Դելայլ Ստյուարտ
Դելայլ Ստյուարտ (անգլ.՝ DeLisle Stewart, մարտի 16, 1870[1], Wabasha, Մինեսոտա, ԱՄՆ - փետրվարի 8, 1941[1], Համիլթոն, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի և Արեկիպոյի աստղադիտարաններում։
Դելայլ Ստյուարտ DeLisle Stewart | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1870[1] Wabasha, Մինեսոտա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 8, 1941[1] (70 տարեկան) Համիլթոն, Օհայո, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Հարվարդի աստղադիտարան և Harvard Observatory, Arequipa? |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
1896 թվականին սկսել է աշխատել Հարվարդի աստղադիտարանում։ 1898 թվականից մինչև 1901 թվականը աշխատել է Պերուում, Արեկիպա քաղաքի մոտ գտնվող աստղագիտական կայանում, որտեղ ստացված լուսանկարներից մեկում Ուիլյամ Փիքերինգը հայտնաբերել է Սատուրնի Ֆիբի արբանյակը։
Ստյուարտը նաև հայտնաբերել է բազմաթիվ միգամածություններ և (475) Օքլլո աստերոիդը[3]։
Մինչև 1910 թվականը նա աշխատել է Ցինցինատիի աստղադիտարանում, համանուն քաղաքի մոտ, որտեղ և հետագայում հիմնել է Ցինցինատիի աստղագիտական միությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://adsabs.harvard.edu//full/seri/PASP./0053//0000139.000.html
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Short biography and photos (անգլ.)
- Brief obituary (անգլ.)