«Դելֆտի բակը» (հոլ.՝ De binnenplaats van een huis in Delft), նիդերլանդացի նկարիչ Պիտեր դե Հոոխի նկարներից, Հոլանդիայի գեղանկարչության ոսկե դարի ներկայացուցիչներից։

Դելֆտի բակը
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր դե Հոոխ[1]
տարի1658
բարձրություն74 սանտիմետր
լայնություն60 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
https://www.wga.hu/html/h/hooch/2/14hooch.html կայք
Ծանոթագրություններ
 The Courtyard of a House in Delft Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

«Դելֆտի բակը» նկարում հստակ պատկերված է Հոոխի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղային ճարտարապետությունը։ Թվում է, որ շենքերը և ներսի բակը կերպարներից ավելի կարևոր են։ Դռան վրայի քարե ցուցանակը ի սկզբանե գտնվում էր Դելֆտի Իերոնիմուսիդեյլ (Hieronymusdale) վանքի մուտքի մոտ։ Այն ասում է. «Սա Սուրբ Հիերոնիմոսի արահետն է, եթե դու ցանկանում ես հասնել համբերության և հաշտության։ Այդ իսկ պատճառով մենք սկզբում իջնենք, որպեսզի այնուհետև բարձրանանք»։ Վանքի փակումից հետո ցուցանակը տեղափոխեցին այգու պատի վրա։ Նկարում պատկերված են նաև 2 կանանց կերպարներ՝ «Հոլանդիայի տան կահավորանքը» (1658), իսկ սև ու կարմիր հագած կինը կա «Հաց բերող տղան» (1663) նկարում։

Կոմպոզիցիաների հաջող միացումները փոքր դետալների հետ ստեղծում են գրավիչ ազդեցություն։ Ներդաշնակության ընդհանուր տպավորությունը խախտվում է այնպիսի դետալներով, ինչպիսիք են աջ հատվածի աղյուսե պատի հնությունը, որը համեմատվում է նկարի ձախ հատվածի տան հետ, ինչպես նաև միջանցքի կամարը և բակի կրկնակի հեռանկարը։ Բնություն, որը ներկայացված է տանիքի տակ թմբի և խաղողի վազի տեսքով դուրս է գալիս դեպի բակ։ Այսպիսով նկարիչը ստեղծում է ինտիմ-քաղաքային պատկեր, որը դարձավ հոլանդական արվեստի հիմնական թեմաներից մեկը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
 
«Գինի խմող երկու տղամարդ և կին տաղավարում»
  • «Դելֆտի բակը» նկարը հիշատակվում է Դերեկ Մահունի բանաստեղծություններից մեկում[3]։
  • Այդ նույն բակը որոշ փոփոխություններով գտնվում է նաև Հոոխի նկարներից մեկում՝ «Գինի խմող երկու տղամարդ և կին տաղավարում», որը գրվել է 1658 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/264276
  2. 2,0 2,1 http://www.nationalgallery.org.uk/paintings/pieter-de-hooch-the-courtyard-of-a-house-in-delft
  3. Courtyards in Delft, 1981. Gallery Press. Detailed in Brown, Terence. The Literature of Ireland: Culture and Criticism, Cambridge University Press, 2010. ISBN 978-0-521-13652-5

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել