Դենիս Պրատ
Դենիս Պրատ (հոլ.՝ Dennis Praet, մայիսի 14, 1994[1][2], Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
![]() Պրատը Անդերլեխտի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1994[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2000 |
![]() | ||
2000-2002 |
![]() | ||
2002-2003 |
![]() | ||
2003-2010 |
![]() | ||
2010-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2016 |
![]() | 139 | (20) |
2016-2019 |
![]() | 98 | (4) |
2019-ներկա |
![]() | 9 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 3 | (0) |
2009-2010 |
![]() | 10 | (1) |
2010-2011 |
![]() | 11 | (2) |
2011 |
![]() | 2 | (0) |
2012 |
![]() | 7 | (2) |
2012-2016 |
![]() | 7 | (2) |
2014-ներկա |
![]() | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Անդերլեխտ խմբագրել
Ֆուտբոլիստի կարիերան Պրատը սկսել է Գենկում[4]։ 2010 թվականի մայիսին նա միացավ Անդերլեխտի ակադեմիային[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Պրատը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բելգիայի գավաթի Լոմելի դեմ խաղում և այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 26-ին՝ Բելգիայի գավաթի Ռուպեր Բոմի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Բելգիայի առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Լյերսի դեմ խաղում[9]։ 2012 թվականի մարտին բելգիացին երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2015 թվականը[10]։ Իր առաջին մրցաշրջանում Պրատը անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[11]։
2012 թվականի հուլիսի 22-ին Պրատը գոլ խփեց Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում[12]՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[13][14]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում բելգիացին անցկացրեց օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Էկրանասի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[15]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Շեյխու Կույատեին խմբային փուլի Միլանի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում Պրատը խփեց հոկտեմբերի 30-ին՝ Գենտի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրյուգգեի դեմ խաղում[18]։ 2012-13 մրցաշրջանում Պրատը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[19]։
2013 թվականի հուլիսի 21-ին Պրատը խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի սուպերգավաթի Գենկի դեմ խաղում, և Անդերլեխտը հաղթեց գավաթը[20][21]։ Օգոստոսի 11-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենտի դեմ խաղում[22]։ Սեպտեմբերի 25-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Բելգիայի գավաթի Էյպենի դեմ խաղում[23]։ 2014 թվականի սկզբին Պրատը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը։ Մարտի 16-ին՝ Օստենդեի դեմ խաղում բելգիացին տվեց 2 գոլային փոխանցում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 4-0 հաշվով[24]։ Մայիսի 18-ին Պրատը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոկերենի դեմ խաղում[25], ինչի շնորհիվ Անդերլեխտը իր պատմության մեջ 33-րդ անգամ հաղթեց Բելգիայի առաջնությունը[26]։ 2013-14 մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[27]։
2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Բրյուգեի դեմ խաղում Պրատը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Անդերլեխտի կազմում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[28]։ Սեպտեմբերի 16-ին՝ Գալաթասարայի դեմ խաղում բելգիացին խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[29][30]։ 2014 թվականի դեկտեմբերին նա գոլի հեղինակ դարձավ 4 անընդմեջ հանդիպումներում[31][32][33][34]՝ այս խաղերում խփելով 5 գոլ և տալով 2 գոլային փոխանցում։ 2015 թվականի հունվարի 14-ին Պրատը ճանաչվեց Բելգիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Բրյուգգեի կիսապաշտպան Վիկտոր Վասկեսից[35][36]։ 2014-15 մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[37]։
2015 թվականի օգոստոսի 23-ին Պրատը խփեց Լոկերենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Անդերլեխտին[38]։ Դեկտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բրյուգգեի դեմ խաղում[39]։ 2016 թվականի փետրվարի 21-ին բելգիացին հեռացվեց խաղադաշտից Վասլանդ-Բևերենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[40]։ Անդերլեխտի առաջին թիմի կազմում Պրատը անցկացրեց 182 հանդիպում՝ դառնալով 27 գոլի ու 39 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին 3-ական անգամ հաղթել Բելգիայի առաջնությունը[26][41][42] և Բելգիայի սուպերգավաթը[13][21][43]։
Սամպդորիա խմբագրել
2016 թվականի օգոստոսի 24-ին Պրատը 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամպդորիա[44][45]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ փոխարինելով Ռիկարդո Ալվարեսին Ատալանտայի դեմ խաղում[46]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Միլանի դեմ խաղում[47]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում Պրատը խփեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Ռոմայի դեմ խաղում[48]։ 2018 թվականի ապրիլի 29-ին նա գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[49]։ Սամպդորիայի ավագի թևկապով բելգիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 11-ին՝ Ռոմայի դեմ խաղում[50]։ Նոյեմբերի 29-ին Պրատը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[51][52][53]։ Դեկտեմբերի 16-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[54]։ Սամպդորիայի կազմում Պրատը անցկացրեց 106 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[55][56]։
Լեսթեր Սիթի խմբագրել
2019 թվականի օգոստոսի 8-ին Պրատը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[57][58][59]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն ֆունտ ստերլինգ[60][61][62]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Չելսիի դեմ խաղում[63][64]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում Պրատը անցկացրեց օգոստոսի 24-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[65][66]։
Միջազգային կարիերա խմբագրել
Պրատը ներկայացրել է Բելգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[67]։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի նոյեմբերի 6-ին՝ Իսլանդիայի և Ուելսի դեմ խաղերի համար[68]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 12-ին՝ փոխարինելով Քրիստիան Բենտեկեին Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[69][70]։ 4 տարվա դադարից հետո Պրատը երկրորդ անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին՝ փոխարինելով Դրիս Մերտենսին Նիդերլանդների դեմ խաղում[71]։ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Միշի Բաչուայիին Ղազախստանի դեմ խաղում՝ օգնելով Բելգիային հաղթել 2-0 հաշվով[72][73]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[74]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անդերլեխտ | 2011–12 | Ժյուպիլեր Լիգա | 7 | 0 | 2 | 1 | 0 | 0 | — | 9 | 1 | |
2012–13 | 27 | 2 | 6 | 2 | 6 | 1 | 1 | 1 | 40 | 6 | ||
2013–14 | 37 | 5 | 2 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 46 | 5 | ||
2014–15 | 30 | 7 | 2 | 1 | 6 | 1 | 1 | 0 | 39 | 9 | ||
2015–16 | 37 | 6 | 0 | 0 | 9 | 0 | — | 46 | 6 | |||
2016–17 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 139 | 20 | 12 | 4 | 28 | 2 | 3 | 1 | 182 | 27 | ||
Սամպդորիա | 2016–17 | Սերիա A | 32 | 1 | 2 | 0 | — | 34 | 1 | |||
2017–18 | 32 | 1 | 3 | 0 | 35 | 1 | ||||||
2018–19 | 34 | 2 | 3 | 0 | 37 | 2 | ||||||
Ընդհանուր | 98 | 4 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 106 | 4 | ||
Լեսթեր Սիթի | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 9 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | 12 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 246 | 24 | 20 | 4 | 28 | 2 | 6 | 1 | 300 | 31 |
Միջազգային վիճակագրություն խմբագրել
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[74]
Բելգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 1 | 0 |
2018 | 1 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
Անդերլեխտ
- Բելգիայի առաջնություն. 2011–12[41], 2012–13[42], 2013–14[26]
- Բելգիայի սուպերգավաթ. 2012[13], 2013[21], 2014[43]
Անհատական խմբագրել
- Ապագայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ. 2011[75]
- Բելգիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014[35]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Belgium - D. Praet - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Praet making Europe's elite take notice»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ Wollaston Steve (2015-07-03)։ «Aston Villa - everything you need to know about new £10m target Dennis Praet»։ birminghammail։ Վերցված է 2018-07-27
- ↑ 161385360554578 (2019-06-09)։ «Profile on Arsenal target Praet who 'can be the Modric or the Pjanic of the future'»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Lommel SK - RSC Anderlecht, Sep 21, 2011 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - FC Rupel Boom, Oct 26, 2011 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - Lierse SK, Oct 30, 2011 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ Perrin Charles (2012-12-03)։ «Arsenal do their groundwork on Dennis Praet»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24
- ↑ «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 22, 2012 - Belgian Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ 13,0 13,1 13,2 UEFA.com (2012-07-22)։ «Anderlecht edge Lokeren to lift Belgian Super Cup | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Anderlecht win the Super Cup beating Lokeren in a 3-2 thriller | 101 Great Goals»։ Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (en-GB)։ 2012-07-22։ Վերցված է 2019-11-24(չաշխատող հղում)
- ↑ «Ekranas Panevezys - RSC Anderlecht, Aug 8, 2012 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «AC Milan - RSC Anderlecht, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - KAA Gent, Oct 30, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - Club Brugge KV, Nov 11, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24
- ↑ «RSC Anderlecht - KRC Genk, Jul 21, 2013 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ 21,0 21,1 21,2 «Anderlecht Online - Anderlecht wins Supercup (21 Jul 13)»։ www.anderlecht-online.be։ Վերցված է 2019-11-24
- ↑ «RSC Anderlecht - KAA Gent, Aug 11, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - KAS Eupen, Sep 25, 2013 - Beker van Belgie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «RSC Anderlecht - KV Oostende, Mar 16, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - KSC Lokeren, May 18, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ 26,0 26,1 26,2 News Flanders (2014-05-18)։ «Anderlecht are Belgian champions»։ vrtnws.be (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Club Brugge KV - RSC Anderlecht, Aug 31, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Galatasaray SK - RSC Anderlecht, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Galatasaray v Anderlecht Live Commentary & Result, 16/09/2014, UEFA Champions League | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - KV Oostende, Dec 14, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Dec 17, 2014 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Waasland-Beveren - RSC Anderlecht, Dec 20, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSC Anderlecht - KVC Westerlo, Dec 26, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ 35,0 35,1 uefa.com (2015-01-14)։ «Anderlecht's Praet is Belgium's best»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Dennis Praet wint Gouden Schoen, Vazquez strandt op vijf puntjes»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-07-27(չաշխատող հղում)
- ↑ «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24
- ↑ «RSC Anderlecht - KSC Lokeren, Aug 23, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Club Brugge KV - RSC Anderlecht, Dec 20, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Waasland-Beveren - RSC Anderlecht, Feb 21, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ 41,0 41,1 uefa.com (2012-05-06)։ «Anderlecht crowned champions of Belgium»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ 42,0 42,1 uefa.com (2013-05-19)։ «Anderlecht hold off Zulte Waregem to seal title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ 43,0 43,1 «Own goal Odoi bezorgt Anderlecht derde opeenvolgende Supercup»։ Voetbalkrant.com (հոլանդերեն)։ 2014-07-20։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Sampdoria Officially Sign Dennis Praet From Anderlecht»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Official: Sampdoria sign Praet | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-27
- ↑ «UC Sampdoria - Atalanta BC, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «UC Sampdoria - AC Milan, Sep 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «UC Sampdoria - AS Roma, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «UC Sampdoria - Cagliari Calcio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «AS Roma - UC Sampdoria, Nov 11, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Praet extends Samp contract to 2021»։ U.C. Sampdoria (en-US)։ 2018-11-29։ Վերցված է 2019-11-24
- ↑ «PRAET EXTENDS SAMPDORIA CONTRACT TO 2021 | News | Lega Serie A»։ www.legaseriea.it (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24(չաշխատող հղում)
- ↑ «Praet extends Sampdoria contract»։ www.sportskeeda.com (en-us)։ 2018-11-29։ Վերցված է 2019-11-24
- ↑ «UC Sampdoria - Parma Calcio 1913, Dec 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Praet arrives for Leicester | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-11-24
- ↑ Bhattacharjee Sushruta (2019-06-13)։ «Unai Emery Eyes £49 Million Rated Serie A Duo To Bolster Arsenal's Lousy Defense»։ Arsedevils (en-GB)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Dennis Praet Signs For Leicester City On Permanent Deal»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Official: Leicester sign Praet | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Leicester confirm Dennis Praet signing from Italian side Sampdoria»։ Mail Online։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Dennis Praet: Leicester City sign Sampdoria midfielder» (en-GB)։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Leicester confirm £18m Dennis Praet transfer from Sampdoria despite Arsenal interest»։ The Sun (en-gb)։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Leicester City Confirm Signing of Dennis Praet From Sampdoria on Five-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-08։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Chelsea FC - Leicester City, Aug 18, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ Bridge Jacob Steinberg at Stamford (2019-08-18)։ «Wilfred Ndidi rescues point for Leicester after first-half howler against Chelsea»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Sheffield United - Leicester City, Aug 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Sheffield United 1-2 Leicester City» (en-GB)։ 2019-08-24։ Վերցված է 2019-11-24
- ↑ Kemble Jamie (2019-07-10)։ «Who is Dennis Praet? Profile on new Leicester City signing»։ leicestermercury։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Belgium recall Benteke for Iceland friendly, Wales qualifier»։ Eurosport։ 2014-11-06։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Belgium - Iceland, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Belgium 2-1 Iceland: Origi shows Liverpool what they're missing»։ Mail Online։ 2014-11-12։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Belgium - Netherlands, Oct 16, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Kazakhstan - Belgium, Oct 13, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Kazakhstan 0-2 Belgium: Michy Batshuayi scores as Eden Hazard impresses» (en-GB)։ 2019-10-13։ Վերցված է 2019-11-24
- ↑ 74,0 74,1 «Dennis Praet»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «RSCA.BE - Paars-witte U17 winnen AEGON Future Cup»։ 2013-04-06։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-06-ին։ Վերցված է 2018-07-27
Արտաքին հղումներ խմբագրել
Դենիս Պրատ Վիքիպահեստում |