Դևիի լամպ, լուսավորման աղբյուր, որը նախատեսված է պայթյունավտանգ գազային միջավայրում աշխատանքների համար, այդ թվում ածխի հանքահորերում, որտեղ կարող է կուտակվել մեթան։ Հայտնագործվել է անգլիացի ֆիզիկոս Հեմֆրի Դևիի կողմից 1815 թվականին և իրենից ներկայացնում է յուղային, կերոսինային կամ կարբիդային լամպ, որի բոցը ծածկված է մետաղական ցանցով՝ Դևիի ցանցով։ Ցանցի նյութի հաստությունը, բջիջները և ջերմունակությունը ընտրված են այնպես, որ ցանցի մեջ ներթափանցող այրվող գազի բռնկման ժամանակ այրումը չտարածվի դուրս և չառաջացնի գազաօդային խառնուրդի պայթյուն։

Դեվիի լամպ

Որոշակի վերապահումներով Դևիի լամպը կարելի է անվանել առաջին գազանալիզատորներից մեկը, որոնք ազդանշան են տալիս մթնոլորտում այրվող գազերի առկայության մասին իրենց անհավասար այրմամբ, որն ուղեկցվում է բռնկումներով և ճարճատյունով։ Այդպիսով չնայած, որ հիմա բաց կրակով աշխատող հանքահորային լամպերն ամբողջությամբ դուրս են մղվել էլեկտրական լապտերների կողմից, այս հայտնագործության կարևորությունը, որը փրկել է բազմաթիվ մարդկային կյանքեր, դժվար է գերագնահատել։

Ծանոթագրություններ խմբագրել