Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ
Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ (անգլ.՝ David Llewelyn Wark "D. W." Griffith, հունվարի 22, 1875[1][2][3][…], Լա Քրանջ, Կենտուկի, ԱՄՆ[4][5] - հուլիսի 23, 1948[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։
Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ անգլ.՝ David Llewelyn Wark Griffith | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Լա Քրանջ, Կենտուկի, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հուլիսի 23, 1948[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Mount Tabor Methodist Church Graveyard[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | The Birth of a Nation? և Intolerance? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Լինդա Արվիդսոն |
Ծնողներ | հայր՝ Jacob Wark Griffith?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
David Wark Griffith Վիքիպահեստում |
1936 թ. արժանացել է «Օսկար» մրցանակի համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1875 թ. հունվարի 22-ին Կենտուկի նահանգում՝ Կրեստվուդում։ Գրիֆիթների ընտանիքը սկզբում ապրում էր բարեկեցիկ կյանքով։ Բայց քաղաքացիական պատերազմի ժամանակ Դեյվիդի հայրը անցավ Հարավի կողմը։ Վերջինիս պարտությունից հետո Գրիֆիթների ընտանիքը սնանկացավ, և նրանք ստիպված ապրում էին ավագ դստեր՝ ուսուցչուհի Մեթիի աշխատավարձով։ Մինչև կինոն Գրիֆիթը զբաղվել է բազմաթիվ մասնագիտություններով։ Նա եղել է իր քաղաքի փոքր թերթի խմբագիր, սևագործ, մետաղագործ, գրադարանավար, ծառայող, վերելակավար, հրշեջ։ 1920-ական թվականներին նա դարձավ դերասան փոքր թատերախմբում։ Գրիֆիթը երազում էր գրող դառնալ և իր ազատ ժամանակը տրամադրում էր պոեմների, պատմվածքների և պիեսների ստեղծագործմանը։ Նրա նորավեպերից և բանաստեղծություններից որոշները տպագրվել էին հայտնի ամսագրերում։ Նրա «Հիմարը և աղջիկը» պիեսը երկու շաբաթ շարունակ բեմադրվում էր Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում։
Գործունեություն
խմբագրել1907 թվականին Գրիֆիթին առաջարկեցին դիմել կինոստուդիա։ Նա և իր կինը հրավեր ստացան Էդիսոնի կինոստուդիայից։ Գրիֆիթը Էդվին Պորտերի հետ նկարահանեց «Արծվի բույնից փրկվածը» ֆիլմը, որտեղ խաղաց գիշատիչ կենդանու ճանկերից երեխային խլող լեռնականին։ 1908 թ. հունիսի սկզբին Նյու Ջերսիում սկսեց իր առաջին ֆիլմը՝ «Դոլիի արկածները»։ 1908 թ. օգոստոսի 17-ին «Բայոգրաֆ» ստուդիան հրավիրեց Գրիֆիթին աշխատելու որպես գլխավոր ռեժիսոր՝ շաբաթական 50 դոլար աշխատավարձով։ Գրիֆիթը նկարահանեց մի քանի մեծ բյուջե ունեցող ֆիլմեր, որոնցից են «Ազգի ծնունդը» և «Անհամբերություն։ Սիրո պատերազմը դարերի ընթացկում»։ Ունենալով հսկայական միջոցներ՝ Գրիֆիթը չարդարացրեց Հոլիվուդի սպասումները։ Վերջինս չներեց Գրիֆիթին նրա կորուստները և հեռացրեց աշխատանքից։ Նրան անխղճաբար ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում։ Գրիֆիթը այլևս ոչ մի ֆիլմ չնկարահանեց։ Նա մահացավ 1948 թվականին հուլիսի 23-ին արյունազեղությունից գլխուղեղի մեջ։
Ֆիլմագրություն
խմբագրելԸնդհանուր թվով 500-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 200-ից ավելի սցենարի հեղինակ, խաղացել է մոտ 40 ֆիլմում։
