Դեմիրբուլաղի մզկիթ

չպահպանված մզկիթ Երևանում

Դեմիրբուլաղի մզկիթ, շիա իսլամական մզկիթ Երևանի Դեմիրբուլաղ թաղամասում։ Ըստ Բորիս Մեհրաբովի 1911 թվականի քարտեզի[1]՝ գտնվել է Սև շուկայի հարևանությամբ՝ ենթադրաբար այսօրվա Գրիբոեդովի արձանի դիմային մասում (Ռոսիա կինոթատրոն)։ Հայտնի է նաև Հաջի Իմամ Վերդի մզկիթ ու Քյոռփուղուլաղ մզկիթ անուններով[2]։

Դեմիրբուլաղի մզկիթ
Տեսակմզկիթ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել է1909
Կարգավիճակավերված
Ճարտարապետություն
Ոճպարսկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվել է 1909 թվականին՝ լինելով Երևանի ամենանոր մզկիթը։ Ունեցել է մեկ մեծ ու մեկ փոքր գմբեթ։ Մինարե չի ունեցել։

Առ 1954 թվականը գործել է, ինչի մասին վկայում է Դեմիրբուլաղի մզկիթի խորհրդի նախագահ Ֆարաջևի ցավակցական նամակը Էջմիածնին՝ Գևորգ Զ Նորնախիջևանցի կաթողիկոսի մահվան կապակցությամբ[3]։

Քանդվել է 1958 թվականին[2]՝ քաղաքում շինարարական աշխատանքների ու Տիգրան Մեծի պողոտայի լայնացման աշխատանքների ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mehrabyan, Boris (2014 թ․ փետրվարի 3), Հայերեն։ Երևանի գլխավոր հատակագիծը 1906-1911թթ., հեղինակ՝ Բորիս Մեհրաբով (Մեհրաբյան) (1870-1936) English: Yerevan city map 1906-1911, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին
  2. 2,0 2,1 Hovsepian, Շահէն Յովսէփեան Shahen. «Երեւան քաղաքի պատմութիւնը The history of Yerevan city» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոս նորին Ս․ Օծություն Տ․Տ․ Գևորգ Զ Հայրապետի դառնակից մահվան առթիվ գերագույն հոգևոր խորհրդի անունով ստացված ցավակցական հեռագրերն ու գրությունները» (PDF). Բաց Մատչելիության պորտալ․ Էջմիածին. 1954. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019-ին.