Դելֆինի պատմությունը 2 (անգլ.՝ Dolphin tale 2), «Դելֆինի պատմությունը» ֆիլմի շարունակությունը, ընտանեկան մելոդրամա, որը պատմում է Վինտեր դելֆինի մասին։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին։

Դելֆինի պատմությունը 2
անգլ.՝ Dolphin Tale 2
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…] և մանկական ֆիլմ
Թվական2014, հոկտեմբերի 9, 2014[4] և սեպտեմբերի 25, 2014[5][6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլզ Մարտին Սմիթ[2][7][8][…]
ՊրոդյուսերՌոբերտ Էնջելման
Սցենարի հեղինակՉարլզ Մարտին Սմիթ
ԴերակատարներԷշլի Ջադ[3][8][9][…], Օսթին Հայսմիթ[9], Օսթին Սթոուել[9][10], Բեթանի Համիլթոն[9][10], Կառլոս Գոմես[9], Դենիս Արնդտ[9], Հարրի Քոնիք կրտսեր, Ջուլիա Ուինթեր, Քրիս Քրիստոֆերսոն[8][9][10][…], Մորգան Ֆրիման[3][7][8][…], Նաթան Գեմբլ[3][9][10][…], Ջուլիանա Հարքավի և Չարլզ Մարտին Սմիթ
ՕպերատորԴերին Օկադա
ԵրաժշտությունՌեյչել Փորթման
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրՖլորիդա
ԿինոընկերությունAlcon Entertainment
Տևողություն107 րոպե
ՆախորդԴելֆինի պատմությունը
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Առաջին ֆիլմի իրադարձություններից մի քանի տարի անց Վինտերի խորթ մայրը՝ ծեր Պանաման, վախճանվում է։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության օրենքների համաձայն, Վինտերին չի կարելի պահել մենակ, որի համար ծովային կենդանիների հիվանդանոցի թիմն ունի 30 օր, որպեսզի նրա համար ընկեր գտնի, հակառակ դեպքում դելֆինը կտեղափոխվի մեկ այլ ակվարիում։ Վինտերը կորցնում է հետաքրքրությունը կյանքի հանդեպ և դադարում է սնվել։ Նա ընկճված է և չի ցանկանում հագնել պոչը։ Հերթական անգամ՝ նոր պոչի չափսերը վերցնելու ժամանակ, նա ուժեղ հարվածում է Սոյերին և վերջինիս արգելում են լողալ դելֆինի հետ։ Հեյզելը, տեսնելով ընկերոջ և դելֆինի տանջանքները, լողավազանը մաքրելիս բաց է թողնում Վինտերին և Սոյերը լողում է նրա հետ։ Դելֆինը վերադառնում է կյանք։ Բայց գալիս է մի նամակ այն մասին, որ Վինտերին շուտով կտեղափոխեն Տեխաս։

Ֆիլմի սկզբում ցուցադրվում է, որ ակվարիում են բերում ափ նետված դելֆին Մենդիին։ Նա այրվածք է ստացել և հիվանդ են նրա թոքերը։ Բժիշկ Մաքքարթին, Հեյզելը և Սյոերը, իսկ ավելի ուշ ակվարիումի մյուս կամավորները, ցանկանում են նրանց պահել միասին։ Այնուամենայնիվ դելֆինը ապաքինվում է և անցնում վերջին՝ ինքնուրույն ձուկ բռնելու փուլը։ Բժիշկ Մաքքարթին որոշում է կայացնում բաց թողնել առողջ դելֆինին։ Հեյզելը բարկացած է հոր վրա․ Վինտերին կարող են վերցնել։ Մենդիին ամեն դեպքում ազատ են արձակում, և իր խումբը նրան դիմավորում է հերոսի նման՝ ուրախանալով իրենց ցեղակցով։ Բայց ակվարիումն ունի նոր հարց․ ինչպե՞ս գտնել ընկեր համընդհանուր սիրեցյալի համար։

Այս ընթացքում զուգահեռաբար ընթանում է պատմությունը այն մասին, որ Սոյերին 3 ամսով հրավիրում են ուսուցողական ծրագրի՝ ծովում ծանոթանալու վայրի դելֆինների կյանքի հետ։ Բոլորը համաձայն են, բայց նա չի կարող սիրեցյալին թողնել ճակատագրի քմահաճույքին և ձգձում է որոշումը։ Իր պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ, բժիշկ Մաքքարթիին հաղորդում են, որ գտել են փոքրիկ դելֆին։

Նրան արագ հասցնում են ծովային հիվանդանոց։ Կենդանուն հաջողվում է փրկել և խնամել։ Նա ստանում է Հոուփ (Հույս) անվանումը։ Քանի որ նա շատ վաղ տարիքում էր հայտնվել ակվարիումում, նրան չէին կարող ազատ արձակել։ Հոուփը չէր կարող ինքնուրույն որս անել։ Նրա մայրը դա չէր սովորեցրել։ Վինտերի մոտ հայտնվում է զույգ, սակայն, առաջին շրջանում դելֆինները չեն կարողանում գտնել ընդհանուր լեզու։ Հոուփը չէր հասկանում Վինտերի պոչի բացակայությունը և նրա անբնական շարժումները։ Շուտով ամեն ինչ կարգավորվում է՝ շնորհիվ նոր պոչի, որը Վինտերը համաձայնում է հագնել։ Ֆիլմը ավարտվում է, երբ Սոյերը հանգիստ էր սիրեցյալների կյանքի համար և հաշվի առնելով նրանց թույլտվությունը, ծրագրով մեկնում է՝ խոստանալով վերադառնալ, իսկ Հեյիզելը նրա համար հրաժեշտի հաճելի անակնկալ է պատրաստում․ համատեղ լուսանկար դելֆինների հետ։

Դելֆինների ավանդական պատմությանը զուգահեռ ընթանում է կրիայի և հավալուսն Ռուֆուսի պատմությունը, որը միշտ ինչ-որ բան ինչ-որ տեղ է քարշ տալիս։

Դերերում խմբագրել

  • Մորգան Ֆրիման - բժիշկ Կամմերն ՄակԿարտի
  • Էշլի Ջադ - Լորեան Նելսոն
  • Նատան Գեմբլ - Սոեր Նելսոն
  • Կոզի Ցուելսդորֆ - Խեիզել Հասկետ
  • Հարրի Քոնիք Կրտսեր - բժիշկ Քլեի Հասկետ
  • Քրիս Քրիստոֆֆերսոն - Ռիդ Հասկետ
  • Ջուլիա Ուինթեր - Փեյթոն
  • Բեթանի Խեմիլսոն - կամեո

Արտադրություն խմբագրել

2013 թվականի հունիսի 18-ին Warner Bros.-ը հայտարարել է հայտնի ֆիլմի շարունակության վերաբերյալ՝ «Դելֆինի պատմությունը 2» անվամբ, որը նախատեսվում էր թողարկել 2014 թվականի սեպտեմբերին[11]։ Նոր ֆիլմի պատմությունը նույնպես մասամբ կապված է իրական իրադարձության՝ 2010 թվականին Հույս (Hope) դելֆինի փրկության հետ։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հայտնի սերֆինիստ Բեթանի Հեմիլթոնը կմասնակցի նկարահանումներին[12]։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականի օգոստոսին՝ «Clearwater Marine Aquarium» ծովային կենդանիների վերականգման կենտրոնում[13]։ 2014 թվականի ապրիլին համացանցում է հայտնվել ֆիլմի թրեյլերը[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել