի տուն (ռուս.՝ Дом актёра), բազմահարկ բնակելի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Ֆրունզեի փողոց, շենք թիվ 55)։ Ճարտարապետությունում կոնստրուկտիվիզմի վառ նմուշ[1]։

Դերասանի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Ֆրունզեի փողոց
Ճարտարապետական ոճԿոնստրուկտիվիզմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Վեցհարկանի շենքը Ֆրունզեի փողոցի կողմից ճարտարապետները դուրս են բերել կարմիր գիծ ոչ թե գլխավոր ճակատով, այլ կողաճակատով։ Այն ժամանակ դա նախագծի հեղինակների համարձակ քայլ էր[1]։

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է Ֆրունզեի փողոցում 1929 թվականին[1]` 1920-ական թվականների խորհրդային արվեստի տարբեր ճյուղերին` ճարտարապետությանը, ձևավորմանը, թատերադեկորացիոն արվեստներին, գրքարվեստին, գեղարվեստական ձևաստեղծմանն ու նախագծմանը, նաև գրականությանը, բնորոշ կոնստրուկտիվիզմի ուղղությամբ։ Սկզբնապես այս շենքը նախատեսված էր Տագանրոգի թատրոնների և տեղի սիմֆոնիկ նվագախմբի արտիստների համար[1]։ Նախագծի հեղինակները կարծում էին, որ արվեստի խորհրդային աշխատողները բնակարանի խոհանոցում սնունդ պատրաստելու համար ժամանակ ծախսելու կարիք չունեն, և շենքի ցոկոլում կազմակերպել էին ռեստորան։ Այդ պատճառով էլ բնակարաններում խոհանոցներ նախատեսված չէին։ Արդյունքում պարզվեց, որ դերասանների ընտանեկան բյուջեն ստիպում է անտեսել ռեստորանը, քանի որ այնտեղ սնվելու համար գումարը չէր բավականացնում։ Հետագայում յուրաքանչյուր բնակարանի սենյակներից մեկը վերակահավորվեց որպես խոհանոց[1]։

Շենքի մոխրագույն սվաղած ճակատային մասը հասել է մինչև մեր օրերը գրեթե նախնական տեսքով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГо, 1996. — С. 121.