Դենիել Ջեյմս (անգլ.՝ Daniel James, նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1], Հալ, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Դենիել Ջեյմս
անգլ.՝ Daniel James
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Հալ, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 170 սմ
Քաշ 76 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 21
Պատանեկան կարիերա
2006-2014 Անգլիա Հալ Սիթի
2014-2016 Անգլիա Սուոնսի Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Անգլիա Սուոնսի Սիթի 33 (4)
2017   Անգլիա Շրուսբերի Թաուն 0 (0)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2013-2015 Ուելս Ուելս Մ17 8 (2)
2015-2016 Ուելս Ուելս Մ19 5 (1)
2017-ներկա Ուելս Ուելս Մ20 3 (1)
2016-ներկա Ուելս Ուելս Մ21 11 (0)
2018-ներկա Ուելս Ուելս 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 15-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 15-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սուոնսի Սիթի խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ջեյմսը սկսել է Հալ Սիթիում[3]։ 2014 թվականին նա միացավ Սուոնսի Սիթիի ակադեմիային[4]։ 2016 թվականի փետրվարի 17-ին ուելսցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[5]։ 2017 թվականի հունիսի 30-ին Ջեյմսը 1 տարվա վարձավճարով միացավ Շրուսբերի Թաունին[6], սակայն վարձավճարը երկկողմանի համաձայնությամբ խզվեց օգոստոսի 31-ին, քանի որ ուելսցին չկարողացավ վաստակել իր տեղը թիմի հիմնական կազմում[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 6-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի գավաթի Նոթս Կաունտիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8][9]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Ջեյմսը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 27-ին 2 գոլային փոխանցում է տվել Ռեդինգի դեմ խաղում՝ օգնելով Սուոնսիին հաղթել 2-0 հաշվով[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 24-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[12]։ 2019 թվականի հունվարի 31-ին Ջեյմսը համաձայնացրեց անձնական կետերը և անցավ բուժզննում Լիդս Յունայթեդում[13][14], սակայն երկու ակումբների միջև եղան որոշ անհամաձայնություններ, և կողմերը չհասցրեցին կնքել պայմանագիրը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը, ինչի պատճառով տրանսֆերը չկայացավ[15][16]։ Ապրիլի 2-ին ուելսցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում[17]։ Սուոնսի Սիթիի կազմում Ջեյմսը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

2019 թվականի հունիսի 12-ին Ջեյմսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[22][23][24]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ջեյմսը ներկայացրել է Ուելսը տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[25][26]։ Ուելսի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հունիսի 8-ին՝ Սերբիայի դեմ խաղի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Հել Ռոբսոն-Կանուին[27][28][29], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[30]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ալբանիայի դեմ խաղում[31]։ Իր առաջին գոլը Ուելսի կազմում խփեց 2019 թվականի մարտի 24-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[32][33]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սուոնսի Սիթի 201718 Պրեմիեր Լիգա 0 0 1 1 0 0 1 1
201819 Չեմպիոնշիպ 33 4 4 1 1 0 38 5
Ընդհանուր 33 4 5 2 1 0 0 0 39 6
Մանչեսթեր Յունայթեդ 201920 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 33 4 5 2 1 0 0 0 39 6

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[34]

Ուելս
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 3 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 24, 2019 Քարդիֆ Սիթի մարզադաշտ, Քարդիֆ, Ուելս   Սլովակիա 1–0 10 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wales - D. James - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  3. Buckingham, Philip (2018 թ․ հոկտեմբերի 15). «Former Hull City rookie replaces Arsenal star in Wales squad». hulldailymail. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Highly-rated Hull City youngster Dan James 'lost' to Swansea City for £72,000 | Hull Daily Mail». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Swansea City Under-21s Keston Davies Daniel James new contracts». web.archive.org. 2017 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Daniel James: Swansea City winger joins Shrewsbury Town on season-long loan» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Dan James returns to Swansea». www.shrewsburytown.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Swansea City - Notts County, Feb 6, 2018 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Swansea City 8-1 Notts County» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Birmingham City - Swansea City, Aug 17, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Swansea City - Reading FC, Oct 27, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  12. «Swansea City - Norwich City, Nov 24, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  13. Short, Joe (2019 թ․ հունվարի 31). «Leeds United transfer news: Daniel James medical - all the details on Swansea move». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Daniel James Undergoing Leeds United Medical». www.insidefutbol.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Leeds United deal for Daniel James collapses». www.yorkshirepost.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  16. «Late deadline day drama sees Daniel James' move from Swansea to Leeds collapse». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Swansea City - Brentford FC, Apr 2, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  18. Stokes, Aaron (2019 թ․ մայիսի 10). «Who is Daniel James? Man Utd set to sign former Leeds target in £15m deal». Dailystar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Welsh winger Daniel James seals transfer to Man Utd». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  20. «Manchester United Confirm Signing of Daniel James on 5-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Daniel James completes Manchester United transfer on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  22. «Man Utd: Daniel James completes £15m move from Swansea» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  23. Peck, Joshua (2019 թ․ հունիսի 13). «Daniel James: Man Utd announce signing of Swansea star, contract details revealed». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  24. James, Stuart (2019 թ․ հունիսի 11). «Daniel James joins Manchester United a huge prospect but with work to do». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  25. «Fact file on new Manchester United signing Daniel James». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  26. «Manchester United sign Daniel James». British GQ (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  27. «World Cup qualifiers: Robson-Kanu out of Wales squad for Serbia» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  28. «Robson-Kanu withdraws from Wales squad for Serbia match». Reuters (անգլերեն). 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  29. «Hal Robson-Kanu withdraws from Wales squad for Serbia trip». Eurosport. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  30. «Serbia - Wales, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  31. «Albania - Wales, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  32. «Wales - Slovakia, Mar 24, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  33. «Wales up and running after Daniel James' early strike sinks Slovakia». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 24. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  34. 34,0 34,1 «Daniel James». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  35. 35,0 35,1 «Grimes named Player of the Year | Swansea City FC». www.swanseacity.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ջեյմս» հոդվածին։