Բացել գլխավոր ցանկը

Դեղձերով աղջիկը (ռուս.՝ Девочка с персиками), Վալենտին Սերովի 1887 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Picto infobox artiste.png
Դեղձերով աղջիկը
«Девочка с персиками»
Walentin Alexandrowitsch Serow Girl with Peaches.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎալենտին Սերով
տարի1887
բարձրություն91
լայնություն85
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Girl with peaches (Serov) Վիքիպահեստում

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Կտավը ստեղծվել է Աբրամցևում, Սավա Մամոնտովի կալվածքում։ Կտավում պատկերված է 12-ամյա Վեռա Մամոնտովան։ Աղջիկը նստած է սեղանի մոտ՝ հագին մուգ թանաքագույն ժապավենով վարդագույն բլուզ, սեղանին դրված է դանակ, դեղձեր և տերևներ։

Կտավում պատկերված է Աբրամցևում Մամոնտովների կալվածքի հյուրասենյակը։ 1871 թվականին Մամոնտովները գնել էին դեղձերով կալվածքը։ Աբրամցևում Սերովն առաջին անգամ եղել է 1875 թվականին, ուր նա այցելել էր իր կոմպոզիտոր մոր հետ։

1887 թվականի օգոստոսին 11-ամյա Վեռա Մամոնտովան, տուն մտնելով վերցնում է դեղձը և նստում սեղանի մոտ։ Սերովը, ով այդ պահին այդտեղ էր, առաջարկում է նկարել աղջկան։ 22-ամյա Սերովը շուրջ երկու ամիս ամեն օր նկարել է Վեռային։ Սերովը նկարը նվիրում է Վեռա Մամոնտովայի մորը՝ Ելիզավետա Մամոնտովային։ Կտավը երկար ժամանակ պահպանվել է Աբրամցևում՝ այն սենյակում, որտեղ ստեղծվել էր, հետագայում տեղափոխվել է Տրետյակովյան պատկերասրահ, իսկ Աբրամցևում կախված է նկարի կրկնօրինակը[1]։

1888 թվականին «Դեղձերով աղջիկը» կտավի համար Վալենտին Սերովն արժանացել է Մոսկվայի արվեստասեր հասարակության մրցանակի։

ՄոդելըԽմբագրել

Կտավում պատկերված է Վեռա Սավվայի Մամոնտովան (1875, հոկտեմբերի 20 - 1907, դեկտեմբերի 27

1903 թվականի նոյեմբերին Մոսկվայում ամուսնացել է Ալեքսանդր Սամարինի հետ։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո հաստատվել են Բոգորոդսկում։ Ունեցել են երեք երեխա.

  • Որդին՝ Յուրի (1904-1965)
  • Դուստրը՝ Ելիզավետա, ամուսնական ազգանունը՝ Չերնիշևա (1905-1985)
  • Որդին՝ Սերգեյ (1907-1913)

Ամուսնությունից հինգ տարի անց, 1907 թվականի դեկտեմբերին 32 տարեկանում հիվանդացել է թոքաբորբով և երեք օր անց մահացել։ Թաղված է Աբրամցևի Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ։

ԳրականությունԽմբագրել

  • Митрофанова Е. Н. Вера Саввишна Мамонтова - «Девочка с персиками» /Е. Н. Митрофанова//Отчина - 2002 .-№ 1.- С.31-33
  • Митрофанова Е. Н. История продажи и покупки портрета Веры Саввишны Мамонтовой, написанного В. А. Серовым /Е. Н. Митрофанова//Отчина - 2002 .-№ 1.- С.34-35
  • Орлова Л.Три поколения фабрикантов Сапожниковых/Л.Орлова.-//Подмосковный летописец.-2008.-№ 4(12).- С.74-81
  • [1]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել