Դևլեթ Բահչելի

թուրք քաղաքական գործիչ
(Վերահղված է Դեվլեթ Բահչելիից)

Դևլեթ Բահչելի (թուրքերեն՝ Devlet Bahçeli; հունվարի 1, 1948(1948-01-01)[1], Բահչե, Օսմանիեի մարզ, Թուրքիա), թուրք աջ ծայրահեղական քաղաքական գործիչ, Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ։ Դևլեթ Բահչելին կուսակցության նախկին առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետնորդն է։ Բյուլենտ Էջևիտի կառավարության ժամանակ եղել է Թուրքիայի փոխվարչապետ 1999—2002 թվականներին։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Համարվում է նաև ծայրահեղական Բոզկուրտ շարժման առաջնորդ։

Դևլեթ Բահչելի
 
Կուսակցություն՝ Ազգայնական շարժման կուսակցություն
Կրթություն՝ Գազի համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 1, 1948(1948-01-01)[1] (76 տարեկան)
Ծննդավայր Բահչե, Օսմանիեի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Կայք՝ devletbahceli.com.tr
 
Ինքնագիր Изображение автографа

Քաղաքական կուրսը խմբագրել

Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ ԱՇԿ-ն ենթարկվել է էվոլյուցիոն փոփոխությունների։ Նոր առաջնորդը փորձել է փոփոխել ծայրահեղական «Գորշ գայլերի» կամ բոզկուրտի իմիջը։ Բոզկուրտը մշտապես ունեցել է ընդգծված հակակոմունիստական ուղղվածություն։

Կոմունիզմի անկումից հետո ԱՇԿ-ում հակակոմունիստական տրամադրությունները մարեցին։ Առաջին պլան մղվեցին ազգային միասնության և ամբողջականության գաղափարները։ Բահչելին այդքան էլ դրական չի վերաբերում Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին։ Ունի թշնամական տրամադրվածություն Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ։ 1999 թվականին Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո, Բահչելին պահանջեց մահապատժի ենթարկել նրան։

Բահչելին և նրա կուսակցությունը խստորեն քննադատում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կուրսը՝ մեղադրելով նրան ավելի քիչ մասնակցության համար Արաբական գարնան ժամանակ։ Բահչելին հավանություն է տալիս Ֆեթուլլահ Գյուլենի հայացքներին[2]։

2011 թվականի սկզբին, Թուրքիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ լուրջ հակասություն առաջացավ Բահչելիի և Էրդողանի միջև։ Անգամ ԱՇԿ-ի առաջնորդը բացահայտ սպառնաց այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը։ Ի պատասխան, Էրդողանը Բահչելիին հիշեցրեց Թյուրքեշ- Բահչելի զույգի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունները։

Դևլեթ Բահչելի։ Պարոն Էրդողան, եկեք Թաքսիմ հրապարակ Ձեր 10 000 մարտիկներով, և Ես կգամ իմ 1000 «գորշ գայլերով»։ Դուք ահաբեկված կփախչեք մինչև Քասըմփաշա։
Ռեջեփ Թայիփ Էրդողան։ Դու՞ք շարժվում եք «գորշ գայլերով», պարոն Բահչելի։ Իսկ Ես բարեհոգի մարդկային զանգվածի հետ։ Մեր երիտասարդությունը չի արել այն բոլոր հանցագործությունները, որոնցով լի է ձեր պատմությունը[3]։

Դևլեթ Բահչելիի ղեկավարման օրոք ԱՇԿ-ն երրորդն է մեջլիսում՝ իշխող ԱԶԿ-ից և ԱՀԿ-ից հետո։ 2015 թվականին պառլամենտական ընտրությունների ժամանակ հավաքել է ընդհանուր ձայների 16,3 %-ը։ Սա աննախադեպ ցուցանիշ էր ԱՇԿ-ի համար, քանի որ նախորդ ընտրությունների համեմատ երկու միլիոնով ավելացել էր նրանց օգտին քվեարկող քաղաքացիների թիվը[4]։ Մեջլիսում ԱՇԿ-ն ներկայումս ունի 80 պատգամավորական մանդատ։

Անձնական կյանք խմբագրել

Դևլեթ Բահչելին ապրում է Անկարայում։ Ի տարբերություն մնացած թուրք քաղաքական գործիչների, Բահչելին վարում է համեստ և մեկուսի։ Նա երբևիցե ամուսնացած չի եղել, քանի որ կարծում է, որ ընտանիքը կխանգարեր նրա քաղաքական գործունեությանը։

Դևլեթ Բահչելին իր կյանքը անվանում է «նացիոնալիզմի ուղիղ գիծ, որտեղ չպետք է լինոն զիգզագներ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Devlet Bahçeli’ye «evlilik» sorusu
  3. «Battle of words between PM and opposition leader Bahçeli». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Турки просигналили президенту