Դեղոյնի խաչքար (Մայր Աթոռ)

Դեղոյնի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.5)[1]։

Դեղոյնի խաչքար
Դեղոյնի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Դեղոյնին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Ինիսարն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1148 թվական
Զարդաքանդակի նկարագրությունՔանդակները բացակայում են։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
Քարտեզ
Քարտեզ
 1148 khatchkar in Vagharshapat‎ Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։ Կանգնեցված է պատվանդանին։ Կանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում։

Վիմական արձանագրություն խմբագրել

Միատող վիմական արձանագրությունը երիզում է ողջ խաչքարը[2][3].

Թ[ՎԻՆ] ՇՂԷ. (1148), ԽԱՉՍ ԴԵՂՈՅՆԱ [Է], ՈՐ ՍՊԱՆԻՆ, ՍԲ [ԽԱՉՍ] ԻՆԻՍԱՐԻՆ ՅԻՇԵԱ Ի ՔՍ։

Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել է Ինիսարն, ի հիշատակ սպանվածծ Դեղոյնի։ Խաչքարը կանգնեցվել է 1148 թվականին։

Այլ տեղեկատվություն խմբագրել

  • Համաձայն պատվանդանին փակցված ցուցանակի՝ խաչքարը ծագումով Գլաձորից է և կրում է 1279 թվականը, մինչդեռ ըստ վիմագրի` այն կերտվել է 1148 թվականին (հավանաբար այլ ցուցանակ է փակցված)[2]։
  • Եռաստիճան պատվանդանին կանգնած հիմնախաչի խաչաթևերի հատման կետում առկա է հավասարաթև խաչ։ Նման օրինակ խաչ է պատկերված նաև արձանագրության մեջ` «ՍԲ» բառից հետո, որը հավանաբար «ԽԱՉՍ» բառի խորհրդանշման մի ձև է[2]։
  • «Ինիսար» անձնանվան այլ հիշատակություններ հայտնի չեն[2]։
  • Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքից Մայր Աթոռ տեղափոխվել է նաև Քուրդաշահի խաչքարը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել