Դեյվիդ Կարդինալ Բիթոն (նաև Բեթոն կամ Բեթյուն[Ն 1] 1494[1][2][3][…], Ֆայֆ, Շոտլանդիա - մայիսի 29, 1546[4], Սենտ Էնդրյուս, St Andrews, Ֆայֆ, Շոտլանդիա), Սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս և վերջին շոտլանդացի կարդինալը շոտլանդական բարեփոխումից առաջ։

Դեյվիդ Բիթոն
Դիմանկար
Ծնվել է1494[1][2][3][…]
ԾննդավայրՖայֆ, Շոտլանդիա
Մահացել էմայիսի 29, 1546[4]
Մահվան վայրՍենտ Էնդրյուս, St Andrews, Ֆայֆ, Շոտլանդիա
ՔաղաքացիությունFlag of Scotland (1542–2003).svg Շոտլանդիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
ԿրթությունԳլազգոյի համալսարան և Սենթ Էնդրյու համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, կաթոլիկ քահանա և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ John Bethune, 6th of Balfour?[6], մայր՝ Elizabeth Monypenny?[6]
Զբաղեցրած պաշտոններՍբ․ Էնդրյուսի արքեպիսկոպոսների ցանկ, կաթոլիկ արքեպիսկոպոս, աբբա, դեսպան, մոտ կաթոլիկ եպիսկոպոս, կարդինալ, թեմի հովվապետ և Ambassador of Scotland to France?
ԵրեխաներMargaret Bethune?[6], David Bethune, 2nd of Melgund?[6], Alexander Bethune, 1st of Hospitalfield and Carsgownie?[6] և Agnes Bethune?[6]
Commons-logo.svg David Beaton Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

Կարդինալ Բիթոնը բալֆուրցի Ջոն Բիթոնի (Բեթյունի) ու վերջինիս կնոջ՝ բալմուտոցի սըր Դեյվիդ Բոսվելի դուստր Մարիի տասնմեկ երեխաներից վեցերորդ ու ամենակրտսեր որդին էր։ Բալֆուրի Բեթյունները ֆրանսիական ազնվական Բեթյուն տոհմի շոտլանդական շառավիղ Բեթյունների կլանի մասն էին[9]։ Ենթադրվում է, որ կարդինալը ծնվել է 1494 թվականին[10]։ Կրթություն է ստացել սուրբ Էնդրյուսի ու Գլազգոյի համալսարաններում և տասնվեց տարեկանում ուղարկվել Փարիզ, որտեղ ուսումնասիրել է քաղաքացիական և կանոնական իրավունք[11]։ 1519 թվականին Շոտլանդիայի Ջեյմս V թագավորը նրան դեսպան է նշանակել Ֆրանսիայում։

1520 թվականին նրա հորեղբայր, Գլազգոյի արքեպիսկոպոս Ջեյմս Բիթոնը Դեյվիդին նշանակել է Քեմբուսլենգ քաղաքի ծխական քահանա։ 1522 թվականին հորեղբոր՝ սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս դառնալուց հետո վերջինս Արբրոութի առաջնորդի իր տեղը զիջել է իր զարմիկին։ 1525 թվականին Դեյվիդ Բիթոնը վերադարձել է Ֆրանսիայից ու շոտլանդական պառլամենտում զբաղեցրել Արբրոութի լորդ վանահոր տեղը։ 1528 թվականին թագավորը նրան կարգել է գաղտնի կնիքապահ լորդ (անգլ.՝ Lord Privy Seal)[11]։

1533 և 1542 թվականների ընթացքում հանդես է ելել որպես Ֆրանսիայում Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V-ի դեսպան։ Ակտիվ դերակատարում է ունեցել թագավորի ամուսնությանը վերաբերող բանակցություններում, նախ՝ Մադլեն դե Վալուայի, ապա՝ Մարի դե Գիզի հետ[10]։ 1537 թվականին նշանակվել է իր հորեղբոր տեղակալ սուրբ Էնդրյուսում՝ նրան հաջորդելու իրավունքով։

1537 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ի առաջարկությամբ դարձել է Լանգեդոկի եպիսկոպոս և օծվել հաջորդ ամառ։ Ենթադրաբար ձեռնադրվել է նույնպես այդ ժամանակահատվածում։ 1538 թվականին Հռոմի պապ Պողոս III-ի կողմից կարգվել է կարդինալ՝ Ցելիումի բլրում ստանալով «սուրբ Ստեֆան» անունը[11]։ 1539 թվականի փետրվարին կարդինալ Բիթոնը հաջորդել է իր հորեղբորը որպես սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս։ 1544 թվականին դարձել է պապական ներկայացուցիչը Շոտլանդիայում։

Քաղաքականապես Բիթոնը մտահոգված էր ֆրանս-շոտլանդական դաշինքի պահպանմամբ և դեմ էր Շոտլանդիայում բողոքական բարեփոխումների անցկացման հետ կապված անգլիական քաղաքական դիրքորոշումներին։

Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V-ի ու իր մորեղբոր՝ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի միջև հարաբերություններն սկսել էին լարվել, քանի որ վերջինս փորձում էր անջատել Շոտլանդիան Սուրբ Աթոռին իր նվիրվածությունից ու ենթարկել իրեն։ Հենրին երկու հաջորդական դեսպան է ուղարկել Շոտլանդիա՝ Ջեյմսին ստիպելու, որ հետևի իր օրինակին ու հրաժարվի Հռոմի պապի գերիշխանությունից։ Ջեյմս թագավորը հրաժարվել է ներքաշվել Հենրիի պլանների մեջ ու վերջինիս հանդիպելու համար անգամ չի հեռացել իր թագավորությունից։ Երկու թագավորությունների միջև թշնամություն է առաջացել 1542 թվականին։ Շատերը կարդինալին մեղադրում էին Անգլիայի հետ պատերազմի մեջ, որը հանգեցրել է պարտության 1542 թվականի նոյեմբերին Սոլվեյ Մոսի ճակատամարտում[10]։

Մարիի իշխանության օրոքԽմբագրել

 
Կարդինալ Բիթոնի՝ 19-րդ դարի փորագրություն
 
Կարդիանալ Դեյվիիդ Բիթոնի արձանը Շոտլանդիայի ազգային պատկերասրահում
 
Բիթոնն իրեն համարում էր գահի նվիրյալ ծառա։ Այս թագավորական զինանշանը Ֆայֆում գտնվող սուրբ Էնդրյուս ամրոցի նրա հարկբաժնից է

1542 թվականի դեկտեմբերի 14-ին Ջեյմս V-ը վախճանվել է Ֆոլկլենդ պալատում։ Բիթոնը փորձել է դառնալ մանկահասակ միապետ Մարիի խնամակալներից մեկը։ Նա իր պահանջը հիմնավորում էր հանգուցյալ թագավորի ենթադրյալ կտակով, բայց այն կեղծված է համարվել ու Առանի 2-րդ կոմս Ջեյմս Հեմիլթոնն է հռչակվել խնամակալ։ Կտակի պատճենը պահվում էր խնամակալ Առանի մոտ, իսկ այն գործակատարը, որը գրի էր առել թագավորի հրահանգները, ճանաչված նոտար չի եղել[12]։

Խնամակալի հրամանով Բիթոնին հանձնել են լորդ Սեթոնի հսկողությանը[11], բանտարկել Դալկեյթ պալատում, այնուհետև Բլեքնես ամրոցում։ Կարդինալի ձերբկալմանը հաջորդել է պապական արգելքը, համաձայն որի՝ երկրի բոլոր եկեղեցիները պետք է փակվեին ու հաղորդությունների մատուցումը կասեցվեր[13]։

Բիթոնին իշխանությունից հեռացնելուց հետո անգլիամետ կուսակցությունը համոզել է խնամակալ Առանին համաձայնել մանկահասակ թագուհու ամուսնությանը անգլիական արքայազնի հետ, ինչպես նաև բողոքական քարոզիչներ նշանակել։ 1543 թվականին Գրինվիչում կնքված պայմանագրերի համաձայն մի անգլիացի ազնվական իր կնոջ հետ պետք է հոգ տաներ Մարիին մինչև վերջինիս տասը տարեկան դառնալը, որից հետո Մարին պետք է մեկներ Անգլիա ու այնտեղ մնար մինչև ամուսնության ժամանակը գար։ Սակայն Անգլիայի ու Շոտլանդիայի գահերի միավորումը, որը բխում էր այդ համաձայնությունից, հենց սկզբից հակասական էր։ Դրա անգլիակենտրոն քաղաքականությանը դեմ էին Ֆրանսիայի հետ հին դաշինքի կողմնակիցները։ Այս դիմադրությունը մեծացրել է ֆրանսամետների ժողովրդականությունն ու բանտից ազատել Բիթոնին։ 1543 թվականի դեկտեմբերի 13-ին շոտլանդական պառլամենտը մերժել է Գրինվիչի համաձայնագիրը, որի արդյունքում սկսվել է անգլո-շոտլանդական ութնամյա պատերազմ, որը հայտնի է «Կոշտ սիրահետում» անունով[14]։ 1543 թվականին Բիթոնը վերստացել է իշխանությունը, որին նախորդել էր «Գաղտնի դաշինքի» կնքումը։ Անգլիացիները պատասխանել են երկու հարձակմամբ, որոնց համար շատերը մեղադրում էին Բիթոնին։

1545 թվականի դեկտեմբերին Բիթոնը կազմակերպել է բողոքական քարոզիչ Ջորջ Ուիշարտի ձերբակալությունը, դատավարությունն ու մահապատիժը, և նա 1546 թվականի մարտի 28-ին խեղդամահ է արվել ու այրվել[13]։ Սակայն Ուիշարտը շատ հետևորդներ ուներ, որն էլ գրեթե անմիջապես հանգեցրել է կարդինալի սպանությանը[11]։

ՄահԽմբագրել

 
Սուրբ Էնդրյուսի ամրոցը

Կարդինալ Բիթոնի դեմ դավադրություններն սկսել էին շրջանառվել 1544 թվականից ի վեր։ Դավադիրներին առաջնորդում էին Ռոթեսի տիրակալ Նորման Լեսլին ու գրանժեցի Ուիլյամ Քիրքալդին։ Նրանց էր միացել նաև պարկհիլցի Ջոն Լեսլին, որը Ուիշարտի սպանությունից բարկացած ֆայֆեցի կալվածատերերից մեկն էր[15]։ Լեսլին ու Քիրքալդին կարողացել են ընդունելության արժանանալ սուրբ Էնդրյուսի ամրոցում 1546 թվականի մայիսի 29-ի լուսաբացին՝ իրենց ճանապարհին սպանելով մի բեռնակրի։ Հետո նրանք սպանել են կարդինալին ու դիակը խոշտանգելով՝ կախել ամրոցի պատուհաններից մեկից[16]։ Այն ժամանակ լայնորեն ընդունված էր, որ կարդինալի մահը բխում էր Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի շահերից, որը Բիթոնին համարում էր Շոտլանդիայում իր քաղաքականության գլխավոր խոչընդոտ․ կարդինալի մահն, իհարկե, կարևոր նշանակություն է ունեցել բողոքականության վերջնական հաղթանակի հարցում։

Իր մահվան ժամանակ կարդինալ Դեյվիդ Բիթոնը Շոտլանդիայի լորդ-կանցլերն էր, սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոսը և կարդինալ ներկայացուցիչ Շոտլանդիայում[17]։ Նրան հաջորդել է Ջոն Հեմիլթոնը։

Մերիոն ՕգիլվիԽմբագրել

Միջնադարյան մյուս բարձրաստիճան հոգևորականների նման կարդինալ Բիթոնը սիրուհի է ունեցել։

Նրա սիրուհին՝ Մերիոն Օջիլվին, ծնվել է 1500 թվականին ու Էյրլայլի 1-ին լորդ Ջեյմս Օջիլվիի դուստրն էր։ Իր ծնողների մահից հետո նա ղեկավարում էր Անգուսում գտնվող ընտանեկան կալվածքները։ Մոտավորապես 1520 թվականին հանդիպել ու սիրահարվել է Դեյվիդ Բիթոնին։ Նրանք ապրել են Էթի ամրոցում և ունեցել ութ երեխա։ Ըստ Մարգարեթ Սանդերսոնի՝ նրանց հարաբերությունները, որոնք քիչ էին տարբերվում ամուսնականից, վիրավորում էին նրանց, ովքեր լուրջ բարեփոխումներ էին պահանջում եկեղեցու համար, և ովքեր դատապարտում էին այն երկակի ստանդարտները, որոնցով բարձրաստիճան հոգևորականները պատժում էին հոգևորականների ամուսնությունը պաշտպանողներին, մինչդեռ իրենք ապրում էին բացահայտ հարճապահությամբ՝ խախտելով կուսակրոնության օրենքը[18]։

Կարդինալ Բիթոնի ավագ որդին՝ Դեյվիդը, բողոքական է դարձել՝ հետագայում դառնալով Ջեյմս VI-ի արքունիքի կառավարիչը։ Նրա դուստր Մարգարեթն ամուսնացել է Քրոուֆորդի 10-րդ կոմս Դեյվիդ Լինդսեյի հետ, իսկ մյուս դուստր Ագնեսը՝ Ջայթի 4-րդ կոմս Ջորջ Գորդոնի հետ և գրող Ջորջ Բայրոնի նախատատն էր[19]։

Տես նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Lundy D. R. The Peerage
  7. Biographia Britannica (անգլերեն)։ Bathurst։ 1780։ էջ 37։ Վերցված է 29 September 2017 
  8. Eighth Report of the Royal Commission on Historical Manuscripts (անգլերեն)։ Royal Commission on Historical Manuscripts։ 1881։ էջ 304։ Վերցված է 29 September 2017 
  9. Anderson William (1867)։ The Scottish Nation: Or the Surnames, Families, Literature, Honours, and Biographical History of the People of Scotland (անգլերեն)։ Fullarton։ էջ 288։ Վերցված է սեպտեմբերի 29, 2017 
  10. 10,0 10,1 10,2 Կաղապար:Cite CE1913
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Beaton, David»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 582–583 
  12. HMC, 11th Report, part VI, Manuscripts of the Duke of Hamilton, London (1887), pp.205,219-220
  13. 13,0 13,1 Miranda, Salvador. "Beaton, David (1494–1546)", The Cardinals of the Holy Roman Church
  14. Loades, David Michael. John Dudley, Duke of Northumberland, 1504–53. Oxford University Press, 1996. 0-19-820193-1
  15. Merriman, Marcus. "Castilians in St Andrews (act. 1546–1547)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 15 Nov 2013
  16. Lamont, Stewart. "Murder comes to the Archbishop", Christian History and Biography, 1 July 2008
  17. Herkless, John. Cardinal Beaton, Priest and Politician, William Blackwood & sons, Edinburgh, 1891
  18. Sanderson, Margaret H. B., "Ogilvy, Marion (d. 1575)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2005 accessed 15 Nov 2013
  19. Gordons of Gight

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found