Դեն Գրեմ

ամերիկացի արվեստագետ

Դեն Գրեմ (անգլ.՝ Daniel "Dan" Graham, մարտի 31, 1942(1942-03-31)[1][2][3][…], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4][5] - փետրվարի 19, 2022(2022-02-19)[6][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ժամանակակից քանդակագործ, լուսանկարիչ և գրող։ Գրեմը պատկանում է նկարիչների կրտսեր սերնդին` կոնցեպտուալիստներին, որոնք կասկածում են այն աշխատանքների գեղարվեստական և ստեղծագործական ինքնաբավությանն ու անջատվածությանը, որոնց վրա ազդեցություն ունի փոփ արտը։

Դեն Գրեմ
անգլ.՝ Dan Graham
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1942(1942-03-31)[1][2][3][…]
ԾննդավայրՈւրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4][5]
Մահացել էփետրվարի 19, 2022(2022-02-19)[6][4] (79 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8]
ԵրկերNouveau Labyrinthe pour Nantes?, Untitled? և From Boullée to Eternity?
Մասնագիտությունքանդակագործ, ճարտարապետ, լրագրող, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, վիդեոնկարիչ, performance artist, վիզուալ արտիստ և ակնարկագիր
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Dan Graham Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեն Գրեմը փիլիսոփայություն է ուսումնասիրել Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում։ 1969 թվականին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում, Սան Դիեգոյում, մինչև 1971 թվականը՝ Հալիֆաքսի Նոր Շոտլանդիայի արվեստի քոլեջում։ Ներկայումս Գրեմը ապրում և աշխատում է Նյու Յորքում։

Ստեղծագործություն խմբագրել

Դեն Գրեմի գործունեության լայն սպեկտրը ներառում է փերֆորմանս, ինստալյացիաներ, վիդեո, քանդակագործություն և լուսանկարչություն։ Բացի դրանից, Գրեմը գրել և հրատարակել է քննադատական բազմաթիվ նյութեր։

Գրեմի վաղ աշխատանքներում եղել են լուսանկարների և գրաֆիկաների շարքեր, որոնք կառուցված են եղել անընդհատականության վրա։ Լուսանկարների այդպիսի շարքերից են Homes for America (1967 թվական), «Scheme» (1965 թվական), «Figurative» (1965 թվական), «Site Effects/Common Drugs» (1966 թվական) շարքերը։ Այնուհետև նա անցել է ավելի կոնցեպտուալ ստեղծագործությունների, որոնցից են «Rock My Religion» (1984 թվական) և «Performer/Audience/Mirror» (1975 թվական) վիդեոները։ Նրա իստալյացիաներից են «Public Space/Two Audiences» (1976 թվական) կամ «Yesterday/Today» (1975 թվական), որոնք նպաստել են տաղավարների ստեղծմանը։ Այդպիսի կոնցեպտուալ տաղավարները, ինչպիսիք են «Two Way Mirror with Hedge Labyrinth» (1989 թվական) և «Two Way Mirror and Open Wood Screen Triangular Pavilion» (1990 թվական), նպաստել են նկարչի հեղինակության աճին։

Գրեմի ստեղծագործությունները լղոզում են քանդակագործության և ճարտարապետության միջև եղած սահմանը։ Նրա տաղավարները մետաղական, ապակե քանդակներ են, որոնք ստեղծում են հանդիսատեսին ապակողմնորոշող տարածքներ, որոնք միավորում են արվեստը և ճարտարապետությունը։

1981 թվականին Գրեմը սկսում է աշխատել Նյու Յորքում երկարաժամկետ ծրագրի ուղղությամբ (մոտավորապես տասը տարի)։ Two-Way Mirror Cylinder Inside Cube and Video Salon աշխատանքը դարձել է «Rooftop Urban Park Project» նախագծի մի մասը։ Գրեմը այս ստեղծագործության վրա աշխատել է ճարտարապետներ Մեյոժդեհ Բարատլոյի և Քլիֆթոն Բալխի հետ համագործակցությամբ։ Այս թափանցիկ և անդրադարձնող տաղավարը 548 West 22nd Street հասցեում գտնվող շենքի տանիքը փոխակերպել է փակ զբոսայգու։ Տաղավարը գրավում է շրջակա բնապատկերը և փոխակերպում է լույսը` ստեղծելով ինտենսիվ տեսողական էֆեկտ։ «Two-Way Mirror Cylinder Inside Cube and Video Salon»–ը դարձել է նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը։

Ընտրված ցուցահանդեսներ խմբագրել

Գրեմի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 1969 թվականին, Ջոն Դանիելսի նյույորքյան պատկերասրահում։ Վարպետը մասնակցություն է ունեցել ժամանակակից արվեստի documenta 5, 6, 7, 9, 10 ցուցահանդեսներին գերմանական Կասել քաղաքում (համապատասխանաբար՝ 1972 թվական, 1977 թվական, 1982 թվական, 1992 թվական, 1997 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Գրեմ» հոդվածին։