Դեղին Քրիստոս (նկար)

Պոլ Գոգենի նկար

«Դեղին Քրիստոս» (ֆր.՝ Le Christ jaune), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 91,1 × 74,3 սմ։ «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ-Նոքս պատկերասրահում (Բուֆֆալո, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ

Picto infobox artiste.png
Դեղին Քրիստոս
Paul Gauguin - Le Christ jaune (The Yellow Christ) - 1946-4 - Albright–Knox Art Gallery.tiff
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1889
բարձրություն91,07 սանտիմետր[1]
լայնություն73,34 սանտիմետր[1]
ստեղծման վայրPont-Aven?
ստեղծման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
ուղղությունսիմվոլիզմ և կլուազոնիզմ
ժանրհոգևոր արվեստ և կենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էՕլբրայթ-Նոքս պատկերասրահ
հավաքածուՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[2]
հիմնական թեմաՀիսուսի խաչելություն
կայք
Le Christ jaune (Paul Gauguin) Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

Պոլ Գոգենն առաջին անգամ Պոնտ Ավեն այցելեց 1886 թվականին։ Նկարչի ստեղծագործության Բրետանական ժամանակահատվածը, որտեղից կատարել է այցելություններ դեպի Առլ՝ Վինսենթ վան Գոգին, բնութագրվում է մի քանի կրոնական թեմաների ստեղծմամբ, այդ թվում և «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունը։ ֆրանսիացի գրող Օկտավ Միրբոն այս կտավն անվանել է «կաթոլիկ պատարագի, հնդկական մեդիտացիայի, գոթական հերյուրանքի և նուրբ սիմվոլիզմի բարբարոսական սուր խառնուրդ»[3]։

ՆկարագիրԽմբագրել

«Դեղին Քրիստոս» ստեղծագործության մեջ ցավահար Հիսուս Քրիստոսը պատկերված է երեք բրետոնացի գյուղացի կանանց շրջապատւմ։ Վերջիններս հագել են ազգային ավանդական հանդերձանք, որոնք բնորոշ են 19-րդ դարի վերջին։ Խաչված Քրիստոսի հետին պլանում Պոլ Գոգենը նկարել է տիպիկ ֆրանսիական գյուղական բնապատկեր։ Հանգստությունը, որը տարածվում է երկնքում, կանանց խոնարհ, խաղաղ նստելաձևերը, հագեցած դեղին «արևային» լանդշաֆտը, աշնանային կարմիր տերևներով ծառերը, գյուղացին, ով հեռվում զբաղված է իր գործով, կարծես կապ չունեն խաչի վրա տեղի ունեցած ողբերգության հետ։ Վերոնշյալները կտրուկ կերպով հակադրության մեջ են գտնվում Հիսուս Քրիստոսի հետ, որի դեմքին արտացոլված է չարչարանքի այն մակարդակը, որը սահմանակցում է ապատիայի, անտարբերության հետ։

Անսահման չարչարանքը, որն արտացոլված է Հիսուս Քրիստոսի դեմքին, հակադրության մեջ է գտնվում մարդկանց անհոգ վիճակի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությոնԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել