Դենիզլիի մարզ

(Վերահղված է Դենիզլիի նահանգից)

Դենիզլիի մարզ (թուրք.՝ Denizli ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում:

Picto infobox map.png
Դենիզլիի մարզ
թուրք.՝ Denizli ili
Buldan-Denizli, Turkey - panoramio (3).jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԱյդընի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է19 շրջան
ՎարչկենտրոնԴենիզլի
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)1,027,782
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք12,321
Denizli in Turkey.svg
Denizli location districts.png
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-20
Հեռախոսային կոդ+90 258
Փոստային ինդեքսներ20000–20999
Ավտոմոբիլային կոդ20
denizli.gov.tr

ԱշխարհագրությունԽմբագրել

Դենիզլիի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Ուշաք (հյուսիս), Աֆյոնքարահիսար, Բուրդուր և Ըսփարթա (արևելք), Այդըն և Մանիսա (արևմուտք), Մուղլա (հարավ):

Տարածքի մոտավորապես 28-30% -ը հարթավայրային է, 25% -ը բարձր սարահարթեր, իսկ 47%-ը՝ լեռնային: Հոնազ լեռը (2571 մետր) ամենաբարձրն է ինչպես մարզում, այնպես էլ Փոքր Ասիայի արևմուտքում: Ամենամեծ լիճը Աջըգյոլն է: Այդ աղի լիճը հարուստ է նաև արդյունաբերական աղերով (նատրիումի սուլֆատ): Մեծ Մենդերես գետի աղբյուրների մոտ կան բիկարբոնատներ և սուլֆատներ: Քըզըլդերե քաղաքում կա ևս մեկ տաք աղբյուր՝ 200˚C ջերմությամբ: Երկրաջերմային գոլորշու աղբյուրը տարածաշրջանում առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին՝ հորատման աշխատանքների ընթացքում: Այսօր կա երկրաջերմային գոլորշուց էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայան: Երկրաջերմային էներգիայի աղբյուրի միայն 11%-ը օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, և դրա 89%-ը, որը թափվում է Մեծ Մենդերես, աղբյուրի շրջանում 150 °C է (մոտավորապես նույնչափ էներգիա, որ հավասար է 35,000-40,000 տոննա բենզինի):

Կլիման մեղմ է, լեռներում՝ երբեմն սառը: Ամռանը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 55 °C, իսկ ձմռանը՝ մինչև -5 °C: Տեղումների քանակը մոտ 80 օր է, հիմնականում՝ ձմռանը:

ՊատմությունԽմբագրել

Դենիզլիի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ առաջին բնակավայրերը (Լիկուսի Լաոդիկեա, Մեանդրի Տրիպոլիս, Կոլոսսա) կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից: Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար): Մ.թ.ա. 2-րդ դարում հիմնադրվում է Հիերապոլիս քաղաքը, որն ի սկզբանե բնակեցվում է հրեաներով:

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից: Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր: Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանության տակ: Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից: Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ: Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1827), ապա Այդընի կուսակալության (1827-1864) մեջ: 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Այդընի վիլայեթը:

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից: Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել: Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Դենիզլիում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում: 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Դենիզլին:

Վարչական բաժանումԽմբագրել

Մարզի տարածքը 12,321 կմ² է, բաժանվում է 19 շրջանների: Դրանք են՝

Բնակչությունը հասել է 1,027,782 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Դենիզլի քաղաքն է: Այստեղ գործում է մարզի միակ՝ Փամուքքալեի (թուրք.՝ Pamukkale համալսարանը, հիմնադրված 1992 թվականին:

ՏնտեսությունԽմբագրել

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու զբոսաշրջությունը: Առավել հայտնի է մարզի թռչնաբուծական արտադրանքը (Դենիզլիի հավեր)՝ 3-3.5 կգ քաշով: Տեղացիներն ու արտասահմանցիները այցելում են մարզի տարբեր հնադարյան մշակութային կոթողներ, ինչպես նաև ջերմային աղբյուրներ: Մարզում պահպանվել են նաև սելջուկյան դարաշրջանի հուշարձաններ: Հիմնական օդային դարպասը Դենիզլիի Չարդաք օդանավակայանն է: Երկաթուղով կապված է Աֆյոնքարահիսարի և Այդընի հետ, ավտոբուսային կապով՝ միջերկրածովյան Ֆեթհիե նավահանգստի:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներԽմբագրել