Դեյան Լովրեն

խորվաթ ֆուտբոլիստ

Դեյան Լովրեն (խորվ.՝ Dejan Lovren, հուլիսի 5, 1989(1989-07-05)[1][2][3], Զենիցա, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Դեյան Լովրեն
խորվ.՝ Dejan Lovren
Լովրենը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1989(1989-07-05)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Զենիցա, ՀՍՖՀ
Հասակ 188 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 6
Պատանեկան կարիերա
1999-2002 Խորվաթիա Իլյովաց
2002-2004 Խորվաթիա Կառլովաց
2004-2006 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2010 Խորվաթիա Դինամո Զագրեբ 37 (1)
2006-2008   Խորվաթիա Ինտեր Զապրեշիչ 50 (1)
2010-2013 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 72 (2)
2013-2014 Անգլիա Սաութհեմպտոն 31 (2)
2014-ներկա Անգլիա Լիվերպուլ 122 (5)
Ազգային հավաքական
2004-2005 Խորվաթիա Խորվաթիա Մ17 18 (2)
2006 Խորվաթիա Խորվաթիա Մ18 2 (0)
2006-2008 Խորվաթիա Խորվաթիա Մ19 10 (1)
2007-2009 Խորվաթիա Խորվաթիա Մ20 5 (0)
2007-2010 Խորվաթիա Խորվաթիա Մ21 19 (3)
2009-ներկա Խորվաթիա Խորվաթիա 57 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 19-ի, 2019

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Լովրենը սկսել է Դինամո Զագրեբում։ 2010 թվականի հունվարին նա տեղափոխվեց ֆրանսիական Լիոն։ Այստեղ խորվաթը անցկացրեց 3.5 մրցաշրջան և հաղթեց Ֆրանսիայի գավաթը[5]։ 2013 թվականին Լովրենը միացավ Սաութհեմպտոնին[6], որի կազմում 1 մրցաշրջան անցկացնելուց հետո 20 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լիվերպուլ[7]։ Ակումբի կազմում նա 2018-19 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան[8]։

Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Լովրենը նշել է 2009 թվականին[9]։ Հավաքականի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում՝ 2018 թվականին նվաճելով արծաթե մեդալ աշխարհի առաջնությունում[10]։

Ակումբային կարիերա խմբագրել

Դինամո Զագրեբ խմբագրել

Լովրենը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է[11]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի մայիսի 10-ին՝ Վարտեքս Վարաժդինի դեմ խաղում[12]։ Հուլիսի 17-ին նա 2 տարվա վարձավճարով միացավ Խորվաթիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Ինտեր Զապրեշիչին, որտեղ անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Վերադառնալով Դինամո Զագրեբ՝ Լովրենը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[13]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի օգոստոսի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Դոմժալեի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 5-ին՝ Օսիեկի դեմ խաղում[15]։ 2009 թվականի հուլիսի 21-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Փյունիկի դեմ խաղում[16][17]։ Դինամո Զագրեբի կազմում Լովրենը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Օլիմպիկ Լիոն խմբագրել

2010 թվականի հունվարին Լովրենը 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[18][19][20]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի գավաթի Մոնակոյի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հունվարի 31-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[22]։ Իր առաջին գոլը Լիոնի կազմում Լովրենը խփեց նոյեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բենֆիկայի դեմ խաղում[23]։ 2011 թվականի մայիսի 11-ին խորվաթը հեռացվեց խաղադաշտից Օսերի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 39-րդ րոպեին[24]։ 2010-11 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[25]։

 
Լովրենը Օլիմպիկ Լիոնի կազմում 2010 թվականին

2012 թվականի հունվարի 23-ին Լովրենը երկարաձգեց իր պայմանագիրը Օլիմպիկ Լիոնի հետ մինչև 2016 թվականը[26][27][28]։ Մարտի 10-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիլի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[29]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խորվաթը խփեց մարտի 24-ին՝ Սոշոյի դեմ խաղում[30]։ Ապրիլի 28-ին Լովրենը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Կևիյիի դեմ խաղում[31]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[5][32]։ Սեպտեմբերի 16-ին նա գոլ խփեց Այաչոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[33]։ Նոյեմբերի 4-ին խորվաթը գոլային փոխանցում տվեց Մաքսիմ Գոնալոնին Բաստիայի դեմ խաղում, ապա կարմիր քարտ ստացավ հանդիպման 30-րդ րոպեին[34]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Լովրենը անցկացրեց 102 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[35]։s

Սաութհեմպտոն խմբագրել

2013 թվականի հունիսի 14-ին Լովրենը 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Սաութհեմպտոնի հետ[6][36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 8.5 միլիոն ֆունտ ստերլինգ[38][39][40]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[43][44]։ 2014 թվականի հունվարի 18-ին խորվաթը գոլ խփեց Սանդերլենդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[45][46]։ Սաութհեմպտոնի կազմում Լովրենը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[47]։

Լիվերպուլ խմբագրել

2014 թվականի հուլիսի 27-ին 4 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[48]՝ դառնալով Սաութհեմպտոնի երրորդ ֆուտբոլիստը, ով այդ ամռանը տեղափոխվել էր Լիվերպուլ՝ Ադամ Լալլանայից և Ռիկի Լամբերտից հետո[7][49]։ Լովրենի համար ակումբը վճարեց 20 միլիոն ֆունտ ստերլինգ[50][51]՝ դարձնելով խորվաթին Լիվերպուլի պատմության այդ պահին ամենաթանկ պաշտպանը[52][53]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սաութհեմպտոնի դեմ խաղում[54][55]։ Իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ գոլի հեղինակ դառնալով Անգլիայի լիգայի գավաթի Սուոնսիի դեմ հանդիպման վերջին րոպեին և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56][57]։ 2014-15 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[58], սակայն կատարեց մի շարք սխալներ[59], ինչի պատճառով նա ընդգրկվեց Պրեմիեր Լիգայի տարվա վատագույն տրանսֆերների շարքում[60][61][62]։

 
Լովրենը Լիվերպուլի կազմում 2014 թվականին

2015-16 մրցաշրջանում Լովրենը սկսեց ավելի լավ հանդես գալ, և Liverpool Echo-ն նկարագրեց նրան որպես «զուսպ և հանգիստ առաջնորդ դաշտում»[63]։ 2016 թվականի ապրիլի 14-ին խորվաթը գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[64][65]։ Մայիսի 18-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում[66], սակայն Լիվերպուլը պարտվեց 1-3 հաշվով[67][68]։ Սեպտեմբերի 16-ին Լովրենը գոլ խփեց Չելսիի դեմ խաղում[69][70]։ 2017 թվականի ապրիլի 28-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[71][72][73][74]։ 2016-17 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[75]։

2017 թվականի դեկտեմբերի 17-ին Լովրենը գոլ խփեց Բորնմուտի դեմ խաղում[76]՝ օգնելով Լիվերպուլին դառնալ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին թիմը, որը չորս արտագնա հաջորդական հանդիպում հաղթեց 3 կամ ավելի գոլերի տարբերությամբ[77][78]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի հունվարի 14-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[79][80]։ Մայիսի 26-ին խորվաթը գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[81], սակայն Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[82][83]։ 2017-18 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[84]։

2018-19 մրցաշրջանում Լովրենը կորցրեց իր դիրքը Լիվերպուլի հիմնական կազմում՝ զիջելով այն Վիրջիլ Վան Դեյկին, Ժոել Մատիպին և Ջո Գոմեսին[85][86]։ Թեև խորվաթը խաղադաշտ դուրս չեկավ այս խաղում[87], Լիվերպուլը հաղթեց Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում պարտության մատնելով Տոտենհեմ Հոտսպուրին[8][88]։

 
Լովրենը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Լովրենը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[89]։ Խորվաթիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2009 թվականի հուլիսի 29-ին Բելառուսի դեմ խաղի համար[90][91][92], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[93]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Կատարի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի հավաքականի կազմում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Մալթայի դեմ խաղում[94][95]։

Լովրենը ընդգրկվեց Խորվաթիայի՝ Եվրո 2012-ի համար նախնական կազմում[96], սակայն դուրս մնաց վերջնական թիմից վնասվածքի պատճառով[97][98][99][100]։ 2013 թվականի մարտի 26-ին նա գոլ խփեց Ուելսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[101]։ 2014 թվականին Լովրենը մասնակցեց աշխարհի առաջնությանը[102][103]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում[104], սակայն Խորվաթիան դուրս մնաց խմբային փուլից[105]։ Հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչի հետ վատ հարաբերությունների պատճառով Լովրենը չհայտավորվեց Եվրո-2016-ին[106][107]։

2018 թվականի հունիսի 4-ին Լովրենը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[108][109]։ Նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց առաջնության բոլոր հանդիպումներին[110]։ Խորվաթիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[10][111]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[112][113]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Լովրենը գոլի հեղինակ դարձավ Սլովակիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[114][115]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[116]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2005–06 Պրվա Լիգա 1 0 0 0 0 0 1 0
2008–09 22 1 8 1 8 1 38 3
2009–10 14 0 4 0 11 1 29 1
Ընդհանուր 37 1 12 1 19 2 0 0 68 4
Ինտեր Զապրեշիչ (վարձավճար) 2006–07 Դրուգա Լիգա 21 0 4 0 25 0
2007–08 29 1 2 0 31 1
Ընդհանուր 50 1 6 0 0 0 0 0 56 1
Օլիմպիկ Լիոն 2009–10 Լիգա 1 8 0 1 0 0 0 1 0 10 0
2010–11 28 0 2 0 6 1 1 0 37 1
2011–12 18 1 3 0 8 0 2 0 31 1
2012–13 18 1 0 0 5 0 1 0 24 1
Ընդհանուր 72 2 6 0 19 1 5 0 102 3
Սաութհեմպտոն 2013–14 Պրեմիեր Լիգա 31 2 0 0 0 0 31 2
Լիվերպուլ 2014–15 26 0 4 0 6 0 2 1 38 1
2015–16 24 0 1 0 10 1 4 0 39 1
2016–17 29 2 0 0 3 0 32 2
2017–18 29 2 0 0 14 0 0 0 43 2
2018–19 13 1 1 0 3 0 1 0 18 1
2019–20 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 122 5 6 0 33 1 11 1 172 7
Կարիերայի ընդհանուր 312 11 30 1 71 4 16 1 429 17

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[116]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2009 2 0
2010 3 0
2011 8 1
2012 1 0
2013 9 1
2014 7 0
2016 1 0
2017 6 0
2018 13 0
2019 7 1
Ընդհանուր 57 3

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 2, 2011 Ազգային մարզադաշտ, Տա' Քալի, Մալթա   Մալթա 3–1 3–1 Եվրո 2012 Որակավորում
2. Մարտի 26, 2013 Լիբերտի մարզադաշտ, Սուոնսի, Ուելս   Ուելս 1–1 2–1 ԱԱ 2014 Որակավորում
3. Սեպտեմբերի 6, 2019 Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա   Սլովակիա 4–0 4–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Դինամո Զագրեբ

Ինտեր Զապրեշիչ

Օլիմպիկ Լիոն

Լիվերպուլ

Միջազգային խմբագրել

Խորվաթիա

Անհատական խմբագրել

  • ՖԻՖԱ տարվա չորրորդ լավագույն խորհրդանշական հավաքական. 2018[121]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Croatia - D. Lovren - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Lyon wins Coupe de France over Quevilly». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «Saints Land Lovren». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 «Liverpool sign Dejan Lovren from Southampton for £20m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  8. 8,0 8,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 «Croatia - Qatar, Oct 8, 2009 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. 10,0 10,1 10,2 «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  11. «Profile: The Dejan Lovren story so far». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. «NK Varazdin - GNK Dinamo Zagreb, May 10, 2006 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  13. Ralph, Vincent (2013 թ․ հունիսի 15). «Five facts about Southampton's new signing Dejan Lovren». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. «GNK Dinamo Zagreb - NK Domzale, Aug 6, 2008 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. «GNK Dinamo Zagreb - NK Osijek, Oct 5, 2008 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. «GNK Dinamo Zagreb - FC Pyunik Erewan, Jul 21, 2009 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. ««ԴԻՆԱՄՈ»-«ՓՅՈՒՆԻԿ»` 3:0». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  18. «Official: Olympique Lyon Sign Dinamo Zagreb Defender Dejan Lovren | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. «Lyon signs defender Lovren from Zagreb». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «Lyon signs Croatia defender Dejan Lovren from Dinamo Zagreb». GuelphMercury.com (կանադական անգլերեն). 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «AS Monaco - Olympique Lyon, Jan 24, 2010 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. «Olympique Lyon - Paris Saint-Germain, Jan 31, 2010 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. «SL Benfica - Olympique Lyon, Nov 2, 2010 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. «AJ Auxerre - Olympique Lyon, May 11, 2011 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  25. «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  26. UEFA.com (2012 թ․ հունվարի 23). «Lovren signs new contract at Lyon». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  27. 161385360554578 (2012 թ․ հունվարի 23). «Lyon star ends Liverpool speculation by penning new deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  28. «Lovren signs new deal». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  29. «Olympique Lyon - LOSC Lille, Mar 10, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  30. «Olympique Lyon - FC Sochaux-Montbéliard, Mar 24, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. «Olympique Lyon - US Quevilly-Rouen Métropole, Apr 28, 2012 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  32. «Lyon win French Cup final». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  33. «Olympique Lyon - AC Ajaccio, Sep 16, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  34. «Olympique Lyon - SC Bastia, Nov 4, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  35. «Southampton swoop for Lyon's Croatia defender Lovren». Reuters (անգլերեն). 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  36. «Southampton sign Croatian defender Dejan Lovren from Lyon» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  37. Association, Press (2013 թ․ հունիսի 14). «Southampton sign £6.8m Croatian Dejan Lovren on four-year contract». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. «Southampton splash £8.5m on promising Lyon defender Lovren». Mail Online. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  39. «Lovren gets 'dream' Premier League move». ESPN.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  40. «Southampton sign Lovren from Lyon | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  41. «West Bromwich Albion - Southampton FC, Aug 17, 2013 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  42. «West Brom 0-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  43. «Liverpool FC - Southampton FC, Sep 21, 2013 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  44. Anfield, Paul Wilson at (2013 թ․ սեպտեմբերի 21). «Liverpool 0-1 Southampton | Premier League match report». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  45. «Sunderland AFC - Southampton FC, Jan 18, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  46. «Sunderland 2-2 Southampton» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  47. «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  48. «Dejan Lovren seals Liverpool transfer». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  49. UEFA.com (2014 թ․ հուլիսի 27). «Lovren follows Lambert and Lallana to Liverpool». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  50. «Transfer news: Liverpool sign Croatia defender Dejan Lovren from Southampton». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  51. Sport, Telegraph (2014 թ․ հուլիսի 28). «Dejan Lovren joins Liverpool in £20 million transfer from Southampton» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  52. «Lovren Becomes Most Expensive Defender in Liverpool History». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  53. «Dejan Lovren completes move from Southampton to Liverpool for £20m». Mail Online. 2014 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  54. «Liverpool FC - Southampton FC, Aug 17, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  55. «Liverpool 2-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  56. «Liverpool FC - Swansea City, Oct 28, 2014 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  57. «Liverpool 2-1 Swansea City» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  58. «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  59. Lewis, Darren (2014 թ․ դեկտեմբերի 12). «Dejan Lovren's Liverpool future in doubt as teammates lose faith in defender after dismal start». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  60. «20 worst Premier League signings of the 2014/15 season» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 21. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  61. Greene, Laura. «Worst XI of 2014/15 Premier League Signings». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  62. «20 worst Premier League signings of the 2014/15 season». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  63. Pearce, James (2016 թ․ մայիսի 7). «Lovren's transformation epitomises Liverpool progress under Klopp». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  64. «Liverpool FC - Borussia Dortmund, Apr 14, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  65. Anfield, Andy Hunter at (2016 թ․ ապրիլի 15). «Liverpool's Lovren sinks Borussia Dortmund in remarkable comeback». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  66. «Liverpool FC - Sevilla FC, May 18, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  67. 67,0 67,1 Steinberg, Jacob (2016 թ․ մայիսի 18). «Sevilla beat Liverpool 3-1 to claim Europa League title – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  68. «Liverpool 1-3 Sevilla» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  69. «Chelsea FC - Liverpool FC, Sep 16, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  70. «Chelsea vs Liverpool: As it happened». The Independent (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  71. «Dejan Lovren signs new long-term Liverpool contract». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  72. «Dejan Lovren: Liverpool centre-back signs new deal until 2021». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  73. Bascombe, Chris (2017 թ․ ապրիլի 28). «Dejan Lovren signs new Liverpool contract to remain at Anfield until 2021». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  74. «Dejan Lovren signs new long-term Liverpool contract on £100,000-a-week». The Independent (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  75. «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  76. «AFC Bournemouth - Liverpool FC, Dec 17, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  77. «Liverpool set record with win at AFC Bournemouth». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  78. «Liverpool news: Jurgen Klopp's side make history with record away day goal tally after 4-0 win at Bournemouth | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  79. «Liverpool FC - Manchester City, Jan 14, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  80. «Lovren: Being Liverpool captain was an honour». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  81. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  82. 82,0 82,1 Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  83. Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  84. «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  85. «Who should partner Virgil van Dijk in Liverpool's defence?». Mail Online. 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  86. «Dejan Lovren Or Joe Gomez: Who Is The First Choice Centre Back For Liverpool Under Klopp?». The 4th Official (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  87. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  88. 88,0 88,1 «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  89. Soldo, Ivan. «World Football: Dejan Lovren Is the Future of Croatian Football». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  90. «Croatia squad for Belarus qualifier». FourFourTwo (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  91. agencies, Telegraph staff and (2009 թ․ հուլիսի 29). «Croatia welcome back Arsenal's Eduardo after long injury lay-off» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  92. «Eduardo returns to Croatia squad for Belarus qualifier». Zee News (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  93. «Belarus - Croatia, Aug 12, 2009 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  94. «Malta - Croatia, Sep 2, 2011 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  95. «Croatia beats Malta 3-1 in Euro 2012 qualifying». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  96. NDTVSports.com. «Croatia unveil provisional 27-man Euro squad | Football News». NDTVSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  97. «Injured Lovren left out of final Croatia squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  98. «Lovren left out for Croatia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  99. «Euro 2012: Duo miss out on a place in Croatia's Euro squad» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  100. «Croatia Euro 2012 squad sees Lovren and Kalinic miss out». Mail Online. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  101. «Wales - Croatia, Mar 26, 2013 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  102. Staff, Guardian (2014 թ․ հունիսի 5). «Croatia squad for 2014 World Cup: the 23 chosen by Niko Kovac». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  103. Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Croatia World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  104. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Croatia». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  105. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Groups». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  106. UEFA.com. «Čačić looks to Croatia youth as Lovren misses out - UEFA EURO - News - UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  107. «Dejan Lovren has been omitted from Croatia's Euro 2016 squad over a row with the coach». The Independent (անգլերեն). 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  108. «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  109. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  110. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Dejan LOVREN - Dejan Lovren - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  111. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  112. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  113. «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  114. «Slovakia - Croatia, Sep 6, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  115. Carne, Ron (2019 թ․ սեպտեմբերի 7). «Video: Dejan Lovren heads home goal for Croatia in comfortable win over Slovakia». CaughtOffside (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  116. 116,0 116,1 «Dejan Lovren». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  117. «League Table 1. HNL Season 2008/09 Croatia - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  118. «Video: Dinamo iz penala sačuvao kup». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  119. «Croatia 2006/07». www.rsssf.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  120. Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  121. Beaard, Raymond. «World 11: the reserve teams for 2017-18». FIFPro World Players' Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյան Լովրեն» հոդվածին։