Տարի | Անունը | Անունը հայերեն | Դերը | Լրացուցիչ ինֆորմացիա |
---|---|---|---|---|
1908 | Rescued from an Eagle's Nest | Արծվի բույնից փրկվածը | դերասան | աշխատավարձը օրական 5 դոլար |
1908 | Old Isaacs, the Pawnbroker | Ծեր Իսահակ գրավառուն | սցենարիստ, դերասան | աշխատավարձը 15 դոլար |
1908 | The Adventures of Dollie | Դոլիի արկածները | ռեժիսոր | կարճամետրաժ |
1908 | A Woman’s Way | Կնոջ ուղին | ռեժիսոր | կարճամետրաժ |
1908 | The Devil | Սատանա | ռեժիսոր | կարճամետրաժ |
1909 | The Lonely Villa | Միայնակ առանձնատունը | ռեժիսոր | կարճամետրաժ |
1909 | Edgar Allan Poe | Էդգար Ալան Պո | ռեժիսոր | կարճամետրաժ |
1909 | In Little Italy | Փոքր Իտալիայում | ռեժիսոր | կարճամետրաժ |
1909 | The Open Gate | Բաց դարպասներ | ռեժիսոր | կարճամետրաժ |
1909 | A Sweet Revenge | Քաղցր վրեժ | ռեժիսոր | կարճամետրաժ |
1910 | The Call | Կանչ | ռեժիսոր | կարճամետրաժ |
1910 | In Old California | Հին Կալիֆորնիայում | ռեժիսոր | կարճամետրաժ |
1910 | The Two Brothers | Երկու եղբայրներ | ռեժիսոր | կարճամետրաժ |
1910 | As It Is in Life | Կյանքը այսպիսին է | ռեժիսոր | կարճամետրաժ |
1910 | In the Border States | Նահանգների սահմաններին | ռեժիսոր | կարճամետրաժ |
1911 | The Last Drop of Water | Ջրի վերջին կաթիլը | ռեժիսոր | կարճամետրաժ |
1911 | For His Son | Հանուն որդու | ռեժիսոր | կարճամետրաժ |
1912 | Man's Genesis | Տղամարդու առաջացումը | ռեժիսոր | կարճամետրաժ |
1912 | The Narrow Road | Նեղ ճանապարհ | ռեժիսոր | կարճամետրաժ |
1912 | Friends | Ընկերներ | ռեժիսոր | կարճամետրաժ |
1913 | The Wanderer | Թափառողը | ռեժիսոր | կարճամետրաժ |
1915 | The Birth of a Nation | Ազգի ծնունդը | ռեժիսոր | աշխատավարձը շաբաթական 300 դոլար և 37.5% եկամուտից |
1916 | Intolerance։ Love's Struggle Throughout the Ages | Անհամբերություն։ Սիրո պատերազմը դարերի ընթացկում | ռեժիսոր | |
1918 | Hearts of the World | Աշխարհի սիրտը | ռեժիսոր | |
1919 | The Fall of Babylon | Բաբելոնի անկումը | ռեժիսոր | |
1920 | The Love Flower | Սիրո ծաղիկ | ռեժիսոր | |
1923 | The White Rose | Սպիտակ վարդ | ռեժիսոր | |
1930 | Abraham Lincoln | Աբրահամ Լինկոլն | ռեժիսոր | |
1931 | The Struggle | Պայքար | ռեժիսոր |
Գրականություն
խմբագրել- Ямпольский М. Б. Гриффит и поэтическая традиция.//Западное искусство. XX век. Классическое искусство и современность. М.։ Наука, 1992.- C.232-267. ISBN 5-02-012780-9
Պատկերներ
խմբագրել-
դրվագ «Կոտրված բողբոջներ» ֆիլմից
-
դրվագ «Ազգի ծնունդը» ֆիլմից
-
Գրիֆիթը աշխատասեղանի մոտ
-
Գրիֆիթը նավի վրա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.theyshootpictures.com/griffithdw.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.virtual-history.com/movie/person/1568/dw-griffith
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.amoeba.com/movies/detail/1329/d-w-griffith-father-of-film/
- ↑ 7,0 7,1 7,2 Find A Grave — 1996.
- ↑ Academy Awards Database
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 231)։ |