Դեղնածաղիկ անդրկովկասյան

բույսերի տեսակ
Դեղնածաղիկ անդրկովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Genisteae
Ցեղ Օրոճ (Genista)
Տեսակ Դեղնածաղիկ անդրկովկասյան (G. transcaucasica)
Միջազգային անվանում
Genista transcaucasica

Դեղնածաղիկ անդրկովկասյան (լատին․՝  Genista transcaucasica), բակլազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ կիսաթփիկ է, 20—30 սմ բարձրությամբ։ Առաջացնում է խիտ, մազմզուկապատ ցողուններ, որոնց մի մասն ամեն տարի չորանում է։ Տերևները գծանշտարաձև են, 2—2,2 սմ երկարությամբ և 2—3 մմ լայնությամբ, սրածայր, խիտ մազմզուկապատ կամ գրեթե մերկ։ Ծաղիկները դեղին են, հավաքված բազմաթիվ ողկույզներում։ Ունդերը մերկ են։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Չափազանց լուսասեր է, պահանջկոտ է խոնավության նկատմամբ, գերադասում է հզոր, սննդանյութերով հարուստ, պարարտ հողերը, բավականին ցրտադիմացկուն է։ Բազմանում է սերմերով, որոնք աչքի են ընկնում բարձր ծլունակությամբ։ Բնափայտը դեղնավուն է, պրակտիկ կիրառում չունի։ Էկոլոգիական խումբը՝ 9:

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Կովկասում։ Հայաստանի պայմաններում տարածված է Զանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է միջին լեռնային գոտում, թփուտներում և անտառների եզրերին, կավային լանջերի վրա։ Մշակության հնարավոր շրջանները' 3, 6—10, 12—14, 17-32:

Կիրառություն խմբագրել

Հնուց ի վեր օգտագործվում է որպես ներկաբույս։ Հրաշալի կեր է այծերի և ոչխարների համար։ Արժեքավոր մեղրատու է։ Պիտանի է կանաչապատման համար (հատկապես քարապարտեզներում և ալպինարիաներում)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (39)։