Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելիբաբա (այլ կիրառումներ)

Դելիբաբա, Արաս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր գավառի արևելյան մասում, Դելիբաբա լեռնանցքի արևմտյան մուտքի մոտ, գեղատեսիլ ձորում, Արաքսի աջ վտակներից մեկի ափին։

Գյուղ
Դելիբաբա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԴալիբաբա, Դալիլարքենդ, Դելի Բաբա, Դելիլերքենդ, Տելիպապա, Արաս
Պաշտոնական լեզուՀայերեն (մինչև Մեծ եղեռնը)
Բնակչություն402 մարդ (1878)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25810
Դելիբաբա (Աշխարհ)##
Դելիբաբա (Աշխարհ)

Գյուղն ընկած էր հին տարանցիկ ճանապարհի վրա, որը Պարսկաստանի կողմերից Կարինով ձգվում էր Տրապիզոն։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ճանապարհորդ Կլախիվոն գյուղը կոչել է Դելիլերքենդ, նշելով որ այդտեղ դերվիշներ` դելիներ են բնակվել։

Պատմություն խմբագրել

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո բնակչության մի մասը գաղթեց Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին ուներ 60 տուն` 402 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անանսնապահությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դելիբաբայի Ցազըլը կոչված վայրում պահպանվել էր Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Գյուղն ուներ ճանապարհային կայան։

Անվանի մարդիկ խմբագրել

Դելիբաբայում են ծնվել թարգմանիչ Գ. Ղուկասյանը (1898- ?) և դոկտոր Զ. Ղուկասյանը (1911-1981)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 71

Աղբյուրներ խմբագրել